Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այդ մոտեցումը տանում է ոչ թե ներառական աճի, այլ բևեռացման ավելացմանը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքն իր կառուցվածքով բազմազանեցման, դիվերսիֆիկացիայի կարիք ունի։ Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք 2019 թվականի ՀՆԱ ցուցանիշին, որը կազմել է 7,6 տոկոս։ 

Պաշտոնական տվյալներով, նախորդ տարի 9 տոկոսով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, շինարարության ծավալը՝ 4,6%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8,9%-ով, ծառայությունների ծավալը՝ 15%-ով։ Աճ է գրանցվել նաև ներմուծման և արտահանման դաշտում, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրկին կրճատվել է՝ այս անգամ 4,2%-ով։ 

«Այն, ինչ մենք այսօր ունենք, մի քանի ճյուղերի աճի կամ զարգացման արդյունք է։ Մենք պետք է հասնենք նրան, որ հնարավորինս շատ ճյուղեր ներկայացվեն ՀՆԱ-ում։ 

Այսինքն, կառուցվածքը պետք է դիվերսիֆիկացվի, ընդ որում՝ ՀՆԱ-ի աճին ավելի շատ վերամշակող արդյունաբերության ճյուղերը պետք է մասնակցեն։ Տնտեսական աճը կարող է ընդամենը մի քանի ճյուղի հաշվին միջինացված ընդհանուր ցուցանիշ լինել, ինչն իրականում կա մեր պարագայում։ 

Օրինակ՝ հենց վերոնշյալի առումով մենք ունենք գյուղատնտեսությունում անկում։ Ունենք աճ հիմնականում սպառման հաշվին, կա ծառայությունների և առևտրի աճ։ Այս դեպքում առայժմ ներառականության մասին խոսք գնալ չի կարող։ 

Ներառականություն կլինի այն ժամանակ, երբ տնտեսական աճը կվերածվի տնտեսական զարգացման։ Սա իր հերթին նշանակում է տնտեսության զարգացում՝ ի հաշիվ մրցունակության»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։ Նա շեշտեց, որ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը մրցունակության բարձրացումն է, ինչպես նաև նոր արժեքների ստեղծումը։ 

«Մի բան է պայքարել կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների դեմ, որը քիչ թե շատ Հայաստանում հաջող իրականացվում է, բայց մեկ ուրիշ բան է նոր արժեքի ստեղծման խնդիրը։ 

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ, որպեսզի նոր արդյունք ստեղծվի։ Տնտեսական զարգացումը միայն մրցունակության արդյունք կարող է լինել։ Իսկ մրցունակության արդյունքում նաև մարդկային զարգացման, այսինքն՝ սոցիալական բաղադրիչը պետք է երևա։ 

Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ունենք ներառական աճ»,ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն, ինչ այսօր արձանագրված է Հայաստանում, ամենևին չի ենթադրում նկարագրված իրավիճակը։ «Աղքատության մակարդակը դեռևս բարձր է մնում, եկամուտները, ընդհանուր առմամբ, բարձր են միայն պետծառայողների պարագայում՝ շնորհիվ բարձր աշխատավարձերի և պարգևավճարների։ 

Ես դեմ չեմ նշվածին, բայց դեմ եմ հավասարարական սկզբունքի կիրառմանը։ Այսինքն, անկախ նրանից, թե ով ինչ արդյունք է ցույց տալիս, պետական հիմնարկներում բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ են տրվում։ Այստեղ զգույշ պետք է լինել, որովհետև այդ մոտեցումը տանում է ոչ թե ներառական աճի, այլ բևեռացման ավելացմանը»,-հավելեց Թ. Մանասերյանը։ Նա շեշտեց, որ ոգևորությունը, դրական սպասումները կարևոր են տնտեսության համար։ 

«Բայց, այդուհանդերձ, եթե մենք չունենք այն քայլերը, որոնք տանում են դեպի հեռանկարային զարգացման, այդ ոգևորությունը երկար չի կարող տևել։ Իսկ հեռանկարային զարգացման համար առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե ինչ սպառնալիքների դաշտում ենք ապրում։

 Նախ՝ տնտեսական անվտանգությունը պետք է գնահատվի։ Պետությունը պետք է ապահովի տնտեսական անվտանգությունը։ Առայժմ ինձ հայտնի չեն այդ ուղղությամբ տնտեսական բլոկում տարվող այնպիսի քայլեր, որոնք կարող են գոնե գնահատել տնտեսական սպառնալիքները։ 

Այդ ամենին զուգահեռ՝ պետք է հստակեցվի նաև զարգացման տեսլականը։ Այդ տեսլականի բացակայության պայմաններում զարգացումը կարող է պարզապես էպիզոդիկ բնույթ կրել։ Այսօր դա կարող է լինել որևէ ճյուղի կամ մեկ-երկու ճյուղերի զարգացման հաշվին, հաջորդ տարի՝ այլ ճյուղերի։ 

Բայց մեզ համար կարևոր է հստակեցնել՝ Հայաստանը ո՞ր ասպարեզներում ունի մրցակցային առավելություն։ Այս հստակեցման համատեքստում պետք է հասնել այն նպատակակետին, որը ոչ թե մեկ-երկու տարվա համար է, այլ 10, 20, 30։ 

Բնականաբար, այս ամենը պետք է իրականացվի արհեստավարժ մարդկանց օգնությամբ, փորձագիտական հանրության հետ։ Այս մոտեցումն իմ խորին համոզմամբ դեռ բացակայում է։ 

Կառավարությունը, կարծես, փորձում է մեկուսի դնել խնդիրներն ու լուծել, փորձագիտական հանրությունն էլ առանձին է փորձում լուծումներ գտնել։ Այս երկու զուգահեռներն առայժմ չեն հատվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան