Կոնգոյում հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել (տեսանյութեր)
ВИДЕОԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Նյիրագոնգո հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է տեղական Actualite պորտալը:
Տեղեկությունների համաձայն՝ 9 մարդ զոհվել է Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքից տարհանման ժամանակ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Զոհերից 4-ը բանտարկյալներ են, որոնք տարհանման ժամանակ փորձել են փախուստի դիմել բանտից, իսկ մյուս երկուսն այրվել են կրակից։
Նշվում է, որ Կիվու նահանգի նահանգապետը բանակին և ազգային ոստիկանությանը կարգադրել է ապահովել Գոմա քաղաքի անվտանգությունն ու տարհանման ուղիները՝ այդ ընթացքում հանցագործություններից խուսափելու նպատակով։
Հրաբխի ժայթքման հետևանքով զգալի վնաս են կրել Գոմայի արվարձանները, որոնք մոտ են հրաբխի հյուսիսարևելյան լանջին։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



