Կոնգոյում հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել (տեսանյութեր)
VIDEOԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Նյիրագոնգո հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է տեղական Actualite պորտալը:
Տեղեկությունների համաձայն՝ 9 մարդ զոհվել է Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքից տարհանման ժամանակ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Զոհերից 4-ը բանտարկյալներ են, որոնք տարհանման ժամանակ փորձել են փախուստի դիմել բանտից, իսկ մյուս երկուսն այրվել են կրակից։
Նշվում է, որ Կիվու նահանգի նահանգապետը բանակին և ազգային ոստիկանությանը կարգադրել է ապահովել Գոմա քաղաքի անվտանգությունն ու տարհանման ուղիները՝ այդ ընթացքում հանցագործություններից խուսափելու նպատակով։
Հրաբխի ժայթքման հետևանքով զգալի վնաս են կրել Գոմայի արվարձանները, որոնք մոտ են հրաբխի հյուսիսարևելյան լանջին։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



