«Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի խմբային փուլը. Մխիթարյանը գոլային փոխանցումների հեղինակ
ВИДЕОՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վորսկլա»-ին (4:2):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում կայացած խաղի 32-րդ րոպեին «զինագործները» բացեցին խաղի հաշիվը Օբամեյանգի շնորհիվ: Երկրորդ կեսի մեկնարկաին Մխիթարյանի փոխանցումից հետո Ուելբեքը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Րոպեներ անց՝ 56-րդ րոպեին, կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց 3:0: Լոնդոնցիները խփեցին 4-րդ գոլը 74-րդ րոպեին: Աչքի ընկավ Օզիլը: Սակայն «Վորսկլա»-ի ֆուտբոլիստները չհանձնվեցին և երկու անգամ գրավեցին «զինագործների» դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Չեսնակովը և Շարափը:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



