Երևանի ավագանու նիստի ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել
ОБЩЕСТВОpast.am-ը հայտնում է, որ Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստը ընդմիջել են «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով:
Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակը բացելուց հետո ավագանու անդամներին և լրագրողներին բաժանեցին պաշտպանիչ դիմակներ:
Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու նույնիսկ հրմշտոց տեղի ունեցավ:
Նիստը ժամանակավորպես ընդմիջեցին:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



