Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առողջ ու անառողջ հարաբերությունների տարբերությունը

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Առողջ հարաբերություններն անկեղծության, այնինչ անառողջ հարաբերությունները մանիպուլիացիաների հիման վրա են կառուցվում։ Դու հավատո՞ւմ ես, որ նա քեզ իսկապես սիրում է։ Մինչև լուրջ հարաբերություններ սկսելը խելացի կլինի նախ վերլուծել՝ արդյո՞ք այն, ինչ ուզում ես սկսել, իսկապես արժե։ Նա, ով ասում է, թե սիրում է քեզ, հնարավոր է, նույնիսկ, իր սեփական զգացմունքերի ու ցանկությունների զոհն է։ Նույնիսկ հնարավոր է, որ նա ինքն է խառնված իր զգացունքների մեջ։ Այնպես որ մինչև կարևոր որոշում կայացնելը, որը չափազանց նուրբ հարց է կյանքում, ավելի լավ է նախ վերլուծել ձեր փոխհարաբերությունները։

1 Իրական տալը - Տալը՝ դրա դիմաց ստանալու նպատակով։ Առողջ հարաբերություններում մարդիկ տալիս են առանց որևէ բանի ակնկալիքի։ Նրանք տալիս են «անվճար»։ Այլ կերպ ասած՝ սա սիրո իրական նվերն է։ 
Անառողջ հարաբերություններում ինչ-որ բան տրվում է դրա դիմաց որևէ բան ստանալու ակնկալիքով։ Առողջ հարաբերությունների մեջ վստահությունն է գործողությունների շարժիչ ուժը։ Դուք վստահում եք միմյանց ու իրար մեջքի կանգնում։ Դուք հանգիստ եք ու չեք անհանգստանում հարաբերությունների համար, որովհետև գիտեք, որ նա երբեք չի դավաճանի։ Այնինչ անառողջ հարաբերություններում այն ամենն, ինչ տալիս ես, իր գինն ունի, որի համար պետք է վճարես։

2 Միմյանց ընդունելը – Միմյանց փոխել ցանկանալը։ Առողջ հարաբերություններում զույգերը սրտանց ընդունում են միմյանց։ Ժամանակ ու աշխատանք է պահանջվում նրան ամբողջությամբ ճանաչելու, բացահայտելու և ամբողջովին սիրելու համար, ու դու սրտանց նվիրվում ես դրան։ Անառողջ հարաբերություններում, սակայն, զույգերը փորձում են փոխել մեկը մյուսին, ստիպել մյուսին զիջել՝ սեփական կարիքների ու ցանկությունների համար։ Այս հարաբերություններում կառավարելն է հիմնական նպատակը՝ ստանալու համար այն բավարարվածությունը, որը փնտրվում է։

3 Իրական ցանկությունները - Զույգին ստիպելը։ Անառողջ հարաբերություններում ցանկալին ստանալու համար մեղքի զգացումն է օգտագործվում։ Այսպիսի հարաբերություններում միմյանց մեջ մեղքի զգացում են առաջացնում՝ պահանջելով այն, ինչ ցանկանում են ստանալ։ Այս տեսակ հարաբերություններում դու ազատորեն չէ, որ տալիս ես, այլ տալիս ես, որովհետև պարտավորված ես զգում։ Առողջ հարաբերություններում դու տալիս ես, որովհետև իսկապես ցանկանում ես հոգ տանել զուգընկերոջդ կարիքների մասին։ Դու իսկապես ցանկանում ես բավարարել նրա ցանկություններն ու մտահոգվում ես նրա համար։

4 Բացահայտելը – Անձնականը պահպանելը։ Առողջ հարաբերություններում դու ամեն բան անում ես զույգիդ թուլությունները ծածկելու համար։ Դու նրա մութ կողմերին նրբորեն ես վերաբերվում ու հրապարակայնորեն չես խոսում դրա մասին, հատկապես մյուսների մոտ։ Անձնական գործոններն ավելի են ամրապնդում ձեր հարաբերությունները, և դրանք դուք երբեք չեք պատմում մյուսներին՝ լինեն դրանք ընտանիքի անդամներ, թե մտերիմ ընկերներ։ Այն, ինչ դուք ունեք որպես զույգ, միայն ձեր երկուսի համար է։ Դուք այդ պահերին վերաբերվում եք այնպես, ինչպես երկրի կառավարությունը կվերաբերվեր գաղտնի փաստաթղթերին։ Դուք կարևորում եք միմյանց ներդրումները հարաբերություններում։ Անառողջ հարաբերությունների մեջ զուգընկերոջ բացասական կողմերը կատակների են վերածվում և նույնիսկ այնպիսի անձնական պահն, ինչպիսին համբուրվելն է, անառողջ հարաբերություններում զույգերը կարող են կիսել յուրաքանչյուրի հետ, ով կցանկանա լսել դրա մասին։

5 Վրեժ – Վերականգնում։ Տարաձայնություններն ու սիրելիի հետ ունեցած վեճերը հարաբերություններն ամրապնդելու եղանակ է։ Ինչպե՞ս։ Վեճերն օգտագործելով միմյանց ավելի մոտիկից ճանաչելու համար և ոչ թե ավելի շատ զենք հավաքելու՝ հետագայում նրան կառավարելու կամ ցավեցնելու համար։ Մյուսին հասկանալով ու ճանաչելով՝ դու կհասկանաս, ինչպես վերականգնել ձեր կապը։ Անառողջ հարաբերությունները շարունակ համեմատություններով են լցված, վրեժխնդրությամբ, վեճերով, որոնցից ի վերջո մերժում, մեղադրանքներ ու նույնիսկ ճնշումներ են առաջ գալիս։

6 Եսակենտրոնացում – Համատեղ երազանքներ։ Իրական սերը երկու անհատների մեկ իրական ամբողջություն է ստեղծում։ Փոխհարաբերությունների ստեղծման ժամանակ նրանք միասին երազանքներ են ստեղծում, որի թարմ պտուղը նրանց նպատակների միաձուլումն է, որի նպատակն, իր հերթին, նրանց երկուսի լավ լինելն է։ Անառողջ հարաբերւթյունները, դրան ի հակադրություն, պահանջում են քո անձնական երազանքներից հրաժարվելը։ Այն չի օգնի քեզ դրանք իրականություն դարձնել, այս տեսակ փոխհարաբերությունը ոչ թե տալիս, այլ գողանում է։

Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է