Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր իշխանությունները՝ ռուսական կասկածամտության գերի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին հնչեցրած խնդրահարույց ձևակերպումները Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու համաձայնագրի մասին, այդ ձևակերպումներին ի պատասխան հայաստանյան պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանք–պարզաբանումները դարձել են վերջին շրջանում հայ–ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի անհանգստացնող միտման հերթական դրսևորում: Իշխանափոխությունից հետո չնայած Հայաստանը չի փոխել իր արտաքին քաղաքական վեկտորների առաջնահերթությունը, բայց նկատելի է, որ այդ վեկտորներից հիմնականում հայ–ռուսական հարաբերություններում նկատելի են որոշակի զարգացումներ: Միամտություն է կարծել, որ վեկտոր չփոխելու մասին հայտարարությունը բավարար կլիներ, որպեսզի հայ–ռուսական հարաբերությունները մնային նախկին մակարդակին կամ էլ դուրս գային միանգամից նոր որակական մակարդակ: Պարզից էլ պարզ էր, որ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, փորձելու է ճշգրտել Հայաստանում փոփոխված իշխանության վարքագիծը: Հատկապես, որ ռուսական կողմն ընդհանրապես սկեպտիկ է հեղափոխական գործընթացների հանդեպ, իսկ իշխանության տարբեր շերտերում ներկա որոշ անհատների կենսագրությունը այդ սկեպտիցիզմն ավելի է խորացնում: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով նոր կարգավիճակը, Փաշինյանը խնդիր ունի Մոսկվային հավաստիացնելու, որ որևէ վեկտորի փոփոխություն չի նախատեսվում: Ավելին, ինչպես տեսնում ենք վերջին շրջանում, Հայաստանի նոր իշխանությունները՝ ռուսական կողմի հնարավոր կասկածները փարատելու ձգտմամբ տարված, սկսել են չարաշահել հայ–ռուսական հարաբերությունների ինտենսիվությունը: 

Ընդհանրապես, տպավորություն  է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է ռուսական կողմի հետ հարաբերություններով, լավագույն դեպքում ՀԱՊԿ–ի ու ԵԱՏՄ–ի հետ հարաբերություններով, որոնց առանցքում կրկին Ռուսաստանն է: Գուցե այս տպավորությունը ստեղծվում է վերոնշյալ պատճառներով՝ մի կողմից ռուսական կասկածամտությունը, մյուս կողմից հայկական կողմի՝ այդ կասկածամտությունը փարատելու ջանքերը այնպես են հագեցրել հայ–ռուսական հարաբերությունները, որ որևէ այլ արտաքին քաղաքական օրակարգ տեսանելի չի դառնում:

Այս միակողմանի ինտենսիվությունն, իհարկե, դժվար է մեկնաբանել որպես հստակ պրոռուսական քաղաքականություն: Ավելի շուտ հայաստանյան նոր իշխանությունները դարձել են ռուսական կասկածամտության ու դրա փարատման փակ շղթայի զոհը ու չեն կարողանում դուրս գալ այդ շղթայից: Ընդ որում, եթե նախորդ իշխանությունները ունեին ալիբիներ, օրինակ, նույն «Ելք» դաշինքի որոշակի հակառուսական դրսևորումների, քաղաքացիական հասարակության որոշակի պրոարևմտյան սեկտորների ակտիվության տեսքով, ու կարողանում էին այդ դրսևորումները դարձնել սակարկման առարկա, ապա այս իշխանությունները չունեն նման սակարկման առարկա:

Քաղաքացիական հասարակության քիչ թե շատ տեսանելի դերակատարները ֆորմալ և ոչ ֆորմալ առումով հեղափոխության և իշխանության գործուն մասնիկներ են: Թե՛ Գյումրիում օրերս տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը, որում ներգրավված էր տեղի ռուսական ռազմաբազայի զինծառայող, թե՛ Լավրովի նախօրեի հայտարարությանը քաղաքացիական սեկտորը, որ նախկինում ցանկացած հարց, որ կապված էր ռուսական կողմի հետ, ընդունում էր սվիններով, այժմ արձագանքում է բավական հպանցիկ: Բնականաբար, նրանք մի քանի ամսում չեն դարձել պրոռուսական ու շարունակում են ֆինանսավորվել արևմտյան աղբյուրներից: Բայց հեղափոխության և իշխանության մաս կազմելը նրանց դնում է այնպիսի վիճակի մեջ, երբ նրանք չեն կարող իշխանության պաշտոնական հռետորաբանությունից խիստ տարբերվող հռետորաբանությամբ հանդես գալ: 

Մյուս կողմից էլ, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ թերևս մեկ–երկու գործչի, որևէ պրոարևմտյան կամ հակառուսական ուղղվածություն չունի: Բոլորը կամ լոյալ են ռուսական կողմին, կամ առնվազն փորձում են շրջանցել հարցը: Ասել է թե, իշխանությունը մեն–մենակ է մնացել ռուսական կողմի հետ ու չունի որևէ սակարկման առարկա, որևէ կռվան երկրի ներսում: 

Այստեղ, ցավոք, չի օգնում նաև լեգիտիմության գործոնը, որի մասին թե՛ նախքան հեղափոխությունը, թե՛ դրանից հետո այդքան շատ էր խոսվում: Լեգիտիմությունն, իհարկե, կարևորագույն ռեսուրս է, բայց ոչ բավարար ու ոչ վճռորոշ արտաքին քաղաքականության մեջ: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ փաստացի հայաստանյան ողջ քաղաքական դաշտն այժմ լոյալ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, այդ թվում՝ մեծամասնություն կազմող իշխանությունը, ապա լեգիտիմության գործոնը նույնիսկ կարող է աշխատել հակառակ ուղղությամբ: 

Հայաստանը, բնականաբար, այս փուլում շարունակելու է որպես հիմնական արտաքին–քաղաքական վեկտոր ունենալ Ռուսաստանը: Սակայն հայ–ռուսական հարաբերությունների նման ինտենսիվությունը վտանգ ունի բերելու մի վիճակի, որ բացի այդ հարաբերություններից ու այդ վեկտորից, այլ օրակարգեր մենք չունենանք: Չստացվի այնպես, որ ռուսական կասկածամտության փարատումը դառնա Հայաստանի արտաքին քաղաքական միակ օրակարգը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Դպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելՏարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասին