«Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի խմբային փուլը. Մխիթարյանը գոլային փոխանցումների հեղինակ
ՎԻԴԵՈՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վորսկլա»-ին (4:2):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում կայացած խաղի 32-րդ րոպեին «զինագործները» բացեցին խաղի հաշիվը Օբամեյանգի շնորհիվ: Երկրորդ կեսի մեկնարկաին Մխիթարյանի փոխանցումից հետո Ուելբեքը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Րոպեներ անց՝ 56-րդ րոպեին, կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց 3:0: Լոնդոնցիները խփեցին 4-րդ գոլը 74-րդ րոպեին: Աչքի ընկավ Օզիլը: Սակայն «Վորսկլա»-ի ֆուտբոլիստները չհանձնվեցին և երկու անգամ գրավեցին «զինագործների» դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Չեսնակովը և Շարափը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



