Yerevan, 14.April.2026,
00
:
00
BREAKING


«Ակունքներին վերադառնալը լավագույն լուծումն է». վերածնունդ տոնածիսական ավանդույթներին ու ժողովրդական արհեստներին

SOCIETY

«Կէան» կրթամշակութային կենտրոնի մասին իմացա սոցիալական ցանցերից: Ականջահաճո երգեր, հետաքրքիր լուսանկարներ, տոների մասին հիշեցումներ, կազմակերպված տոնահանդեսների մասին տեսանյութեր, և սա ամենը չէ: 

Ավաղ, շատ տոներ արդեն վաղուց դուրս են մնացել մեր իրականությունից: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք փորձում են վերադառնալ ակունքներին, հիշեցնել այն կարևորի մասին, ինչը եղել է մեր կյանքում:

«Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը՝ Վանուհին, նշում է՝ ինչ իրեն հիշում է, երազում է մշակութային կենտրոն ստեղծելու մասին: «Սակայն 2013-2014 թվականներին իմ այս ցանկությունն ավելի հստակ ուրվագծեցի, հասկացա, թե ինչ կենտրոն կարելի է ստեղծել: Այդ ժամանակ դեռ միայնակ իմ մտքում ծրագրեր էի կազմում: 2015 թվականին արդեն իմ գործընկերուհու՝ Սրբուհու հետ նախաձեռնեցինք կրթամշակութային կենտրոնի հիմնադրումը: Սկսեցինք կյանքի կոչել մեր գաղափարը, մասնակցել փառատոնների՝ փորձելով ներկայացնել հայ էթնիկ մշակույթը: 

Մեր կենտրոնի մյուս համահիմնադիրը՝ Սրբուհին, կարպետագործության, տիկնիկագործության մասնագետ է, ժողովրդական վարպետ, այդ էր նաև պատճառը, որ սկզբում անդրադարձանք տիկնիկագործությանը: Բայց, իհարկե, իմ հիմնական նպատակները կապված էին տոնածիսական ավանդույթների, ազգային երգի ու պարի և ժողովրդական արհեստների վերածնման հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանուհին:

Սա պատահական ընտրություն չէ: Վանուհին մանկությունից մեծացել է էթնիկ միջավայրում: «Հորական տատիկս, ում մամիկ էինք ասում, Ցեղասպանությունից հետո գաղթել էր Արևմտյան Հայաստանից: Մորս կողմը ալաշկերտցիներ էին: Ամբողջ կյանքում մեծացել եմ նրանց միջավայրում: Այն ժամանակ մի քիչ ծածուկ, հետո ավելի համարձակ ու բաց երգել են ազգային երգերը: Մերոնք բոլորը երգող ու պարող էին: Ազգագրագետները նրանց ասում են մշակույթի կրողներ: 

Ընդհանուր առմամբ՝ ամբողջ կյանքում մշակույթի մեջ եմ եղել: 2015 թվականին հիմնադրեցինք կենտրոնը, որի ստեղծման նպատակը ինքնաճանաչողություն, ինքնագիտակցում և ինքնահարգանք ձևավորելն է: Կարծում եմ՝ մեր խնդիրների խնդիրն այն է, որ մի դեպքում չափազանցված կարծիք ունենք մեր մասին, որ աշխարհի ամենալավ ազգն ենք, և մենք ենք փրկելու մարդկությունը, իհարկե, հոգու խորքում այդպիսի հույս ունեմ, բայց այդ նարցիսիզմը, որ ամենալավն ենք և աճելու տեղ այլևս չունենք, տանում է փակուղի:

: Նույնը նաև անձի դեպքում է, երբ անձը մտածում է, որ աճելու տեղ չունի, տուժում է ինքնակատարելագործումը: Մյուս դեպքում հակառակ պատկերն է. կա ցածր ինքնագնահատական, երբ անձն ինքն իրեն նսեմացնում է, համարում է վատը, այստեղ ևս առաջընթացի և ինքնակատարելագործման հույս չկա: Մեր ժողովրդի մեջ նման ծայրահեղական կարծիքներ շատ կան: Հատկապես սոցցանցերում կտեսնեք կարծիքներ, որ մենք շատ վատն ենք, և հակառակը՝ մարդկության փրկիչն ենք, մեզանից լավը չկա: Բայց առաջընթացի համար մարդը պետք է ունենա հստակ ինքնաճանաչողություն, ազգը պետք է ունենա հստակ նպատակներ, իմանա ինչ է ուզում, ձևավորի նպատակ, բայց դրա համար նախ պետք է իմանա, թե ով է ինքը: 

Իհարկե, ազգի համար բարդ բան է ինքնաճանաչողությունը, որովհետև նույնիսկ անձը չի կարողանում մինչև իր կյանքի վերջը ճանաչել իրեն»,նշում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է՝ հենց այդ ընթացքում պետք է որոշակիորեն հասկանային իրենց նպատակները, իսկ դրա համար պետք էր հասկանալ, թե ով ենք մենք: 

«Կարծում եմ՝ ակունքներին վերադառնալը լավագույն լուծումն էր, մեր տատիկպապիկներից փոխանցված բանավոր մշակույթին, ժողովրդի հորինած օրորոցայինին, խնոցու երգին անդրադառնալը, որը չի կատարում պրոֆեսիոնալը, այլ այն գալիս է շատ խորքերից: Այսինքն՝ պետք էր մոտենալ այդ ակունքներին, որտեղ կարող է լինեն նաև օտար ազդեցություններ՝ քրդական, թուրքական և այլն, ինչպես աղբյուրի ջրի մեջ կարող են ավազի հատիկներ լինել, բայց, միևնույն է, սարերի աղբյուրի ջուրն ամենամաքուրն է»,-ընդգծում է Վանուհին:

Մշակութային կենտրոնը մինչ օրս բազմաթիվ տոնածիսական միջոցառումներ, տոնահանդեսներ, սեմինարներ է կազմակերպել Երևանի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում, ՀՀ տարբեր մարզերում, Արցախում: Նրանք առիթ են ունենում նաև զբոսաշրջիկներին ներկայացնելու հայկական ազգային մշակույթը: Գաղտնիք չէ՝ մի կողմից խոսվում է, որ կարիք կա պահպանելու և փոխանցելու մեր մշակութային արժեքները եկող սերունդներին, մյուս կողմից՝ դրանցով նաև հետաքրքիր ու գրավիչ դարձնելու մեր երկիրը զբոսաշրջիկների համար: Վանուհին նշում է՝ երբ սկսում էին միջոցառումների կազմակերպումը, ուներ վախեր՝ իսկ եթե…: 

«Երբ ասում ենք ազգային մշակույթ, նկատի ունենք պրոֆեսիոնալ մշակույթը, բայց ես հասկանում էի ավելի շատ ժողովրդականը, էթնիկը, չմշակվածը: Մշակույթը բնությունից է ծնված, մարդիկ խոտ են քաղել, խնոցի հարել ու գութանով վարել և միաժամանակ երգ են հորինել:

Մենք ամեն ինչ սիրով ենք անում, ինչը նպաստում է, որ միջոցառման մասնակիցները ոգևորվեն, սա հարցի մի կողմն է: Մեր թիմին միշտ ասում եմ՝ ապրենք, որ կարողացանք ամեն ինչ լավ կազմակերպել, բայց կեցցե մեր ժողովուրդը, որ այսքան սիրուն մշակույթ ունի: Մարդկանց հիացմունքի 50 տոկոսն ուղղված է այդ մշակույթի գեղեցկությանը: Հինգ տարվա ընթացքում հազարավոր մարդկանց հետ ենք աշխատել ու շփվել, գերակշիռ մասը ոգևորվում է մեր միջոցառումներից: Հազվադեպ մարդիկ են լինում, որոնք որևէ կերպ չեն արձագանքում դրանց:

Հիմնականում այդ խմբում այն երեխաներն են, որոնք, այսպես ասենք, էլիտար դպրոցներից են, այլ մտածողություն ունեն ու արդեն այդ մշակույթից կտրված են: Բայց մեծ մասը հետաքրքրվում, հարցախեղդ է անում: 

Իրականում ազգայինը մարդկանց շատ հետաքրքիր է, այն գնում է դեպի ակունքները, ամենախորքերից հանվածն է: Այս ամենը հետաքրքիր է նաև զբոսաշրջիկներին: Ի վերջո, ամեն մշակույթի ինքնատիպությունն է հետաքրքիր:

Ինքս եթե գնամ Հնդկաստան, ինձ չի հետաքրքրի բարձրակարգ ռեստորանում ճաշելը: Ինձ կհետաքրքրի հնդկական գյուղը, տեսնել, թե ինչպես է ապրում սովորական հնդիկը, ինչպիսին է նրա կենցաղը, մշակույթը, տեսնել նրանց կենցաղային ծեսերը և այլն: Մեր ժողովուրդն էլ ունի կենցաղային այդպիսի ծեսեր, օրինակ՝ ինչպես են խմոր անելուց այն խաչակնքել, ինչ են երգել հաց թխելուց և այլն: Զբոսաշրջիկներին սա շատ է հետաքրքրում»,-ասում է կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը: Հավելում է՝ նախորդ տարի շվեյցարացի զբոսաշրջիկներին ապշեցրել էին Համբարձման տոնի ծիսակատարությունները:

«Իրենց մոտ շատ է վնասվել բանավոր փոխանցվող մշակույթը, և քիչ են շատ խորքերից եկածները: Բազմաթիվ փառատոնների եմ մասնակցել, գիտեմ, որ իրենցը բավականին մշակված է: Հազվադեպ ժողովուրդներ են, որ մոտ են ակունքներին: Զբոսաշրջիկներն ապշում են, որ մոտ 2000 տարվա պատմություն ունեցող Համբարձման տոնն այսօր կենդանի է և որ երեխաներն, օրինակ՝ կարող են «Ջան գյուլում» խաղալ»,-նշում է Վանուհին:

Հաճախ է խոսվում, որ հիմա մեր հասարակություն են ներմուծվում օտար, ավելի հաճախ մեզ համար անընդունելի սովորույթներ, ուստի շատ կարևոր է չմոռանալ ու չանտեսել ազգայինը: Վանուհին ընդգծում է՝ ժամանակի փոփոխություններն անխուսափելի են: «Ժամանակը պահանջում և բերում է փոփոխություններ ու ազդեցություններ: Դրանցից պետք չէ վախենալ: Ինչ որ դինամիկ չէ, ճահճանում է ու վնասվում: Ծեսն իրականացնողը մարդն է, հասարակությունն անընդհատ փոփոխվում է: 

Կարևորն առանցքում բովանդակությունը պահելն է, իսկ բովանդակությունը բնության փառաբանությունն է ու պաշտամունքը, ինչպես է «Ջան գյուլումի» դեպքում»,-եզրափակում «Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms