Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Սուրենյանը՝ հանրապետությունում և անձնական կյանքում տիրող «ջերմաստիճանի» մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Ինչ-ինչ, բայց եղանակի տեսության հաղորդման ժամանակ հեռուստաալիքը ոչ-ոք չի փոխում: Անձրև, թե արև՝ հետաքրքրում է բոլորին, հատկապես, երբ տեղեկացնողը հավաստի տվյալներով, ժպտադեմ Գագիկ Սուրենյանն է՝ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը: Aysor.am-ը հյուրընկալել է վերջինիս՝ զրուցելով ոչ միայն հանրապետությունում, այլև՝ նրա կյանքում տիրող «եղանակային պայմաններից»:

-Պարոն Սուրենյան, քանի որ արդեն մոտենում ենք տարեսկզբին՝ հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի 2016 թվականի ձմեռը Հայաստանում:

-Ինչպես և կանխատեսված է, 2016-ի հունվար և փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 1-2 աստիճանով, այսինքն՝ սպասվում է միջինից տաք ձմեռ: Սակայն դա չի նշանակում, որ ողջ ձմռան ընթացքում գարնանային եղանակ է լինելու՝ ինչպես այսօր: Ձմեռն առանձին օրերին կհիշեցնի, որ ձմեռ է. կլինեն և՛ օդի ջերմաստիճանի անկումներ, և՛ ձյուն:

-Ի դեպ, դեկտեմբերի 31-ը ձյունառատ կլինի՞:

-Քանի որ մեր ստույգ կանխատեսումները 5 օրվա վաղօրոքությամբ են, ստույգ չեմ կարող ասել՝ Ամանօրին ձյուն կլինի՞, թե ոչ:

-Առհասարակ, 2016 թվականի համար, թեկուզև ընդհանուր կանխատեսումներ արդեն իսկ կարելի՞ է անել:

-Ճիշտն ասած՝ 2016թ-ի կանխատեսումներն արված են միայն ձմռան համար, իսկ գարունը կներկայացվի փետրվարի վերջին, սպասվող ամառը՝ մայիսի վերջին:

-Ձմռան եղանակին ջերմաստիճանի բարձրացումը շատերին վախեցնում է, քանի որ այն կապում են հնարավոր սպասվող աղետների հետ: Տեղի՞ն է նման մտավախությունը:

-Ո՛չ, տեղին չէ, քանի որ մթնոլորտը միշտ գտնվում է շարժի մեջ, գոյություն ունեն օդային հոսանքներ և պայմանավորված, թե ինչ օդային հոսանք է ներթափանցում մեր երկիր, ջերմաստիճանը կարող է բարձրանալ կամ իջնել:

-Դուք այն մասնագետներից եք, ում խոսքին հեռուստադիտողը անվերապահորեն հավատում է: Ի՞նչ եք կարծում, դրան ավելի շատ Ձեր հայտնիությո՞ւնն է նպաստում…

-(Ժպտում է) հայտնիությունը այստեղ կապ չունի, դա կապված է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օպերատիվ և ճիշտ աշխատանքի հետ, մենք աշխատում ենք առաջինը մեր ժողովրդի համար, փորձում ենք ազգաբնակչությանը ապահովել ստույգ ինֆորմացիայով:

-Պարոն Սուրենյան, վերջերս Ձեզ հանդիպում ենք նաև «Շանթ» հեռուստաընկերությունում՝ եղանակի տեսության մեկնաբանի կարգավիճակում: Դա Ձե՞ր ցանկությունն էր, թե՞ պարզապես համաձայնեցիք առաջարկին:

-Դա եղել է իմ ցանկությամբ. հիմնական նպատակն այն է, որ ազգաբնակչությունը ինֆորմացիան լսի մասնագետից, այլ ոչ թե ոլորտի հետ ընդանրապես կապ չունեցող երգիչ-երգչուհիներից, դերասաններից, ինչին մենք հաճախ ականատես ենք լինում:

-Եթե չեմ սխալվում, հանդես եք գալիս նաև որպես «Օֆելյա» ֆիլմի պրոդյուսեր:

-Այո:

-Ինչպե՞ս ծնվեց նման որոշման գաղափարը, մի փոքր կմանրամասնե՞ք:

-Օֆելյա Համբարձումյանն իմ մտերիմ ընկերն է, իմ ամենասիրած երգչուհին, և ընդհանարպես, մեր բոլոր ժամանակների ժողովրդական և գուսանական երգերի ամենաքնարական կատարողը, հայ երգի թագուհին: Ընկերս ռեժիսոր է և նույնպես երգչուհու մեծ երկրպագուն: Ես նրան ծանոթացրել եմ երգչուհու հետ, երգչուհին վստահել է ռեժիսորին և ֆիլմը նկարահանվել է (ժպտում է):

-Ինչպե՞ս իր մասին ֆիլմն ընդունեց երգչուհին, կիսվե՞լ է Ձեզ հետ իր տպավորություններով:

-Ընդունեց մեծ հուզմունքով և երախտապարտությամբ: Հուզված էին բոլորը, որովհետև այդ ֆիլմը արտացոլում է նրա ողջ կյանքը:

-«Օֆելյա»-ն արդեն մեծ էկրան բարձրացել է, իսկ ե՞րբ հեռուստադիտողը հնարավորություն կունենա ֆիլմը տեսնել էկրաններին:

-Շատ շուտով:

-Լսել եմ, որ երիատասրդ շատ աղջիկներ եղանակի տեսությանը հետևում են հատուկ Ձեր պատճառով ու հենց նրանց հավանաբար կհետաքրքրի՝ ի՞նչ եղանակ է Գագիկ Սուրենյանի կյանքում:

-(Ժպտում է) ինչպես մթնոլորտում, այնպես էլ իմ կյանքում, եղանակները տարբեր են. դա կախված է օրվա իրադրությունից:

-Մարդիկ սիրում են որոշակի տեղեկություններ իմանալ այն մարդու մասին, ում ճանաչում են՝ թեկուզև էկրանից: Կպատմե՞ք մեզ Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացած եմ, ունեմ երկու հրաշք դուստր, ովքեր իմ ամենօրյա հոգևոր սնունդն են և հոգու ջերմությունը:

-Ձեր բնագավառի՞ց է Ձեր կինը:

- Կինս և՛ բակալավրիատը, և՛ մագիստատուրան սովորել է ինձ հետ: Միասին էլ աշխատում ենք արդեն 10 տարի:

-Ի՞նչ տարիքի են Ձեր փոքրիկները:

- Հինգ և երեք տարեկան են:

-Ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրություններ ունեք:

-Իմ տարերքը բնությունն է, ավելի կոնկրետ՝ լեռները: Ես պաշտում եմ լեռները, եթե գոնե 1 օր ազատ ժամանակ եմ ունենում,  լեռներում եմ՝ լինի դա ամառ, թե ձմեռ: Իսկ ամռանն օրերով իմ վրանով ապրում եմ լեռներում: Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ դրախտն եմ տեսել. Գեղամա լեռների մարգագետնային մասը, Ակնա լիճը՝ 3030 մետր բարձրության վրա: Ես այնտեղ հաճախ եմ լինում, ամռանը 7 օրով մնում եմ:

- Ընտանիքի անդամները չե՞ն դժգոհում Ձեր հաճախակի բացակայությունից:

- Դժգոհում են, սակայն համակերպվել են (ժպտում է): Հասկանում են, որ ես առանց լեռների ու բնության ապրել չեմ կարող:

-Խստապահա՞նջ եք երկրորդ կես ընտրելու հարցում: Ինչպիսի՞ն է նա:

-Դե, ինչպես ասացի՝ երկրորդ կեսիս արդեն ընտրել եմ: Նա բնական է, պարզ և համեստ, որը, ըստ իս, մարդկային ամենաբարձր գնահատականն է:

-Խանդո՞տ եք բնավորությամբ:

-Ո՛չ:

-Ավանդապա՞հ եք:

-Ո՛չ:

- Ծնունդով Երևանի՞ց եք:

- Այո, Երևանից եմ, բայց մանուկ ժամանակ հաճախ եմ եղել գյուղում և հիմա էլ լինում եմ: Մայրս Կոշ գյուղից է:

-Եթե չեմ սխալվում, նաև դասավանդում եք ԵՊՀ-ում:

-Այո, 2012թ-ին ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կողմից ստացել եմ դասախոսություններ կարդալու առաջարկ, սիրով ընդունել եմ և մինչև օրս դասախոսում եմ ջրաօդերևութաբանության ամբիոնում, որտեղ ես սովորել և պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը:

-Հետաքրքիր է, սերը Ձեր մասնագիտության նկատմամբ որտեղի՞ց է առաջացել: Գուցե ընտանիքի՞ց:

-Ոչ, մեր ընտանիքի, բարեկամների մեջ ընդհանրապես իմ մասնագիտության հետ կապ ունեցող մարդ չկա: Մասնագիտությանս նկատմամբ սերը եղել է բնատուր, ես հիշում եմ, փոքր ժամանակ, երբ ամպորպ էր լինում, հետևում էի ամպրոպի ամբողջ պրոցեսին ու անդադար մտածում՝ ինչի՞ց է լինում կայծակը: Երբ 6-րդ դասարանում էի, աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի, որպեսզի ինձ համար գտնի օդերևութաբանության գիրք: Ու նա գտավ այդ գիրքը: Իսկ այ 8-րդ դասարանում ես գտա Հայպետհիդրոմետը, եկա և խնդրեցի, որ ինձ սովորեցնեն, թե ինչպես է կանխատեսվում եղանակը (ժպտում է): Ինձ ընդունեցին, ու այդ օրվանից ես ամեն շաբաթ Հայպետհիդրոմետ էի գալիս, մինչև ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի օդերևութաբանության բաժինը: Արդեն 1-ին կուսից ինձ հրավիրեցին աշխատանքի:

-Էկրաններից միշտ ժպտերես ու բարձր տրամադրությամբ մարդու տպավորություն եք թողնում, բայց կյանքում խստապահանջ եք երևում:

-Կյանքում ոչ միշտ եմ ժպտերես, երբեմն ագրեսիվ եմ, շուտ բռնկվում եմ (ժպտում է):

-Եվ ի՞նչն է առավել շատ նպաստում նման իրավիճակներին:

-Մարդկանց անպատասխանատվությունը, սուտը, ինքնասիրահարված լինելը:

-Ընկերասե՞ր եք:

-Ընկերասեր եմ և հաճախ լսում եմ Ջիվանու «Ընկեր» երգը: Ինչպես ասում է մեծն Ջիվանին, «Բարի, գեղեցիկ, հավատարիմ ընկերը մարդու, փայլեցնում է արևի պես պատկերը մարդու»:

-Եվ ո՞վ է Ձեր ամենամտերիմ ընկերը:

-Հայկ Վարդանյանը՝ «Օֆելյա» ֆիլմի ռեժիսորը:

-Շուտով Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում այն անցկացնել:

-Հունվարի 1-ը կանցկացնեմ ընտանիքիս հետ՝ տանը, իսկ հունվարի 2-ից որոշել եմ գնալ լեռներ: Առավել հստակ՝ Արագած լեռ, մի քանի օր կմնամ: Ինչպես նշեցի, ես լեռներից հսկայական դրական էներգիա եմ ստանում, որն ինձ օգնում է ապրել և աշխատել:

-Պարոն Սուրենյան, Ձեր ջերմ շնորհավորանքներից, կարծում եմ, մեր ընթերցողը չի հրաժարվի:

-Մաղթում եմ, որ անկախ դրսում տիրող եղանակից, բոլորի հոգիները լցված լինեն արևի անսպառ լույսով ու ջերմությամբ: Թող բոլորը ներողամիտ լինեն միմյանց նկատմամբ:

Նելլի Մարգարյան



Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա