Երևանի ավագանու նիստի ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել
SOCIETYpast.am-ը հայտնում է, որ Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստը ընդմիջել են «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով:
Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակը բացելուց հետո ավագանու անդամներին և լրագրողներին բաժանեցին պաշտպանիչ դիմակներ:
Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու նույնիսկ հրմշտոց տեղի ունեցավ:
Նիստը ժամանակավորպես ընդմիջեցին:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



