Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մենք այդ­քան ռե­սուրս չու­նենք, որ եր­կա­րա­տև դի­մա­կա­յենք քա­ղա­քա­կան ճնշում­նե­րին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հաշվի առնելով ներհայաստանյան վերջին իրադարձություններն ու գործընթացները, այս շրջանում հաճախ ենք լսում միջազգային կառույցների կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին։

 Ի վերջո՝ ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, Հայաստանի դեմ երբևէ կիրառվե՞լ են պատժամիջոցներ կամ ի՞նչ են վկայում այլ երկրների օրինակները։ Անդրադառնալով թեմային՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց՝ անդամակցելով որևէ տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպության, յուրաքանչյուր պետություն ստանձնում է որոշակի պարտավորություններ։ 

«Այդ պարտավորությունները կարող են տարբեր բնույթի լինել։ 

Մի դեպքում կարող է խաղաղությունը կամ համաշխարհային անվտանգությունը լինել, մեկ այլ դեպքում՝ իրավական բնույթի կոնկրետ պարտավորություններ։ Օրինակ՝ Հայաստանն այս առումով անդամակցում է Եվրոպայի խորհրդին, որտեղ հանձնառել է իրավունքի գերակայությունը, ժողովրդավարական արժեքները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը։ 

Այդ կառույցներն ընտանիքի նոր անդամներ ընդունելով՝ իրենց ձեռքում պետք է ունենան ներգործության միջոցներ, որպեսզի ոչ բարեխիղճ գործընկերներին ստիպեն իրենց հռչակած առաքելությանը համահունչ գործել։ 

Այս համատեքստում միջազգային կազմակերպությունների պատժամիջոցներն այդ կազմակերպությունների կողմից օգտագործվող իրավական, քաղաքական, տնտեսական այն միջոցներն են, որոնք օգտագործելով՝ նրանք հնարավորություն են ունենում ազդել պետության վրա, ստիպել, որ պետությունն իր հանձնառություններին համահունչ գործի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ պատժամիջոցները արդյունավետության տարբեր աստիճաններ կարող են ունենալ։ 

«Որոշ դեպքերում այդ հանգամանքը կախված է նաև պետության միջազգային վարկանիշից ու հզորությունից։ Հայտնի է, որ գերտերությունների պարագայում ներգործության միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն, մինչդեռ ավելի փոքր պետությունների դեպքում դրանք կարող են արդյունավետ լինել»,-հավելեց Ս. Սահակյանը։ 

Անդրադառնալով մինչ այս Հայաստանի ունեցած «փորձին»՝ նա ընդգծեց. «Եղել են բանաձևեր, կոչեր, որոնցով ՀՀ իշխանություններից պահանջել են ավելի հետևողական լինել մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ 

Եղել են նաև որոշակի դեպքեր հետաքննելու պահանջներ, նաև դատապարտող ռեզոլ յուցիաներ ենք ունեցել Արցախյան կոնֆլիկտի առումով։ Ընդհանուր առմամբ, մինչ այս պետությունն ավելի համագործակցող է եղել, և նշվածները Հայաստանի նկատմամբ լրջագույն սանկցիաների կիրառման չեն հանգեցրել»։ 

Այդուհանդերձ, Ս. Սահակյանն արդեն այս փուլում մատնանշեց հատկապես վերջին զարգացումների հանգամանքը՝ համարելով այն զգայուն՝ պատժամիջոցների վերաբերյալ հարցերի հնարավորության տեսանկյունից։ 

Նախ՝ նա մատնանշեց որոշ երկրների մի շարք օրինակներ։ 

«Մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում ավելի խնդրահարույց երկրների շարքում են դիտարկվել Ռուսաստանը, Թուրքիան, վերջին ժամանակներում՝ նաև Ադրբեջանը։ Նոր ծագած խնդիր ունեն նաև Լեհաստանի հետ։ Չենք բացառում, որ այս շարքը կհամալրվի նաև Հայաստանով։

 Որպես կանոն, այդ կառույցները տարբեր մասնագիտական կառույցների կամ հենց խորհրդարանական վեհաժողովի մակարդակով պետությանը կոչ են անում համապատասխանեցնել որոշակի գործողություններ Եվրոպայի խորհրդի կանոնադրության նպատակներին։ 

Օրինակ՝ Ռուսաստանին Ղրիմի դեպքերից հետո պահանջ ներկայացրեցին, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Ղրիմից, ինչպես նաև դադարեցնի արևել յան Ուկրաինայում առանձին ուժերին աջակցել։ Սա ռեզոլ յուցիա էր, պարտադիր իրավաբանական ուժ չուներ, և Ռուսաստանի իշխանություններն անտեսեցին այն։ 

Ռեզոլյուցիային որևէ լուրջ գործողություն չհաջորդեց, ավելին՝ ՌԴ-ն թուլացրեց իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ։ 

Արդյունքում 2014 և 2015 թվականներին ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, որոնցից մեկը երկրի պատվիրակությանը քվեարկելու իրավունքից զրկելն էր, ինչը պահպանվեց մինչև 2019 թվականը։ 2019թ. քննարկումներից հետո որոշ պատժամիջոցներ վերացվեցին։ Կան նաև գործեր՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ»,-նշեց նա՝ օրինակ բերելով իրավապաշտպան Սերգեյ Մագնիտսկու գործը, երբ հետաքննություն իրականացնելու ռեզուլ յուցիան չկատարելու համար Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել։ 

Վերադառնալով հայաստանյան իրականություն՝ Ս. Սահակյանի հետ զրույցում վերոնշյալ թեմայի համատեքստում Վենետիկի հանձնաժողովի օրինակը բերեցինք, որի խորհրդատվական կարծիքը, կարծես թե, իշխանությունների համար պարտադիր բնույթ չի կրում։ «Վենետիկի հանձնաժողովը գործում է Եվրոպայի խորհրդի ներքո։

 Հասկանալի է, որ Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության և իրավունքի գերակայության ստանդարտներ է ներդնում, ու դրանց համապատասխանությունը գնահատում է իր մասնագիտական կառույցների միջոցով, որոնք իրենց հերթին պետություններին աջակցելով՝ տալիս են խորհրդատվական կարծիքներ։ Եվ այս աջակցությունն է, որը պետություններին մոտեցնում է ժողովրդավարական արժեքներին։ 

Եթե լինում են այնպիսի պետություններ, որոնք անլուրջ են մոտենում Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներին, Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմինները հետևություն են անում առ այն, որ պետությունը չի ցանկանում ժողովրդավարական հարցերում արդյունավետ համագործակցել միջազգային կառույցի հետ, որ պետությունը հետընթաց է արձանագրում ժողովրդավարական և իրավական արժեքներից։ 

Հիմա եթե այդ հետընթացը կտրուկ դրսևորումներ է ունենում, ապա Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմիններն արդեն բանաձևերի միջոցով որոշակի գործողություններ կատարելու կոչ են անում։ Այսինքն, այդ պատասխանատվությունը չեն թողնում միայն մասնագիտական կառույցների վրա, իրենք էլ են դերակատարություն ստանում։ Պետությունից պահանջում են ձեռնարկել որոշակի գործողություններ։ Եթե պետությունը դարձյալ անտեսում է կարևորագույն քաղաքական մարմնի մոտեցումները, արդեն քննարկվում են պատժամիջոցներ կիրառեու հնարավորությունները»,-ընդգծեց Ս. Սահակյանը։ 

Վերջինս շեշտեց, որ մեր պետությունն, ընդհանուր առմամբ, մի վնաս արդեն կրել է։ «Հետհեղափոխական զարգացումներում Հայաստանի դրական իմիջի, զարգացման մեծ սպասում և ներուժ կար, բայց այդ ռեսուրսն արդեն վատնված է։ 

Եվ այլևս Եվրոպան Հայաստանին որպես դեմոկրատական արժեքների դրոշակակիր չի ընկալում։

 Ճիշտ հակառակը, արդեն պատկերացնում է, որ ժողովրդավարական որոշ արժեքներ իրական սպառնալիքի տակ են, ինչն ընդհուպ մինչև կարող է հանգեցնել ժողովրդավարական և իրավական արժեքների մեծագույն կորստի։ Սա ահազանգող է։ Մենք պետության իմիջի տեսանկյունից ունենք հսկայական կորուստ, որն անդառնալի է»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Խոսելով արդեն հնարավոր պատժամիջոցների բնույթի մասին՝ նա շեշտեց. 

«Կարծում եմ, որ սկզբնական փուլում Եվրոպայի գործընկերները կփորձեն դիվանագիտական և քաղաքավարության շրջանակներում երկխոսել իշխանությունների հետ՝ փորձելով հասկանալ երևույթների անդառնալիության աստիճանը։ 

Իսկ երբ կունենան վերջնական ընկալում առ այն, որ զարգացումները չեն ընթանում ժողովրդավարական ճանապարհով, և մի շարք արևել յան ու եվրոպական երկրների շարքում նաև Հայաստանն է, կսկսեն քննարկել պատժամիջոցների հարցերը։ 

Ենթադրվում է, որ դրանք սկզբնական շրջանում կլինեն քաղաքական բնույթի, օրինակ՝ պատվիրակությանը կարող են զրկել, սահմանափակել իրավունքներից։ Չեմ բացառում, որ դրանք կստանան նաև տնտեսական բնույթ։ 

Օրինակ՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալները կկրճատվեն, ինչը նաև անդրադարձ կունենա ՀՀ-ԵՄ, ՀՀ-Համաշխարհային բանկ համագործակցության վրա։ Այս կառույցները Հայաստանում որոշակի ժողովրդավարական զարգացումների պայման կդնեն, առանց որի ֆինանսական միջոցներ չեն տրամադրի։ 

Որպես ֆինանսական միջոցների տրամադրման նախապայման՝ կշեշտվի ինստիտուտները հարգելու, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև այլ կարևոր պահանջների կատարումը։

 Ես չեմ կարծում, որ Հայաստանն այնքան մեծ ռեսուրս ունի, որ երկարատև դիմակայի քաղաքական ճնշումներին և չգործի միջազգային կառույցների հանձնառություններին համապատասխան։ 

Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ վիճակը շարունակվի, չենք բացառում նաև անդամակցության կասեցման խնդիրները, թեպետ դրանք ավելի ծայրահեղ միջոցներ են։ Գործնականում նման դեպքեր շատ չեն եղել։ Կարծում եմ՝ շատ ավելի հեշտ միջոցներով Հայաստանը կբերվի գործընկերության դաշտ»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա