Երևան, 05.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համաշխարհային տնտեսության վերափոխման գործընթացը. արդյունաբերությունը՝ պարենային անվտանգություն. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում կսկսվի աշխարհում ամենամեծ միջազգային տնտեսական համաժողովներից մեկը։ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը, որն արդեն վաղուց աշխարհին հայտնի է SPIEF հապավումով, ամեն տարի անցկացվում է՝ սկսած 1997-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ և հովանու ներքո։ 25 տարվա ընթացքում Համաժողովը ձեռք է բերել համաշխարհային հարթակի կարգավիճակ, որտեղ քննարկվում են համընդհանուր տնտեսական օրակարգի կարևոր հարցեր։

Բարդ աշխարհաքաղաքական իրադրության պատճառով աշխարհում տնտեսական իրավիճակը բնութագրվում է անորոշության բարձր մակարդակով, արագացող գնաճով և բոլոր զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից դրամական պահանջների խստացումներով։ Համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն են ունենում աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում։ Այդ գործընթացներն արդեն սկսել են համաշխարհային տնտեսության վերափոխման գործընթացը։ Ակնհայտ է, որ այդ պայմաններում տնտեսական համագործակցության ներուժը մեծամասամբ սահմանափակ կլինի, բայց չի վերանա ամբողջությամբ։ Համայն աշխարհում կառավարություններից կպահանջվի հարմարվողական տնտեսական քաղաքականություն, որը կօգնի չեզոքացնել քաղաքական խոչընդոտները և արագ անցում կատարել փոխշահավետ տնտեսական համագործակցության։ Խելամիտ է, որ այս պայմաններում բարձրանում է միջազգային գործնական հարթակների արժեքը։ Այժմ չափից առավել պահանջված է գործարարների և քաղաքական գործիչների անձնական շփումը, որոնց անհրաժեշտ է պայմանավորվել միջազգային տնտեսական համագործակցությունների նոր շրջաններ, տեխնոլոգիական և տրանսպորտային-լոգիստիկ շղթաներ կազմելու մասին։ Չնայած արևմուտքի երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարված պատժամիջոցների պատերազմին, Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի հանդեպ հետաքրքրությունը չնվազեց, նույնիսկ ավելի մեծացավ։ Դրա համար կան մի քանի պատճառներ։

Ռուսաստանի Դաշնությունը փնտրում է նոր գործընկերներ և նոր շուկաներ։ Հետխորհրդային տարածաշրջանում Եվրասիական ինտեգրման և միավորման գործընթացների զարգացման համար Ռուսաստանի Դաշնությունը շատ բան է անում. մասնագետների գնահատմամբ, միջին և երկարաժամկետ հեռանկարում դա դրական ազդեցություն կունենա միավորման բոլոր երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Այժմ վերակողմնորոշում է ընթանում Արևելքի երկրների հեռանկարային և արագ զարգացող շուկաների վրա, այն ընթանում է արդեն մի քանի տարի։ 2022 թ.-ին Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև կոնֆլիկտի էսկալացիայից հետո ռուսական տնտեսության երկարաձգումը, մասամբ ստիպված, ստացավ լրացուցիչ արագացում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությանը պետք են ապրանքների և տեխնոլոգիաների նոր մատակարարներ, ինչպես նաև շուկաներ իր ապրանքները մատակարարելու համար։

Այն երկրները, որոնք կզբաղեցնեն այդ ոլորտները, մեծ ձեռքբերումներ կունենան։ ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կառավարությունների ճնշման տակ շատ արևմտյան ընկերություններ ստիպված էին լքել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսական բավականին տարողունակ և վճարունակ շուկայի ազատված տեղերում պետք է զբաղեցնեն այլ երկրների արտադրողները։ Բոլոր եվրասիական երկրներին, առաջին հերթին՝ հետխորհրդային տարածաշրջանի երկրներին պետք է օգտագործել այս բացառիկ հնարավորությունը և հնարավորինս շուտ զբաղեցնել ռուսական շուկայի հագուստի և հանրային սննդի նոր տեղերը։

Բացի այդ, շատ ռուսական ընկերություններ ցուցաբերում են ներդրումային հետաքրքրություններ, որոնց կապիտալ հիմա կարելի է մուտք գործել շահավետ պայմաններով։ Կարելի է ասել, որ արդեն այսօր տեսանելի են աշխարհում նոր տնտեսական իրականության եզրագծերը, որոնք կասկածի տակ են դնում շատ անսասան թվացող սկզբունքներ, ինչպիսիք են միջազգային աշխատուժի բաժանումը, պրոտեկցիոնիզմից ազատ շուկան, ինչպես նաև արտերկրում սեփականության սկզբունքները։ Հնարավոր է՝ շուտով նաև կհնանա տեղեկատվական հասարակության հայեցակարգը, որում հաջողության գլխավոր գործոնները համարվում են տեխնոլոգիաները։ Չէ՞ որ նույն Չինաստանի հաջողությունը խոսում է այն մասին, որ ցանկության դեպքում կարելի է կրկնօրինակել արևմտյան տեխնոլոգիաները և զարգացնել արդեն ինքնուրույն։

Ընթացիկ աշխարհաքաղաքական առճակատման շատ բարձր մակարդակը ցույց է տալիս ագրոարդյունաբերության համակարգի, ինչպես նաև երկրների կայուն զարգացման ռեսուրսների կարևորությունը։ Ակնհայտ է, որ ոսկե միլիարդի երկրները հակված են նվազեցնել այս գործոնների կարևորությունը և առաջին տեղում դնել հետինդուստրիալ ծրագրային ապահովումը և ինտելեկտուալ զարգացման հասանելիությունը։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս իրականությունը, ռեսուրսների և մթերային ապրանքների արժեքների թերագնահատումը կարող են հանգեցնել աշխարհակարգի միաբևեռ կառուցվածքային ճգնաժամի և փլուզման։

Երկիր մոլորակի բնակչության աճը, կլիմայի փոփոխությունը և միաբևեռ աշխարհի հայեցակարգի փլուզումը հանգեցնում են այն մտքին, որը ցանկացած երկրի համար կարևոր գործոն են ագրոարդյունաբերության համալիր ներուժը, բերքատու հողատարածքների, էներգետիկ ռեսուրսների և մետաղների, ինչպես նաև սեփական արտադրության ուժի հասանելիությունը։ Արդեն հայտնի է, որ մթերային անվտանգությունը կդառնա հունիսի 18-ին կայանալիք պետերբուրգյան տնտեսական միջազգային համաժողովի գլխավոր թեմաներից մեկը։

Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրները ձգտում են Ռուսաստանի Դաշնության հետ սննդի մատակարարման հարցով երկարաժամկետ համագործակցության և արևմուտքի կողմից խոչընդոտներն ընդունում են որպես աշխարհաքաղաքական կռվի գործիք, որը այս և եկող տարվա հեռանկարում ընդունակ է կտրուկ թուլացնել շատ երկրների մթերային անվտանգությունը, ինչպես նաև մեծացնել աղքատների թիվը։ Էական է, որ այս տարի, որպես պետերբուրգյան համաժողովի երկիր-հյուր, հանդես կգա Եգիպտոսը, որը հանդիսանում է աշխարհում ամենամեծ հացահատիկի ներմուծողը և հետաքրքրված է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ այս ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, որ ապագա կա այն երկրների համար, որոնք կարող են կառուցել փոխշահավետ հավասար համագործակցություն և պայմաններ ապահովել սեփական ինքնիշխան զարգացման համար՝ հաշվի առնելով տվյալ գլոբալ միտումները։

Ցավոք սրտի, ստիպված պետք է արձանագրել, որ աշխարհում մեծացող աշխարհաքաղաքական անհարդուրժողականությունը հղի է գլոբալ լուրջ ճգնաժամերով, ամենից առաջ՝ էներգետիկ և մթերային։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ներկայացրած պատժամիջոցները հանգեցրին սննդի և պարարտանյութերի առևտրա-տնտեսական կապերի և մատակարարման շղթաների արհեստական խախտումների։ Խոսքն արդեն գլոբալ սննդային ճգնաժամի մասին է։ Ակնհայտ է, որ այս պայմաններում պատժամիջոցներ կիրառելը և հացահատիկի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից (կամ մեկ այլ սնունդ արտահանող երկրից) սահմանափակելը հանցագործություն է, ամենից առաջ՝ հումանիտար նկատառումներով։ Այս հարցերը պահանջում են լայնամասշտաբ քննարկում իշխանության և գործարար ներկայացուցիչների կողմից ամբողջ աշխարհում։ Հաշվի առնելով երկիր մոլորակի բնակչության աճը՝ ագրարային հատվածի ներդրումները համարվում են հեռանկարային և ռազմավարական տեսանկյունից կարևոր, առավել ևս՝ աշխարհաքաղաքական առճակատման պայմաններում։

Ռուսաստանի Դաշնությունը մնում է ցորենի արտահանման առաջատարը ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը 2021-2022 թթ.-ին հացահատիկի արտահանումը գնահատում է 45-48 մլն տոննայի մակարդակով (որից ցորենը կազմում է մոտավորապես 37 մլն տոննա)։ Երկրներից ներդրողները, որոնք ավանդաբար հույսները դնում են ներմուծման վրա իրենց մթերային անվտանգությունը ապահովելու համար, ձգտում են փոխարինել արևմտյան խաղացողներին և մտնել Ռուսաստանի Դաշնության ագրոարդյունաբերության ընկերության կապիտալի սեկտոր։ Այդպիսի ծրագրերի իրականացման հեռանկարները բավականին բարձր են գնահատվում։

ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

քաղաքագետ, ՌԴ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան 42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան Ինչ է սպասվում դեկտեմբերի 10-13-ը. կարևորԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Դեպի ուր է տանում քեզ ճակատագիրը. ընտրիր պատկերըՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Բոլոր քննիչները, դատավորները Աստծո անեծքին ու պատժին են արժանանալու, մղկտալու են ամբողջ կյանքում Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսՀորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջինՓաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ Եվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէ Մոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ռուսներին այլևս թույլ չեն տա մուտք գործել Վրաստան առանց այս փաստաթղթիԱդրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Բլոգերը թաղված է գտնվել անտառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՖասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքըԱրմավիրում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mortal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի Տագավան Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանՀայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ․ Սուրենյանց Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթք Այն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ հրշեջներին հաջողվել է կանխել Բամբակաշատ գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 15-19-ը կգործուղվի ԿատարԲեքսթեյջ լուսանկարներ «Մարդամեկը» սիթքոմի նկարահանման հրապարակից Մեր խնդիրն այժմ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալն է. Զելենսկի Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է. Թրամփ Բռնցքամարտի ԱԱ․ 3 հայ բռնցքամարտիկ սկեցին հաղթանակով Visa-ն կսկսի գործել Սիրիայում Բաքվում «դատվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց Բեննու աստերոիդի նմուշներում հայտնաբերվել են խորհրդավոր «տիեզերական մաստակ» և կյանքի համար անհրաժեշտ շաքարներ Մհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՊուտինն ասել է, թե ով է մեղավոր ԽՍՀՄ փլուզման համար 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին Միրզոյանը Հադադի հետ է հանդիպել Իսպանիան, Նիդերլանդները և Իռլանդիան կբոյկոտեն «Եվրատեսիլը» Իսրայելի պատճառով