Երևան, 14.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ակունքներին վերադառնալը լավագույն լուծումն է». վերածնունդ տոնածիսական ավանդույթներին ու ժողովրդական արհեստներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կէան» կրթամշակութային կենտրոնի մասին իմացա սոցիալական ցանցերից: Ականջահաճո երգեր, հետաքրքիր լուսանկարներ, տոների մասին հիշեցումներ, կազմակերպված տոնահանդեսների մասին տեսանյութեր, և սա ամենը չէ: 

Ավաղ, շատ տոներ արդեն վաղուց դուրս են մնացել մեր իրականությունից: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք փորձում են վերադառնալ ակունքներին, հիշեցնել այն կարևորի մասին, ինչը եղել է մեր կյանքում:

«Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը՝ Վանուհին, նշում է՝ ինչ իրեն հիշում է, երազում է մշակութային կենտրոն ստեղծելու մասին: «Սակայն 2013-2014 թվականներին իմ այս ցանկությունն ավելի հստակ ուրվագծեցի, հասկացա, թե ինչ կենտրոն կարելի է ստեղծել: Այդ ժամանակ դեռ միայնակ իմ մտքում ծրագրեր էի կազմում: 2015 թվականին արդեն իմ գործընկերուհու՝ Սրբուհու հետ նախաձեռնեցինք կրթամշակութային կենտրոնի հիմնադրումը: Սկսեցինք կյանքի կոչել մեր գաղափարը, մասնակցել փառատոնների՝ փորձելով ներկայացնել հայ էթնիկ մշակույթը: 

Մեր կենտրոնի մյուս համահիմնադիրը՝ Սրբուհին, կարպետագործության, տիկնիկագործության մասնագետ է, ժողովրդական վարպետ, այդ էր նաև պատճառը, որ սկզբում անդրադարձանք տիկնիկագործությանը: Բայց, իհարկե, իմ հիմնական նպատակները կապված էին տոնածիսական ավանդույթների, ազգային երգի ու պարի և ժողովրդական արհեստների վերածնման հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանուհին:

Սա պատահական ընտրություն չէ: Վանուհին մանկությունից մեծացել է էթնիկ միջավայրում: «Հորական տատիկս, ում մամիկ էինք ասում, Ցեղասպանությունից հետո գաղթել էր Արևմտյան Հայաստանից: Մորս կողմը ալաշկերտցիներ էին: Ամբողջ կյանքում մեծացել եմ նրանց միջավայրում: Այն ժամանակ մի քիչ ծածուկ, հետո ավելի համարձակ ու բաց երգել են ազգային երգերը: Մերոնք բոլորը երգող ու պարող էին: Ազգագրագետները նրանց ասում են մշակույթի կրողներ: 

Ընդհանուր առմամբ՝ ամբողջ կյանքում մշակույթի մեջ եմ եղել: 2015 թվականին հիմնադրեցինք կենտրոնը, որի ստեղծման նպատակը ինքնաճանաչողություն, ինքնագիտակցում և ինքնահարգանք ձևավորելն է: Կարծում եմ՝ մեր խնդիրների խնդիրն այն է, որ մի դեպքում չափազանցված կարծիք ունենք մեր մասին, որ աշխարհի ամենալավ ազգն ենք, և մենք ենք փրկելու մարդկությունը, իհարկե, հոգու խորքում այդպիսի հույս ունեմ, բայց այդ նարցիսիզմը, որ ամենալավն ենք և աճելու տեղ այլևս չունենք, տանում է փակուղի:

: Նույնը նաև անձի դեպքում է, երբ անձը մտածում է, որ աճելու տեղ չունի, տուժում է ինքնակատարելագործումը: Մյուս դեպքում հակառակ պատկերն է. կա ցածր ինքնագնահատական, երբ անձն ինքն իրեն նսեմացնում է, համարում է վատը, այստեղ ևս առաջընթացի և ինքնակատարելագործման հույս չկա: Մեր ժողովրդի մեջ նման ծայրահեղական կարծիքներ շատ կան: Հատկապես սոցցանցերում կտեսնեք կարծիքներ, որ մենք շատ վատն ենք, և հակառակը՝ մարդկության փրկիչն ենք, մեզանից լավը չկա: Բայց առաջընթացի համար մարդը պետք է ունենա հստակ ինքնաճանաչողություն, ազգը պետք է ունենա հստակ նպատակներ, իմանա ինչ է ուզում, ձևավորի նպատակ, բայց դրա համար նախ պետք է իմանա, թե ով է ինքը: 

Իհարկե, ազգի համար բարդ բան է ինքնաճանաչողությունը, որովհետև նույնիսկ անձը չի կարողանում մինչև իր կյանքի վերջը ճանաչել իրեն»,նշում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է՝ հենց այդ ընթացքում պետք է որոշակիորեն հասկանային իրենց նպատակները, իսկ դրա համար պետք էր հասկանալ, թե ով ենք մենք: 

«Կարծում եմ՝ ակունքներին վերադառնալը լավագույն լուծումն էր, մեր տատիկպապիկներից փոխանցված բանավոր մշակույթին, ժողովրդի հորինած օրորոցայինին, խնոցու երգին անդրադառնալը, որը չի կատարում պրոֆեսիոնալը, այլ այն գալիս է շատ խորքերից: Այսինքն՝ պետք էր մոտենալ այդ ակունքներին, որտեղ կարող է լինեն նաև օտար ազդեցություններ՝ քրդական, թուրքական և այլն, ինչպես աղբյուրի ջրի մեջ կարող են ավազի հատիկներ լինել, բայց, միևնույն է, սարերի աղբյուրի ջուրն ամենամաքուրն է»,-ընդգծում է Վանուհին:

Մշակութային կենտրոնը մինչ օրս բազմաթիվ տոնածիսական միջոցառումներ, տոնահանդեսներ, սեմինարներ է կազմակերպել Երևանի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում, ՀՀ տարբեր մարզերում, Արցախում: Նրանք առիթ են ունենում նաև զբոսաշրջիկներին ներկայացնելու հայկական ազգային մշակույթը: Գաղտնիք չէ՝ մի կողմից խոսվում է, որ կարիք կա պահպանելու և փոխանցելու մեր մշակութային արժեքները եկող սերունդներին, մյուս կողմից՝ դրանցով նաև հետաքրքիր ու գրավիչ դարձնելու մեր երկիրը զբոսաշրջիկների համար: Վանուհին նշում է՝ երբ սկսում էին միջոցառումների կազմակերպումը, ուներ վախեր՝ իսկ եթե…: 

«Երբ ասում ենք ազգային մշակույթ, նկատի ունենք պրոֆեսիոնալ մշակույթը, բայց ես հասկանում էի ավելի շատ ժողովրդականը, էթնիկը, չմշակվածը: Մշակույթը բնությունից է ծնված, մարդիկ խոտ են քաղել, խնոցի հարել ու գութանով վարել և միաժամանակ երգ են հորինել:

Մենք ամեն ինչ սիրով ենք անում, ինչը նպաստում է, որ միջոցառման մասնակիցները ոգևորվեն, սա հարցի մի կողմն է: Մեր թիմին միշտ ասում եմ՝ ապրենք, որ կարողացանք ամեն ինչ լավ կազմակերպել, բայց կեցցե մեր ժողովուրդը, որ այսքան սիրուն մշակույթ ունի: Մարդկանց հիացմունքի 50 տոկոսն ուղղված է այդ մշակույթի գեղեցկությանը: Հինգ տարվա ընթացքում հազարավոր մարդկանց հետ ենք աշխատել ու շփվել, գերակշիռ մասը ոգևորվում է մեր միջոցառումներից: Հազվադեպ մարդիկ են լինում, որոնք որևէ կերպ չեն արձագանքում դրանց:

Հիմնականում այդ խմբում այն երեխաներն են, որոնք, այսպես ասենք, էլիտար դպրոցներից են, այլ մտածողություն ունեն ու արդեն այդ մշակույթից կտրված են: Բայց մեծ մասը հետաքրքրվում, հարցախեղդ է անում: 

Իրականում ազգայինը մարդկանց շատ հետաքրքիր է, այն գնում է դեպի ակունքները, ամենախորքերից հանվածն է: Այս ամենը հետաքրքիր է նաև զբոսաշրջիկներին: Ի վերջո, ամեն մշակույթի ինքնատիպությունն է հետաքրքիր:

Ինքս եթե գնամ Հնդկաստան, ինձ չի հետաքրքրի բարձրակարգ ռեստորանում ճաշելը: Ինձ կհետաքրքրի հնդկական գյուղը, տեսնել, թե ինչպես է ապրում սովորական հնդիկը, ինչպիսին է նրա կենցաղը, մշակույթը, տեսնել նրանց կենցաղային ծեսերը և այլն: Մեր ժողովուրդն էլ ունի կենցաղային այդպիսի ծեսեր, օրինակ՝ ինչպես են խմոր անելուց այն խաչակնքել, ինչ են երգել հաց թխելուց և այլն: Զբոսաշրջիկներին սա շատ է հետաքրքրում»,-ասում է կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը: Հավելում է՝ նախորդ տարի շվեյցարացի զբոսաշրջիկներին ապշեցրել էին Համբարձման տոնի ծիսակատարությունները:

«Իրենց մոտ շատ է վնասվել բանավոր փոխանցվող մշակույթը, և քիչ են շատ խորքերից եկածները: Բազմաթիվ փառատոնների եմ մասնակցել, գիտեմ, որ իրենցը բավականին մշակված է: Հազվադեպ ժողովուրդներ են, որ մոտ են ակունքներին: Զբոսաշրջիկներն ապշում են, որ մոտ 2000 տարվա պատմություն ունեցող Համբարձման տոնն այսօր կենդանի է և որ երեխաներն, օրինակ՝ կարող են «Ջան գյուլում» խաղալ»,-նշում է Վանուհին:

Հաճախ է խոսվում, որ հիմա մեր հասարակություն են ներմուծվում օտար, ավելի հաճախ մեզ համար անընդունելի սովորույթներ, ուստի շատ կարևոր է չմոռանալ ու չանտեսել ազգայինը: Վանուհին ընդգծում է՝ ժամանակի փոփոխություններն անխուսափելի են: «Ժամանակը պահանջում և բերում է փոփոխություններ ու ազդեցություններ: Դրանցից պետք չէ վախենալ: Ինչ որ դինամիկ չէ, ճահճանում է ու վնասվում: Ծեսն իրականացնողը մարդն է, հասարակությունն անընդհատ փոփոխվում է: 

Կարևորն առանցքում բովանդակությունը պահելն է, իսկ բովանդակությունը բնության փառաբանությունն է ու պաշտամունքը, ինչպես է «Ջան գյուլումի» դեպքում»,-եզրափակում «Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»Աղբահանման ընթացքում 35-ամյա կինը հայտնվել է մեքենայի մեջ և մահացելԱղոթք պահպանության համար Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում տնակ է այրվել ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցային շատ թույլ դիրքում է. Քլինթոն Բացահայտվել է Երկրին մոտեցող աստերոիդների թիվը «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինը կկարողանա մասնակցել «Ատլետիկոյի» դեմ խաղին Քանի դեռ շատ երկրներ ցանկանում են Հորմուզի նեղուցի բացումը, Սպիտակ տունը որոշել է այն շրջափակել․ Մեդվեդև Նպատակը՝ 5-րդ ոսկե մեդալ. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին Ապրիլի 14-ին և 16-ին երկար ժամանակով ջուր չի լինելու Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Ամիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասինԱրևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱրտառոց դեպք․ կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանները մեկ տարի առաջ ծեծել են, ջուր լցրել իր վրա Իսակովի պողոտան ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ Պեսկովը մեկնաբանել է ԵՄ-ում զենքի արտադրության համար ռուսական էներգետիկ ռեսուրսների օգտագործումը «Զոնտիկ»-ը ռեկորդ է սահմանել տոմսերի վաճառքի առումով՝ վերջին 15 տարվա հայկական կինոյի ոլորտում «20 տարի և ես ավելի ու ավելի եմ քեզ սիրում». Նունե Եսայանի ու Ավո Խալաթյանի համատեղ կյանքի 20-ամյակն է Մենք շրջափակել ենք Հորմուզի նեղուցը․ Իրանը ոչինչ չի անում․ Թրամփ Հնարավոր է՝ Իրանից հետո մենք կզբաղվենք Կուբայով. Թրամփ Դիլիջանում «Ford Mustang»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և երկաթե կրպակին․ կան վիրավորներ Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել՝ հանդիպելու Կալասի հետ Վաղը առավոտից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու Էրեբունիում 3 տղամարդ ձեռքերով ու ոտքերով հարվածել էին ավտոբուսի վարորդին. նրանք ձերբակալվել են ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավերին Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է Ծաղկաձորում «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսին․ կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ Ավելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՄահացել է ՄՍԾ ավագ սոցաշխատողը Զգուշացում․ Կադաստրի կոմիտեի անունից ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, չբացե՛լ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը Տոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելՄյուլեր. «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Վիկտոր Օսիմենին Կեղծ Windows թարմացումներ են տարածվում․ հաքերները գողանում են օգտատերերի տվյալները Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) Կանխվել է uպանության դեպքը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել (տեսանյութ) Նեթանյահու․ ԱՄՆ-Իրան հնարավոր հրադադարը կարող է փլուզվել ցանկացած պահի Մերձավոր Արևելքում 44-օրյա հակամարտության ընթացքում ԵՄ վառելիքի ներմուծման ծախսերն աճել են 22 միլիարդ եվրոյով Վարորդական վկայականի քննության հետ կապված փոփոխություն է նախատեսվում Գյումրիում սպանություն է կանխվել․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել