Լապշինը Արցախում ծառայող հայ զինվորի լուսանկարով շապիկ է կրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը:
Ինչպես հաղորդում է past.am-ը, բլոգերն այդ շապիկով իր լուսանկարը հրապարակել է սոցցանցում՝ իր հետևորդներին հարցնելով, թե կարող են արդյոք գուշակել՝ որ բանակի զինծառայողն է պատկերված:
«Ընկերներ, ինչպիսի՞ն է իմ նոր շապիկը: Այն շատ հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը:
Օգտատերերի մեծամասնությունն անմիջապես նկատել է, որ լուսանկարում Արցախում ծառայող հայ զինվոր է, ում լուսանկարն ապրիլյան պատերազմի օրերին մեծ տարածում էր գտել համացանցում:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



