«Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի խմբային փուլը. Մխիթարյանը գոլային փոխանցումների հեղինակ
VIDEOՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վորսկլա»-ին (4:2):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում կայացած խաղի 32-րդ րոպեին «զինագործները» բացեցին խաղի հաշիվը Օբամեյանգի շնորհիվ: Երկրորդ կեսի մեկնարկաին Մխիթարյանի փոխանցումից հետո Ուելբեքը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Րոպեներ անց՝ 56-րդ րոպեին, կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց 3:0: Լոնդոնցիները խփեցին 4-րդ գոլը 74-րդ րոպեին: Աչքի ընկավ Օզիլը: Սակայն «Վորսկլա»-ի ֆուտբոլիստները չհանձնվեցին և երկու անգամ գրավեցին «զինագործների» դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Չեսնակովը և Շարափը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



