Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ալիեւի տարածքային նկրտումները ու դրանց արձագանքը. Ադրբեջանը «պատմական հողերի» վերադարձի մասին խոսում է 1990-ականներից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքի առնվազն մի մասը Ադրբեջանի «պատմական հողերն» են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Նազարեթյանը:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է.

«Իրականում, Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը սկսվել է 1980-ական թվականների վերջում։ Այդ ժամանակ 100,000 ադրբեջանցիներ, որոնք ապրում էին այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքում, վտարվել են իրենց հայրենի հողերից։ Զանգեզուրի, Գոյչայի եւ Իրավանի շրջանները մեր պատմական հողերն են»,- հայտարարել էր Ալիեւը։ (Ադրբեջաներենում Զանգեզուր, Գոյչա եւ Իրավան տեղանունները կիրառվում են Սյունիքի, Գեղարքունիքի եւ Երեւանի համար)

Սա, սակայն, առաջին անգամը չէ, որ Ալիեւը փաստացի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Նա նմանատիպ հայտարարություններ բազմիցս է արել իր նախագահության ընթացքում։

Ալիեւի նախորդ հայտարարությունները

Ալիեւը տարբեր տարիների տարատեսակ հարթակներում խոսել է Հայաստանի տարածքի՝ «պատմական ադրբեջանական» հողեր լինելու մասին։ Ստորեւ բերում ենք մի քանի այդպիսի օրինակ, որոնցում երեւում է, թե ինչպես է այս ծավալապաշտական (էքսպանսիոնիստական) միտքը վերափոխվել նրա հայտարարություններում։

2010-ին կառավարության նիստում Ալիեւը ասել էր. «Մենք չենք կարող թույլ տալ, որ երկրորդ հայկական պետությունը ստեղծվի ադրբեջանական հողերի վրա։ Առաջին հայկական պետությունը ստեղծվել է 1918-ին ադրբեջանական հողերի՝ Երեւանի խանության եւ Զանգեզուրի շրջանի վրա»։ Չորս տարի անց՝ 2014-ին, Աղդամի շրջանում տեղակայված զորամաս այցելության ժամանակ Ալիեւը հայտարարել էր. «Երեւանի խանությունը, Զանգեզուրը, Գոյչան՝ բոլորն էլ մեր պատմական հողերն են։ Մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այս հողեր եւ մենք կանենք դա։ Մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։

2018-ին իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության համաժողովի ժամանակ Ալիեւը հայտարարել էր. «Ես նաեւ պետք է նշեմ, որ մենք պետք է չմոռանանք եւ մենք չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Սա պետք է լինի ուղեցույց մեր ապագա գործունեության համար։ Մենք հիմա էլ աշխատում ենք այդ ուղղությամբ այսօր։ Մեր պատմական հողերը Երեւանի խանությունը, Զանգեզուրը եւ Գոյչան են։ Երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը պետք է իմանա սա։ … Էրիվանը մեր պատմական հողն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական տարածքներ։ Սա է մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակը, եւ մենք պետք է աստիճանաբար հասնենք դրան»։

Այս տարվա հունիսին Թարթառ քաղաքում օլիմպիական համալիրի բացման ժամանակ Ալիեւը հայտարարել էր, թե իբր Երեւանը 1918-ին «նվիրվել է» Հայաստանին՝ մի բան, որը «աններելի է եւ չպետք է մոռացվի»։ «Զանգեզուրը՝ մեր պատմանական հողը, նույնպես փոխանցվել է Հայաստանին։ Զանգեզուրի փոխանցմամբ աշխարհագրական բաժանում տեղի ունեցավ մեծ թյուրքական աշխարհում, եւ Ադրբեջանի հիմնական մասը կորցրեց սահմանը Թուրքիայի հետ»։

Հայկական կողմի արձագանքները

2018-ին Ալիեւի հայտարարությանը պատասխանել էր այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինս այն մեկնաբանել էր Արցախյան հակամարտության լուծման համատեքստում։ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով: Մինչեւ նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ եւ զառանցել Երեւանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որեւէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,- ասել էր Սարգսյանը։

Դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ ՀՀ տարածքի մասին խոսքերին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նա խստորեն դատապարտել էր Ալիեւի հնչեցրած «սադրիչ հայտարարությունները»։ «Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում եւ նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը»,- նշել էր վարչապետի խոսնակը։

Միջազգային արձագանքը

Միջազգային կառույցները եւ երրորդ երկրները հիմնականում անտեսել են Ալիեւի հայտարարությունները ՀՀ տարածքի՝ «պատմական ադրբեջանական» հող լինելու եւ դրանք «վերադարձնելու» մասին ուղղակի կամ անուղղակի խոսքերը։

Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայտարարություններին երրորդ երկրներից անդրադարձել է միայն Ռուսաստանը։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մասնավորապես, նշել էր, որ քաղաքական հայտարարությունները չպետք է չեղարկեն մարտական գործողությունների դադարացնելուն ուղղված ջանքերը։

Ադրբեջանական ազգայնական դիսկուրսը՝ ՀՀ տարածքի շուրջ

Ադրբեջանական ազգայնական շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքը հաճախ անվանվում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Ազգայնական շրջանակների այս թեզը նաեւ մուտք է գործել Ադրբեջանի պաշտոնական քարոզչություն։ Դեռ 2007-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հրապարակել էր անգլերեն մի գիրք՝ «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» (The Monuments of Western Azerbaijan) վերնագրով։ Գրքում Հայաստանի տարածքում գտնվող տարբեր պատմական եւ հնագիտական հուշարձաններ, ինչպիսին են Գառնիի տաճարը, Էջմիածնի մայր տաճարը, Օձունի եւ Երերույքի եկեղեցիները, ներկայացվում են որպես թյուրքական կամ աղվանական, իսկ հայերի ներկայությունը, ըստ գրքի, ՀՀ տարածքում սկսվել է միայն 15-րդ դարում։

Հատկանշական է, որ գրքի առաջաբանում մեջբերված են Իլհամ Ալիեւի հոր՝ Հեյդար Ալիեւի խոսքերը ՀՀ տարածքի մասին, որոնք նա ասել է 1997-ին։ «Վերջին երկու դարում՝ էթնիկ զտումների եւ ջարդերի պատճառով … ադրբեջանցիները համակարգված կերպով վտարվել են մեր հայրենի հողերից, որտեղ մեր ժողովուրդը ապրել է հազարավոր տարիներ։ Այս տարածքում, որը հիմա կոչվում է Հայաստան, կան հազարավոր ադրբեջանական պատմական եւ մշակութային հուշարձաններ, որոնք քանդվել կամ ոչնչացվել են»։

Վերջերս էլ՝ հոկտեմբերի 20-ին, Բաքվում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության եւ Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ պատին փակցված է եղել Ադրբեջանի մի քարտեզ, որում Ադրբեջանի մաս է ներկայացված ՀՀ տարածքի զգալի մասը՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը։

Քարտեզում, ամենայն հավանականությամբ, պատկերված է Ադրբեջանի 1918-20 թթ. Հանրապետությունը։ Ավելի ճիշտ՝ այդ հանրապետության կողմից իրենը համարվող տարածքների քարտեզը։

Ադրբեջանում տասնամյակներ իշխանավարած հայր ու որդի Հեյդար եւ Իլհամ Ալիեւները ուղղակի կամ անուղղակի տարածքային պահանջներ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը։ Վերջին տարիներին, սակայն, Իլհամ Ալիեւը բացահայտ կերպով խոսում է արդեն Երեւան եւ Սյունիք «վերադառնալու» մասին։

Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում