Լապշինը Արցախում ծառայող հայ զինվորի լուսանկարով շապիկ է կրում
SOCIETYՌուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը:
Ինչպես հաղորդում է past.am-ը, բլոգերն այդ շապիկով իր լուսանկարը հրապարակել է սոցցանցում՝ իր հետևորդներին հարցնելով, թե կարող են արդյոք գուշակել՝ որ բանակի զինծառայողն է պատկերված:
«Ընկերներ, ինչպիսի՞ն է իմ նոր շապիկը: Այն շատ հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը:
Օգտատերերի մեծամասնությունն անմիջապես նկատել է, որ լուսանկարում Արցախում ծառայող հայ զինվոր է, ում լուսանկարն ապրիլյան պատերազմի օրերին մեծ տարածում էր գտել համացանցում:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



