Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանում անդունդ է գոյացել տնտեսության, իրական կյանքի և կրթության միջև». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ բուհական ընդունելության քննություններից հետո թափուր մնացին անգամ անվճար տեղեր, մեր կրթական համակարգում առկա խորքային խնդիրների մասին է վկայում: Մյուս կողմից՝ վերջերս տարբեր զրույցների ու քննարկումների ժամանակ հասկանում ենք, որ մի քանի տարի հետո նաև արհեստավորների պակաս ենք ունենալու: Հիմա արդեն մի շարք ոլորտներում որակյալ աշխատանք կատարող արհեստավոր գտնելը բավականին բարդ է, գտնելիս էլ հեռախոսահամարը պինդ-պինդ պահում ես, փոխանցում ծանոթ-բարեկամներին:

Ստացվում է, որ խնդիր ունենք նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների հետ, որոնք գուցե դադարել են գրավիչ լինել: «Փաստը» պարբերաբար նյութեր է պատրաստել արհեստը՝ մասնագիտություն, ինչու ոչ՝ նաև ապրուստի հիմնական միջոց դարձրած մարդկանց մասին՝ կավագործ, փայտագործ, ասեղնագործության մասնագետ, երկաթի հետ աշխատող վարպետներ, արծաթագործ և այլք: Նրանցից շատերն այսօր էլ ունեն աշակերտներ և իրենց հմտությունները փոխանցում են նրանց, բայց քանիսն այս զբաղմունքը հիմնական մասնագիտացում կդարձնի, բարդ է ասել: Մի կողմից էլ՝ մեր ծնողների մեջ կա արմատացած կարծրատիպ, որ երեխան պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ստանա: Ավաղ, ինչպես լինում է շատ դեպքերում, մի կերպ ավարտի չորս տարին, իսկ հետո դիպլոմը դնի դարակում և լրիվ այլ աշխատանք կատարի: Իսկ, ասենք, ինչ-որ արհեստի տիրապետելը շատ ավելի լավ տարբերակ կլիներ, ի վերջո, ինչպես ժողովուրդն է ասում, «արհեստավորը մինչև կեսօր է սոված»:

Այս հարցերի շուրջ ենք զրուցել կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ: Նա նշում է, որ Հայաստանում շատ մեծ անդունդ է գոյացել տնտեսության, իրական կյանքի և կրթության միջև:

«Այդ անդունդը ժամանակ առ ժամանակ լցվում է ինչ-որ նախաձեռնություններով, որ, օրինակ՝ պետք է բարեփոխումներ կատարվեն միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառներում, որպեսզի գործատուները կարողանան ինչ-որ ձևով մասնակցել կրթության կառավարման խնդիրներին՝ միջին մասնագիտական և բարձրագույն ուսհաստատություններում, սակայն կարելի է ասել, որ սայլը տեղից չի շարժվում: Իրականում ունենք շատ վատ պատկեր, երբ շրջանավարտներն, ավարտելով դպրոցը, երբեմն չեն էլ դիմում բուհեր՝ մտածելով, որ չորս կամ վեց տարին ուղղակի կորցնելու են, որովհետև մեր կրթությունը պրակտիկ գիտելիքներ և հմտություններ չի տալիս այնքան, որպեսզի բուհն ավարտելուց շրջանավարտը կարողանա միանգամից մտնել աշխատաշուկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ բոլորս ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ բարձրագույն կրթության դիպլոմով շրջանավարտը իր մասնագիտությամբ աշխատանքի է ընդունվում, և գործատուն սկսում է նրան ամեն ինչ զրոյից սովորեցնել, այսինքն՝ այն աշխատանքի այբուբենը, որում նա պետք է հմտանա: Փորձագետը հավելում է՝ նաև սա է պատճառը, որ շատերը սկզբում որոշակի փորձ են ձեռք բերում այս կամ այն ոլորտում և դրանից հետո միայն սկսում մտածել բարձրագույն կրթություն ստանալու մասին՝ իրենց հետաքրքրող մասնագիտության մեջ էլ ավելի հմտանալու նկատառումով:

«Սա բարձրագույն կրթության թերությունն է, որն անընդհատ շեշտում ենք, դրա մասին խոսում: Մյուս կողմից՝ միջնակարգ մասնագիտական կրթությունը դեռևս այնքան հեղինակություն չունի: Այս խնդիրը ևս նոր չէ: Նույնիսկ շատ սուղ հնարավորություններ ունեցող ծնողները ձգտում են իրենց երեխաներին տալ բարձրագույն կրթության, որովհետև դրա հեղինակությունն ամեն դեպքում դեռևս բարձր է հասարակության մեջ՝ անկախ նրանից, թե նրանք ինչպիսի մասնագետ են դառնում: Այս դեպքում կարևորը դիպլոմի ձեռքբերումն է: Այս երկու հանգամանքը բերել է այն իրավիճակին, որը, ցավոք, այս պահին ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց չէ որ մեր հասարակության մեջ արհեստավորը մշտապես մեծ հարգանք և հեղինակություն է վայելել: Չենք սխալվի, եթե ասենք՝ լինել արհեստավարժ պատշար ու դարբին շատ ավելի լավ է, քան ունենալ դիպլոմ, որը փոշոտվելու է դարակում:

«Համաձայնելով նշեմ նաև, որ լավ արհեստավոր այսօր դառնում են ոչ ուսումնական հաստատություններում սովորելով: Սա ևս խնդիր է: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն այսօր ուզում է ոսկերիչ դառնալ, նա չի ցանկանա գնալ և ուսումնարանում սովորել: Գնում են հայտնի մասնագետի մոտ անհատական դասընթացների, «ձեռքի տակ» աշխատելով սովորում են և դառնում համապատասխան մասնագետը, հետագայում էլ նրանց որևէ մեկը չի հարցնում՝ իսկ դու դիպլոմ ունե՞ս: Այստեղ է հենց այն անդունդը, որ մեր կրթական համակարգը իրական կյանքից ու տնտեսությունից շատ հեռու է մնացել: Սա խնդիր է: Կրթական հաստատություններ պետք է հրավիրվեն լավագույն մասնագետները, որպեսզի սովորողները գնան դեպի այդ ուսհաստատություններ: Այնտեղ նրանք ոչ միայն տվյալ արհեստը կամ մասնագիտությունն են սովորում, այլ նաև ձևավորվում են որպես քաղաքացի: Սա մեզ մոտ բաց է մնում: Այո, շատերը կոնկրետ մասնագետների մոտ ուսանում են, ձեռք բերում մասնագիտացում, բայց նրանց համար բացակայում է համապատասխան միջավայրը, հնարավորություն չկա հասակակիցների հետ շփվելու, նրանցից ինչ-որ բան սովորելու, երիտասարդական-ուսանողական կյանք ունենալու, ինչն ավելի հարուստ բովանդակություն կարող է տալ նրանց հետագա կյանքին»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԿիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Այսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Ահա թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ «Ֆանտա» եք խմումՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը Քամու ուժգնացում է սպասվում․ եղանակն այս օրերին Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համարԲրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներում Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի Հայաստանի ամենաանսովոր բնական վայրերը, որոնց մասին նույնիսկ շատ հայեր չգիտենԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՄենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան Բելառուսը սկսել է դեսանտա-գրոհային բրիգադ ձևավորել Ուկրաինայի հետ սահմանինՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա Սողոմոնյան