Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լրատվամիջոցների հաշվառո՞ւմ, թե՞ պետռեգիստրից անվճար օգտվելու հնարավորություն

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ «E-draft.am» կայքում օրերս հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ «ԶԼՄների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:

Նախարարությունը տեղեկացնում է, որ այս նախագծի նպատակը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է, այսինքն՝ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո լրատվամիջոցները ստիպված չեն լինի 3000 դրամ պետական տուրք վճարել անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար:

Չնայած այդ պարզաբանմանը, լրագրողական համայնքն առաջարկվող փոփոխությունները միանշանակ չի ընդունում: Հարց բարձրացվեց՝ ինչո՞ւ նախագիծը նախքան «E-draft»-ում հայտնվելը չի քննարկվել շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ լրագրողական համայնքի, հասարակական կազմակերպությունների հետ: Նախագծի հետ կապված իրենց մտահոգություններն էին արտահայտել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը և Վահագն Թևոսյանը:

Նրանք գրել էին, որ լրատվամիջոցների հաշվառումն օրենքով ամրագրելը վատ գաղափար է: Նաև մտահոգություն էին հայտնել , որ այն չի քննարկվել ո՛չ ԱԺ համապատասխան հանձնաժողովի, ո՛չ մասնագիտական հանրույթի, ո՛չ էլ քաղհասարակության հետ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը ևս կարևորել էր հարցի՝ մասնագետների հետ քննարկումը և նշել, որ այն, ինչ հաջողությամբ կիրառել է արդարադատության նախարարությունը 1990-ականներին, չի նշանակում, որ 20 տարի հետո արդիական կլինի։ Արդարադատության նախարարությունը, թերևս նկատելով առաջացած հակասական վերաբերմունքը նախագծի նկատմամբ, հայտարարություններ տարածեց, որոնցում պարզաբանեց, որ նշված օրենքով նախատեսվող փոփոխությամբ որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել:

Ուղղակի հաշվառված լրատվամիջոցները կկարողանան անվճար օգտվել պետռեգիստրի տվյալների բազայից, իսկ չհաշվառված լրատվամիջոցները՝ ոչ: Բացի դա, նշվում է, որ առաջիկայում նախագիծն առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, հ/կ-ներին, ինչպես նաև նախատեսվում են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հիմնական խնդիրն այն է, որ երբ նոր կարգավորումներ են նախատեսվում զանգվածային լրատվամիջոցների դաշտում, նախ պետք է պարզաբանել՝ ի՞նչ ենք հասկանում զանգվածային լրատվամիջոց ասելով: «Այն սահմանումը, որը 2003 թվականից կա օրենքում, տեխնոլոգիաների զարգացման, առցանց լրատվամիջոցների ակտիվացման, ավելի կոնկրետ՝ նոր մեդիայի զարգացման արդյունքում ենթադրում է նաև այդ սահմանման փոփոխություն, և միայն դրանից հետո կարելի է հասկանալ, թե ԶԼՄ-ի մասին ինչպիսի նոր ընթացակարգեր կարելի է ներմուծել օրենքում: 

Սա ամենամեծ խնդիրն է: Երկրորդ՝ ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ է տալու ԶԼՄ-ի հաշվառումը արդարադատության նախարարության համապատասխան վարչությունում: Հստակ պարզաբանում և բացատրություն չկա նաև նախագծի հիմնավորման մեջ:

Ուղղակի ԶԼՄ-ները որոշակի տեղեկություններ կարող են ստանալ առանց պետտուրքի վճարման: 

Բացի դա, հաշվի առնելով այն, թե ինչպես են լրատվամիջոցները զարգացել, այսօր որպես ԶԼՄ կարող է հանդես գալ կամ դառնալ ցանկացած անձ, և այդ կարգի տեղեկությունները, որոնք նախատեսված են այդ նախագծով, կարող են հետաքրքիր լինել փաստաբաններին, սնանկության կառավարիչներին և այդ կարգի կառույցներին ու անձանց:

 

Որևէ մեկն իրենց չի կարող խանգարել հիմնել լրատվամիջոց օնլայն տիրույթում և օգտվել նույն արտոնություններից, որոնք առաջարկվում են նԶԼՄ-երին, այսինքն՝ այս նախաձեռնությունում որևէ հստակ իմաստ չկա: Եթե ուզում են բացել իրավաբանական անձանց հետ կապված տվյալները, թող բացեն, բայց ինչո՞ւ են դրա հետ մեկտեղ նախատեսում այդ լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգ, բացարձակապես հասկանալի չէ: Սկզբում պետք է հասկանալ նպատակը, հետո օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: Ես որևէ իրատեսական նպատակ չեմ տեսնում», - ասում է Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահը նշում է, որ եթե այսօրվա օրենսդրության սահմանումներով փորձեն ձևավորել լրատվամիջոցների մասին ռեեստրը, այն, միևնույն է, թերի է լինելու և որևէ բան ոչ մեկին չի տալու: «Չգիտեմ՝ գուցե այս նախաձեռնությունը արդարադատության նախարարության ներքին աշխատանքը հեշտացնելու համար է: Իմ տեղեկություններով՝ լրատվամիջոցների հաշվառումն ամեն դեպքում տեղի է ունենում, այսինքն՝ այնտեղի աշխատողները հետևում են, թե ինչ է կատարվում լրատվական դաշտում , ինչ նոր լրատվամիջոց է հայտնվում, գրանցում են մատյաններում», նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև լրագրողական հանրույթի և քաղհասարակության դժգոհություններին, որ հարցի շուրջ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել: «Քննարկումներ անցկացնելու առումով պետության կողմից որևէ պարտավորություն չկա, կա անհրաժեշտություն «E-draft»-ում որոշակի ժամանակահատվածով տեղադրել նախագծերը, որպեսզի մարդիկ կարողանան կարծիքներ արտահայտել: Խնդիրն այն է, որ օրինաստեղծ աշխատանքով զբաղված մեր պետական կառույցները պետք է ավելի արդյունավետ լինեն, իսկ դրա համար սկզբից պետք էր խորհրդակցել փորձագետների հետ, համոզվել, որ քո նախաձեռնությունը ինչ-որ բարելավում է մտցնում օրենսդրական կարգավորումների մեջ, հետո՝ ժամանակ ծախսել: Ի վերջո, ցանկացած նախագիծ գրելու համար պետական պաշտոնյաներից և հանրային ծառայողներից ժամանակ է պահանջվում:

Կարծում եմ, որ օրենսդրական դաշտում գործերն այնքան շատ են, որ պետք է տնտեսել այդ ժամանակը, և այն չծախսել այդ կարգի նախաձեռնությունների վրա: Իմ կարծիքով, եթե լիներ փորձագետների հետ հանդիպում, նախագիծը կազմողները կհամոզվեին, որ չարժե այդքան ուժ ծախսել այն պատրաստելու համար», - եզրափակում է Բորիս Նավասարդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով