Խմորիչով դիմակը կսպիտակեցնի մաշկը և կհեռացնի կնճիռները
ԼԱՅՖԼife.panorama.am-ը գրում է.
Խմորիչով պատրաստվող դիմակը ոչ միայն սնուցում է մաշկը, այլ նաև ունենում է սպիտակեցնող ազդեցություն։ Դիմակի պատրաստումը շատ պարզ է, որի համար անհրաժեշտ է ընդամենը 20 գրամ խմորիչ և 2 թեյի գդալ կիտրոնի հյութ։
Այս 2 բաղադրիչները լցնել ապակե տարայի մեջ, խառնել և այն դնել տաք ջրով լի տարայի մեջ մոտ 3 րոպե։ Այնուհետ խառնուրդը քսել մաքուր մաշկին և պահել 20 րոպե։ Լվացվել տաք ջրով և քսել փափկեցնող կրեմ։
Խմորիչով այս դիմակը շատ օգտակար է մաշկի համար, սակայն այն չի կարելի շատ հաճախ օգտագործել՝ շաբաթը միայն 1 անգամ։
Խմորիչն օգտակար է ոչ միայն մաշկի, այլ նաև մազերի համար․ այն կանխում է մազաթափությունը և խթանում մազերի աճը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



