Կոնգոյում հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել (տեսանյութեր)
ՎԻԴԵՈԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Նյիրագոնգո հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է տեղական Actualite պորտալը:
Տեղեկությունների համաձայն՝ 9 մարդ զոհվել է Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքից տարհանման ժամանակ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Զոհերից 4-ը բանտարկյալներ են, որոնք տարհանման ժամանակ փորձել են փախուստի դիմել բանտից, իսկ մյուս երկուսն այրվել են կրակից։
Նշվում է, որ Կիվու նահանգի նահանգապետը բանակին և ազգային ոստիկանությանը կարգադրել է ապահովել Գոմա քաղաքի անվտանգությունն ու տարհանման ուղիները՝ այդ ընթացքում հանցագործություններից խուսափելու նպատակով։
Հրաբխի ժայթքման հետևանքով զգալի վնաս են կրել Գոմայի արվարձանները, որոնք մոտ են հրաբխի հյուսիսարևելյան լանջին։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



