Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2015-ը BlogNews.am-ում. ո՞վ էր տարվա բացահայտումը, ի՞նչ հետաքրքիր դեպքեր գրանցվեցին ֆոտոշարքերի ընթացքում և ի՞նչ նոր նախագծեր արվեցին

ԼԱՅՖ

BlogNews

 
Մի քանի ժամից դուք էլ կամփոփեք ձեր 2015 թվականը, ինձ էլ ամփոփելու համար մնացին հաշված ժամեր, բայց նախ ամենակարևորի մասին: Այս տարի  BlogNews.am-ում ստեղծվեց նոր բաժին՝ «BlogNews Exclusive»-ը, որն արդեն ներկայացանում է սեփական ֆոտոնախագծերը  և  լրատվությունը: Սա այն դեպքն է, երբ կարող ես պատմել բոլոր նյութերից ստացած տպավորությունների և այն դրվագների, որոնք դուրս են մնացել  ֆոտոխցիկի օբյեկտիվից:
 
Ուզում եմ սկսել BlogNews.am-ի ֆոտոշարքերից, որոշների մասին իմ գործընկերուհի Ամալյա Հովհաննիսյանն արդեն պատմել է: Պետք է ասեմ, որ մենք ֆոտոշարքերին հատուկ մոտեցում ենք ցույց տալիս, նախ թիմով քննարկում ենք, մտածում, մշակում մի քանի գաղափարներ, հաշվի առնում հայտնի մարդու առանձնահատկությունները և կարծիքը: Պատրաստվում ենք մաքսիմալ լավ, անում որակյալ ֆոտոշարք և ամենակարևորը` հիշվող: Դրանցից առանձնացրել եմ մի քանիսը, որոնց մասին կպատմեմ:
 
Երգչուհի Ռիփփի ֆոտոշարքին երկար պատրաստվեցինք, սկզբում քննարկում էինք միտքը,  հետո ընտրեցինք վայրը, որից հետո կարվեց հագուստը: Երգչուհու հետ աշխատելը հեշտ էր, նկարահանման հետաքրքիր դրվագներ էլ գրանցվեցին, երբ լողավազանը խորն էր, իսկ Ռիփփին կարճահասակ լինելու պատճառով ամեն կարպ փորձում էին ջրի վերևում պահել իրեն: Բայց ամեն բան հաջող ավարտվեց, որի արդյունքում էլ ստացանք վառ, ինչու ոչ նայև սեքսուալ լուսանկարները:

Դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Գևորգյանի ֆոտոշարքն էլ մինիմալիստական էր: Հաշվի առնելով նրա նրբությունը, որոշեցին այն անելի ավելի բաց և նուրբ գույների մեջ: Աննայի համար ևս կարվեց զգեստ, իսկ լուսանկարները պարզապես եթերային էին ստացվել: Դե էլ չասեմ, թե որքան հաճելի էր աշխատել, երբ  Աննայի մեծ դուստրը` Լեան  վազվզում էր տարածքում:

Դերասանուհի Անատի Սաքանյանի հետ երբ հանդիպեցինք, որոշեցինք անել տարբերվող մի բան,  այնպիսի ֆոտոշարք, որ դերասանուհին դեռ չէր ունեցել; Որոշեցինք, որ կարելի է թղթից զգեստ «կարել»: Ասեմ, որ ասեղ և թելի փոխարեն մեզ պետք եկավ միայն շատ թուղթ, կպչուն ժապավեն և մկրատ: Երեքով  մոտ մեկ ժամում կարողացանք գլուխ բերել այդ զգեստը, իսկ արդյունքում ստացվեցին այս լուսանկարները:

Հաջորդը հաղորդավարուհի Մարինա Գրեգն էր, որոշեցինք որ նրա գզեստն էլ պետք է hand made լինի, դե եթե Անատին կրել էր թերթից զգեստ, մտածեցինք, Մարինայի համար էլ «կարել»տոպրակից: Ի դեպ Մարինան դեմ չէր, ավելին հավանել էր իր զգեստը: Նկարահնման ընթացքում միայն քամին և թեթև անձրևն է խանգարում, բայց հաղորդավարուհին անգամ դրանից չբողոքեց, արդյունքում ստացվեցին այս լուսնակարները

Երբ Աստղիկ Սաֆարյանը Իսպանիայից վերադարձավ Հայաստան, զանգահարեցինք նրան և պայմանավորվեցինք  ֆոտոշարքի համար: Իմանալով նրա հետաքրքիր ոճն և ճաշակը, որոշեցինք նրան լուսանկարել ավելի ֆեյշն ոճում: Հիշում եմ` նկարահանման օրն անձրև էր գալիս, ես և Աստղիկը նրա մեքենայով էինք գնում նկարահման վայրը, քանի որ դրսում պետք է նկարեինք, պատկերացում չունեի անգամ ինչպես ենք անելու այդ հեղեղին: Այդ ժամանակ Աստղիկն ասաց, «լավ լուսանկարների համար ես անձրևին էլ կնկարվեմ»: Բայց գիտեք ինչ եղավ, երբ հասանք նկարահանման վայր անձրև միանգամից կտրվեց և արև շողաց:

«Ֆուլ Հասու» սիթքոմի դերասանուհի Ադրիանայի ֆոտոսեսիայի վրա էլ երկար աշխատեցինք: Մտքերը տարբեր էին, բայց ամենակարևորը պետք էր անել մի բան, որ հիշվող լիներ: Ադրիանային պատկերացրեցինք տիկնիկի կերպարում, կարեցինք հագուստ, արվեց գեղեցիկ դիմահարդարում, արդյունքում էլ ստացանք այս լուսանկարները:

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը մեզ վստահեց իր հղի կարգավիճակում առաջին ֆոտոսեսիան, այդ ժամանակ էլ պատմեց կյանքի նոր փոփոխության մասին: Հիշում եմ` Մարիամն այնքան էր հավանել լուսանկարները, որ երկար ժամանակ ֆեյսբուքյան էջից չէր հանում: 

Սիրում եմ մեր ընտանեկան ֆոտոշարքերը, երբ աշխատում ես երեխաների հետ, չնայած բարդ է, բայց միևնյուն ժամանակ չափազանց հաճելի: Դրանցից կառանձնացնեմ պարուհի Մարինա Մարտիրոսյանի և երգչուհի Լայանայի ընտանիքներին: Նրանց հետ չափազանց հաճելի էր աշխատել: Մարինայի երեխաները` Ռաֆայելան և Առնոն, իսկական կրակ էին, իսկ Լայանայի դուստրն`Էլինան, ավելի հանգիստ էր. նկարահանման վերջում էլ քնեց:

BlogNews.am-ը 2015-ին ունեցավ նաև հատուկ նախագծեր`«Իմ հոգու թռիչքը». նախագիծ պարի մասին  և «Երկաթե մարմին», ֆիթնես աղջիկների մասնակցությամբ: Աստղիկը, Ալսուն, Սյուզին ցույց տվեցին, ինչպես է կարող է լինել մարզված աղջիկը և շատերի համար մոտիվացիա դարձան: 2016 թվականին էլ այսպիսի նախագծերի պակաս չի լինի:

Մենք չենք մոռացել նաև սպորտի մասին` բոդիբիլդեր Լևոն Հովհաննիսյանը բացահայտեց իր հաջողությունները, իսկ Արման Ղարիբյանն էլ պատմեց ինչպես իր ձեռքբերումների, այնպես էլ խոսեց ինչպես նիհարել և զանգված հավաքել:

Գիտեք` հատուկ ուզում են նաև առանձնացնել մի անվանակարգ, «Տարվա բացահայտում» մոդել` Վահագն Մարտիրոսյան: Վահագին լուսանկարեցինքբրիտանական ոճում, որից հետո նա բազում առաջարկներ ստացավ` նկարահանվեց տեսահոլովակներում, դարձավ երևանի ինտերնետային կապերից մեկի գովազդային դեմքը, ինչպես նաև առաջատար հյուրանոցներից մեկը նրան նկարահանեց իր գովադային հոլովակում: Այո, BlogNews.am-ն նաև նոր դեմքեր է բացահայտում:

BlogNews.am-ն չի մոռացել օվկիանոսից այն կողմ ապրող մեր հայտնիներին` Էնջլ ՄարտիրոսյանինՄեգգի Գրիգորյանին, վարսահարդար Կարեն ՄադաթյանինԱրթուրին և Սվետլանա Բոսնոյանին, ովքեր ամուսնացան 2015 թվականին, այդ մասին մենք ևս գրեցինք: 

2015 թվականին ակտիվ ենք պահել նաև մեր ֆեյշն բաժինը, հարցազրույցներ ենք ունեցել հայ առաջատար դիզայներներ` Ֆաինա Հարությունյանի և Վահան Խաչատրյանի հետ, պատմել ենք նրանց հագուստների գնային քաղաքականության և ֆեյշ ինդուստիրայի մասին: Սրանով իհարկե չենք սահմանափակվելու:

Սա մեր 2015-ն էր, հոսով եմ` ձերն էլ նույնքան հաջող էր, կհանդիպենք 2016-ին էլ ավելի լավ ֆոտոպատմություններով և նախագծերով:

Հեղինակ` Սիրանուշ Գրիգորյան

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի և Կարեն Դավթյանի

3000 դոլար՝ փեսային վերացնելու համար․ զոքանչը բռնվել է հանցանքի պահինՖասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը և Իրանն իրականում ցանկանում են դադարեցնել պшտերազմը. Ֆիդան Բագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիտնես կենտրոններում և մարզասրահներում. ԿԳՄՍ նախարարը հրաման է ստորագրել, որ ուժի մեջ է մտել մայիսի 7-ից Նոր փոփոխություններ՝ Ռուսաստան մեկնելու համար«Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըՄահացել է Գնել Սարգսյանի հայրըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանԲոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանըԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Լավ լուր՝ նպաստների վերաբերյալՊահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ