Երևան, 20.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ալիևը կպատժվի. Թեհրանը հայտարարել է Ադրբեջանին «հայրենիք» վերադարձնելու մասին». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru–ն գրում է, որ Թեհրանի «Shargh» թերթը, որին աջակցում են այաթոլլայի ռեժիմի ազդեցիկ բարեփոխիչ–հոգևորականները, «սև նշան» է ուղարկել Ալիևին։ Թերթը գրում է. «19-րդ դարում Ռուսական Կայսրության մեջ բռնակցվելուց հետո Հյուսիսային Ադրբեջանը պետք է վերամիավորվի «իրանական հայրենիքին»»։ Ինչպես գիտեք, մինչև 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմները Ադրբեջանի խանությունը դե յուրե եղել է ներկայիս Իրանի կազմում։ Նաև նշենք, որ Արաքս գետից հյուսիս գտնվող ներկայիս Ադրբեջանի տարածքները մինչև Ռուսաստանի կազմի մեջ մտնելը հայտնի չէին Ադրբեջան անունով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհի քարտեզի վրա առաջացել է միանգամայն նոր պետություն՝ առանց անկախության փորձի, բայց պահարանում պահված պատմական կմախքով:

Մինչդեռ և՛ Բաքվում, և՛ Թեհրանում այդ նախկին խորհրդային հանրապետությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է կոչվում Հյուսիսային Ադրբեջան։ Այժմ, ըստ այաթոլլայի ռեժիմի, հզոր Ռուսաստանին այդ նախկին պարսկական գավառը պետք չէ։ Մոսկվան Բաքվի նկատմամբ բացահայտ դիսֆունկցիոնալ քաղաքականություն է վարում, ինչի վկայությունն է Ալիևի և Էրդողանի մերձեցումը։ Այսպիսով, ինչպես գրում է «Shargh»-ը, եկել է ժամանակը, որ իրանցիները վերադարձնեն իրենց պատմական հայրենիքի ադրբեջանական այն կտորը, որը պոկվել է «չարամիտ ռուս ցարերի» կողմից։ Ընդ որում, դա պետք է «ճիշտ» անել, քանի որ արտաքին սպառնալիքը, ընդհակառակը, ադրբեջանցիներին կհավաքի Ալիևի շուրջ։ Այդ իսկ պատճառով Թեհրանը հրաժարվել է ուժ կիրառել, թեև ոչ վաղ անցյալում ադրբեջանական սահման էր բերել այնքան զորք, որը բավական կլիներ մեկ շաբաթում գրավել կովկասյան այդ պետությունը։

Հիշեցնենք, որ երկու հարևան երկրների հարաբերությունները սրվել էին երկու իրանցի վարորդներին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» համար ձերբակալությունից հետո։ Բայց, հաշվի առնելով այաթոլլայի ռեժիմի ակնհայտ ռազմական գերազանցությունը, ըստ իրանցի բլոգերների, Ալիևը ոչ միայն ազատել է ձերբակալվածներին, այլ նաև, իբր, խնդրել է իսրայելցիներին լքել Սիտալչայ բազան: Դրանից հետո Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը թուլացել է, ինչպես նաև թուլացել է Ալիևի և Ռաիսիի թշնամական հռետորաբանությունը: Իրականում երկու երկրների դիրքորոշումները չեն փոխվել։ Ադրբեջանը, ոգևորված Հայաստանի նկատմամբ անսպասելի հեշտ հաղթանակից, առաջ է մղում Թուրքիայի հետ դե ֆակտո միավորման իր գիծը։ Նպատակը մեկն է. այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի («Սյունիքի միջանցք») ստեղծում Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։ Առանց դրա Արցախյան պատերազմը չի կարելի լիովին հաղթական համարել։ Սակայն առայժմ այն ամենը, ինչ կարողացել են անել ադրբեջանցիները, այն է, որ գրավել են Սև լճի մոտ մի քանի քառակուսի կիլոմետր վիճելի տարածք։

Դա նշանակում է, որ մեկուսացած կմնա Նախիջևանի անկլավը, որն ունի թուրքական սահմանի մի փոքր հատված: Ավելին, այնտեղ ապրում են ջաֆարական մադհաբի շիա մահմեդականներ, այսինքն՝ տարածքը փաստացի վերահսկվում է իրանցի հոգևորականների կողմից։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանից կարելի է ակնկալել ազգային շահերի նկատմամբ ցանկացած դավաճանություն, ինչպես դա եղել է Արցախյան տապալված պատերազմի ժամանակ։ Բայց նույնիսկ նա չի հանձնի հարավային Հայաստանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես որ կար, այնպես էլ կմնա առանց Թուրքիայի իրական ռազմական աջակցության։ Բացի այդ, Էրդողանը, ինչքան էլ Ալիևը ցանկանա, ամենազոր չէ։ Թյուրքական աշխարհի առաջնորդն ունի իր «կարմիր գծերը»: «Թուրքիան հասկանում է, որ Իրանը կարող է օգտագործել իր կապերը Քրդական աշխատավորական կուսակցության հետ Անկարայի դեմ։ Խելամիտ կլինի, որ Բաքվի քաղաքական գործիչները գիտակցեն թուրքական աջակցության սահմանները Թեհրանի հետ ցանկացած ապագա հակամարտությունում»,- գրել է քաղաքագետ Էլդար Մամեդովը: ԱՄՆ-ի և Իսրայելի հետ քաղաքական մարտերում թրծված փորձառու հոգևորականները հստակ են ուրվագծել իրենց ծրագրերը. Թեհրանը մասնակցելու է դեպի Հայաստան այլընտրանքային ճանապարհի կառուցմանը։

Իրանական կողմը Երևանում է, որպեսզի լուծի «Tattoo» կոչվող տարանցիկ ճանապարհի կառուցման հետ կապված խնդիրները։ Դա նաև նշանակում է, որ այաթոլլայի ռեժիմը Ալիևին և նրա կառավարությանը ներառել է իրենց մահացու թշնամիների ցուցակում (նրանց մոտ պարզապես այլ կերպ չի լինում), ինչը, հաշվի առնելով Ադրբեջանում շիա հզոր կրոնական համայնքի առկայությունը, լավ բան չի խոստանում ներկայիս տեղական էլիտային: Ինչպես նշում է Eurasia Review կայքը, «այդ երկրում շիաների և սուննիների պառակտումը շատ ավելի ուժեղ է, քան շատ արտաքին դիտորդներ են պատկերացնում. բնակչության մոտ 60 %-ը շիաներ են, իսկ 40 %-ը՝ սուննիներ»։ Այո, խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունը հանգեցրել է նրան, որ պաշտոնական Բաքուն իր պետությունը հռչակել է աշխարհիկ պետություն։ Այնուամենայնիվ, Eurasia Review-ը նշում է, որ ադրբեջանցիներից շատերը մզկիթներն անվանում են «թուրքական» կամ «իրանական», այլ ոչ թե սուննի կամ շիա: Հավելենք նաև, որ Իրանը մեծ փորձ ունի իրանամետ վստահված ուժերի ձևավորման գործում։

Թեհրանին հաջողվել է դուրս մղել սուննիներին հարևան Իրաքից՝ չնայած հարուստ ամերիկացիների կողմից նրանց մեծ աջակցությանը: Իսկ Հեզբոլլահը փաստացի վերածել է Լիբանանը Միջերկրական ծովի ափին գտնվող իրանական անկլավի: Գումարած՝ Եմենն ու Սիրիան նույնպես իրենց համարում են շիա գոտու մաս: «Միջազգային օստրակիզմի տասնամյակների ընթացքում Իրանը զարգացրել է ասիմետրիկ պատերազմի շատ մեծ հմտություններ, - ասել է Էլդար Մամեդովը, - այն փաստը, որ Թեհրանն այսօր Ադրբեջանում ունի վստահված անձերի կամ դաշնակիցների պակաս, չի նշանակում, որ նա չի շարունակի փորձել իր վերահսկողության տակ առնել այդ պետությունը: Իրանը պարզապես հարմարվում է տեղի քաղաքական դաշտին, որը տարբերվում է Լիբանանից կամ Իրաքից»: Այս ամենի հետ դժվար է չհամաձայնել թեկուզ միայն այն պատճառով, որ անգամ իրանական Ադրբեջանում են աճում Ադրբեջանին Իրան վերադարձնելու տրամադրությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել Վաշինգտոնում նրա ռեժմի դեմ բողոքող ցուցարարներին Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցների հայտարարությունը Սպասվում են տեղումներ՝ լեռներում ձյան, նախալեռներում՝ անձրևի տեսքով Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում․ խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև «Լադա»-ն խուզարկել են ու թմրամիջոցի 71 փաթեթ հայտնաբերել Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղիկների խոնարհում Թումանյանի շիրիմին «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին» Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել ԵՄ-ն պաշտոնապես ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» հրթիռներով «Բարսելոնան» մրցավարների չի կաշառել․ Լա Լիգայի նախագահ Նա էր խաղում ինձ հետ, ոչ թե հակառակը․ Լուիշ Ֆիգուն՝ Ռոնալդուի մասին Եթե Իրանը սխալ թույլ տա և հարձшկվի մեզ վրա, ապա կհանդիպի այնպիսի պատասխանի, որը նույնիսկ չի կարող պատկերացնել․ Նեթանյահու Հնդկաստանում կանցկացվի 74 երկրների մասնակցությամբ ռազմածովային զորավարժություններ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի «Հաբլը» նկարահանել է մահացող աստղի վերջին շունչը. «Ձու» միգամատության ցնցող լուսանկարը Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր ուղեղային կենտրոնում Ավանում հարգանքի տուրք են մատուցել լեգենդար մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԹրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան Ամասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանՆրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, դա պարզից էլ պարզ է. Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ Մի խումբ երկրներ, ներառյալ՝ Ադրբեջանը, 7 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի վերականգնմանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն․ կա վիրավոր ԿԼ․ «Նոայի» մեկնարկային կազմը Այսօր Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը գտնվում է «լավ» միջակայքում Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Խոսքի ազատությունը չի արդարացնում ատելության տարածումը․ Մակրոն Եվրոպայում բոլորը չէ, որ հավանություն են տալիս Օրբանին ցուցաբերած իմ աջակցությանը. Թրամփ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Աշոցքի տարածաշրջանում բուք է Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել․ Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին ՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած սկանդալին Մեդիադեմքերը խորհուրդ են տալիս իրենց սիրելի գրքերը Պուտինը մեդալով է պարգևատրել Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Գայանե Շիլաջյանին ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումով Իրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԱդրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանԵրեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից Պարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Արցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք Չալաբյան