Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ներ­կա և նախ­կին մո­տե­ցում­նե­րը դար­ձյալ հա­կադր­վում են

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տարածաշրջանում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում, որոնք նոր նախադրյալներ են ստեղծում միջազգային հակամարտությունների սրացման համար։ Եվ այստեղ խոսքը վերաբերում է նաև Արցախյան հակամարտությանը, հատկապես, որ 2016 թվականի ապրիլ յան պատերազմը և այս տարվա հուլիսին տեղի ունեցած մարտական գործողությունները ցույց տվեցին, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է ընթանալ դեպի էսկալացիա։

Ռազմական բախման հնարավորությունը մեծանում է նաև այն պատճառով, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է մեծացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ մասնավորապես Արցախյան հակամարտության գոտում և Բաքվին միակողմանի աջակցություն հայտնելով՝ մղել նոր ռազմական արկածախնդրությունների։ Եվ պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջերս հայտարարեց, թե Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում։ Թուրքական կողմը սրանով ձգտում է նաև հիմքեր ստեղծել, որպեսզի Ադրբեջանում կարողանա ռազմական մշտական ներկայություն հաստատել։

Փաստացի բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը, Թուրքիայի ակտիվացումը և ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմական հռետորաբանության սաստկացումը փաստում են առաջիկայում ռազմական բախումների հավանականության մեծացման մասին։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի հետ մղելու հակառակորդի սադրանքները՝ անկախ նրանից, թե ինչ մասշտաբների կարող են լինել այդ սադրանքները՝ սահմանային բախումներ, թե լայնամասշտաբ մարտական գործողություններ։

Սրա համար Հայաստանը նախ մեծ ռեսուրսներ պետք է ներգրավի, որպեսզի կարողանա ցանկացած պահի պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Սակայն մեր երկիրը սահմանափակ ռեսուրսներ ունի՝ հատկապես դեմոգրաֆիական և տնտեսական առումով, ուստի պետք է ճկուն լուծումներ առաջ քաշվեն, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը։ Այդպիսի լուծումներից մեկն էլ կարող է լինել աշխարհազոր ստեղծելու որոշումը, որը ներկայացվել է հանրային քննարկման։

Ընդհանուր առմամբ, անվտանգության ոլորտի մասնագետները կարծում են, որ զինված ուժերի պահեստազորային հնարավորությունների արդյունավետ կիրառումը, կազմակերպված պահեստազորային համակարգի ձևավորումը և այս ոլորտում թիրախավորված պետական քաղաքականության իրականացումը ռազմական անվտանգության ապահովման հրամայականներից մեկն է: Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ Հայաստանի անվտանգության ապահովման հրամայականից բխող այսպիսի լուծումները նոր չեն։

Հիշում ենք, որ մի քանի տարի առաջ ներկայացվեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի հիմնական ուղղություններից պետք է լինեին զինվորական մասնագիտության արժևորումը, մարտական պատրաստության և պատրաստակամության աստիճանի բարձրացումը, այդ թվում՝ սպառազինման և առաջնագծի կահավորման հարցերով, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացումը և այլն։ Իսկ հայեցակարգի հիմքում ընկած էր ցանկացած պահի անհրաժեշտ մոբիլիզացիա իրականացնելու անհրաժեշտությունը։

Սակայն զարմանալին այն է, որ այսօրվա գործող իշխանության հիմնական դերակատարներն այն ժամանակ դեմ էին հանդես գալիս «Ազգ-բանակ» հայեցակարգին՝ նշելով, թե Հայաստանն ավելի է միլիտարիզացվում, տնտեսական խնդիրները դրանով երկրորդական պլան են մղվում, կարիք չկա քաղաքացիներին կրկին հայրենասիրություն սովորեցնել և այլն։ Փաստորեն, ինչպես բազմաթիվ հարցերում, այս հարցում ևս իշխանությունների ներկա և նախկին մոտեցումները հակադրվում են միմյանց, բայց ժամանակը ցույց է տալիս, որ գործող իշխանավորները, ի վերջո, համոզվում են, որ իրենց նախկին մոտեցումներն ուղղակի չեն բխել ռեալ անվտանգային իրողություններից, այլ հարց է, որ դրանք օգտագործվել են քաղաքական նպատակներին հասնելու համար։

Դրանով է պայմանավորված, որ իշխանություններն այսօր արդեն շարժվում են այնպիսի քայլեր ձեռնարկելու ճանապարհով, որոնք, ըստ էության, բխում են հենց «Ազգբանակի» տրամաբանությունից՝ չնայած նրանք այդ նախաձեռնությունները ներկայացնում են այնպիսի փաթեթավորմամբ, կարծես թե իրենք նոր «գյուտ» են արել անվտանգության ոլորտում։

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութ