Ереван, 16.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


2015-ը BlogNews.am-ում. ո՞վ էր տարվա բացահայտումը, ի՞նչ հետաքրքիր դեպքեր գրանցվեցին ֆոտոշարքերի ընթացքում և ի՞նչ նոր նախագծեր արվեցին

ЛАЙФ

BlogNews

 
Մի քանի ժամից դուք էլ կամփոփեք ձեր 2015 թվականը, ինձ էլ ամփոփելու համար մնացին հաշված ժամեր, բայց նախ ամենակարևորի մասին: Այս տարի  BlogNews.am-ում ստեղծվեց նոր բաժին՝ «BlogNews Exclusive»-ը, որն արդեն ներկայացանում է սեփական ֆոտոնախագծերը  և  լրատվությունը: Սա այն դեպքն է, երբ կարող ես պատմել բոլոր նյութերից ստացած տպավորությունների և այն դրվագների, որոնք դուրս են մնացել  ֆոտոխցիկի օբյեկտիվից:
 
Ուզում եմ սկսել BlogNews.am-ի ֆոտոշարքերից, որոշների մասին իմ գործընկերուհի Ամալյա Հովհաննիսյանն արդեն պատմել է: Պետք է ասեմ, որ մենք ֆոտոշարքերին հատուկ մոտեցում ենք ցույց տալիս, նախ թիմով քննարկում ենք, մտածում, մշակում մի քանի գաղափարներ, հաշվի առնում հայտնի մարդու առանձնահատկությունները և կարծիքը: Պատրաստվում ենք մաքսիմալ լավ, անում որակյալ ֆոտոշարք և ամենակարևորը` հիշվող: Դրանցից առանձնացրել եմ մի քանիսը, որոնց մասին կպատմեմ:
 
Երգչուհի Ռիփփի ֆոտոշարքին երկար պատրաստվեցինք, սկզբում քննարկում էինք միտքը,  հետո ընտրեցինք վայրը, որից հետո կարվեց հագուստը: Երգչուհու հետ աշխատելը հեշտ էր, նկարահանման հետաքրքիր դրվագներ էլ գրանցվեցին, երբ լողավազանը խորն էր, իսկ Ռիփփին կարճահասակ լինելու պատճառով ամեն կարպ փորձում էին ջրի վերևում պահել իրեն: Բայց ամեն բան հաջող ավարտվեց, որի արդյունքում էլ ստացանք վառ, ինչու ոչ նայև սեքսուալ լուսանկարները:

Դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Գևորգյանի ֆոտոշարքն էլ մինիմալիստական էր: Հաշվի առնելով նրա նրբությունը, որոշեցին այն անելի ավելի բաց և նուրբ գույների մեջ: Աննայի համար ևս կարվեց զգեստ, իսկ լուսանկարները պարզապես եթերային էին ստացվել: Դե էլ չասեմ, թե որքան հաճելի էր աշխատել, երբ  Աննայի մեծ դուստրը` Լեան  վազվզում էր տարածքում:

Դերասանուհի Անատի Սաքանյանի հետ երբ հանդիպեցինք, որոշեցինք անել տարբերվող մի բան,  այնպիսի ֆոտոշարք, որ դերասանուհին դեռ չէր ունեցել; Որոշեցինք, որ կարելի է թղթից զգեստ «կարել»: Ասեմ, որ ասեղ և թելի փոխարեն մեզ պետք եկավ միայն շատ թուղթ, կպչուն ժապավեն և մկրատ: Երեքով  մոտ մեկ ժամում կարողացանք գլուխ բերել այդ զգեստը, իսկ արդյունքում ստացվեցին այս լուսանկարները:

Հաջորդը հաղորդավարուհի Մարինա Գրեգն էր, որոշեցինք որ նրա գզեստն էլ պետք է hand made լինի, դե եթե Անատին կրել էր թերթից զգեստ, մտածեցինք, Մարինայի համար էլ «կարել»տոպրակից: Ի դեպ Մարինան դեմ չէր, ավելին հավանել էր իր զգեստը: Նկարահնման ընթացքում միայն քամին և թեթև անձրևն է խանգարում, բայց հաղորդավարուհին անգամ դրանից չբողոքեց, արդյունքում ստացվեցին այս լուսնակարները: 

Երբ Աստղիկ Սաֆարյանը Իսպանիայից վերադարձավ Հայաստան, զանգահարեցինք նրան և պայմանավորվեցինք  ֆոտոշարքի համար: Իմանալով նրա հետաքրքիր ոճն և ճաշակը, որոշեցինք նրան լուսանկարել ավելի ֆեյշն ոճում: Հիշում եմ` նկարահանման օրն անձրև էր գալիս, ես և Աստղիկը նրա մեքենայով էինք գնում նկարահման վայրը, քանի որ դրսում պետք է նկարեինք, պատկերացում չունեի անգամ ինչպես ենք անելու այդ հեղեղին: Այդ ժամանակ Աստղիկն ասաց, «լավ լուսանկարների համար ես անձրևին էլ կնկարվեմ»: Բայց գիտեք ինչ եղավ, երբ հասանք նկարահանման վայր անձրև միանգամից կտրվեց և արև շողաց:

«Ֆուլ Հասու» սիթքոմի դերասանուհի Ադրիանայի ֆոտոսեսիայի վրա էլ երկար աշխատեցինք: Մտքերը տարբեր էին, բայց ամենակարևորը պետք էր անել մի բան, որ հիշվող լիներ: Ադրիանային պատկերացրեցինք տիկնիկի կերպարում, կարեցինք հագուստ, արվեց գեղեցիկ դիմահարդարում, արդյունքում էլ ստացանք այս լուսանկարները:

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը մեզ վստահեց իր հղի կարգավիճակում առաջին ֆոտոսեսիան, այդ ժամանակ էլ պատմեց կյանքի նոր փոփոխության մասին: Հիշում եմ` Մարիամն այնքան էր հավանել լուսանկարները, որ երկար ժամանակ ֆեյսբուքյան էջից չէր հանում: 

Սիրում եմ մեր ընտանեկան ֆոտոշարքերը, երբ աշխատում ես երեխաների հետ, չնայած բարդ է, բայց միևնյուն ժամանակ չափազանց հաճելի: Դրանցից կառանձնացնեմ պարուհի Մարինա Մարտիրոսյանի և երգչուհի Լայանայի ընտանիքներին: Նրանց հետ չափազանց հաճելի էր աշխատել: Մարինայի երեխաները` Ռաֆայելան և Առնոն, իսկական կրակ էին, իսկ Լայանայի դուստրն`Էլինան, ավելի հանգիստ էր. նկարահանման վերջում էլ քնեց:

BlogNews.am-ը 2015-ին ունեցավ նաև հատուկ նախագծեր`«Իմ հոգու թռիչքը». նախագիծ պարի մասին  և «Երկաթե մարմին», ֆիթնես աղջիկների մասնակցությամբ: Աստղիկը, Ալսուն, Սյուզին ցույց տվեցին, ինչպես է կարող է լինել մարզված աղջիկը և շատերի համար մոտիվացիա դարձան: 2016 թվականին էլ այսպիսի նախագծերի պակաս չի լինի:

Մենք չենք մոռացել նաև սպորտի մասին` բոդիբիլդեր Լևոն Հովհաննիսյանը բացահայտեց իր հաջողությունները, իսկ Արման Ղարիբյանն էլ պատմեց ինչպես իր ձեռքբերումների, այնպես էլ խոսեց ինչպես նիհարել և զանգված հավաքել:

Գիտեք` հատուկ ուզում են նաև առանձնացնել մի անվանակարգ, «Տարվա բացահայտում» մոդել` Վահագն Մարտիրոսյան: Վահագին լուսանկարեցինքբրիտանական ոճում, որից հետո նա բազում առաջարկներ ստացավ` նկարահանվեց տեսահոլովակներում, դարձավ երևանի ինտերնետային կապերից մեկի գովազդային դեմքը, ինչպես նաև առաջատար հյուրանոցներից մեկը նրան նկարահանեց իր գովադային հոլովակում: Այո, BlogNews.am-ն նաև նոր դեմքեր է բացահայտում:

BlogNews.am-ն չի մոռացել օվկիանոսից այն կողմ ապրող մեր հայտնիներին` Էնջլ Մարտիրոսյանին, Մեգգի Գրիգորյանին, վարսահարդար Կարեն Մադաթյանին, Արթուրին և Սվետլանա Բոսնոյանին, ովքեր ամուսնացան 2015 թվականին, այդ մասին մենք ևս գրեցինք: 

2015 թվականին ակտիվ ենք պահել նաև մեր ֆեյշն բաժինը, հարցազրույցներ ենք ունեցել հայ առաջատար դիզայներներ` Ֆաինա Հարությունյանի և Վահան Խաչատրյանի հետ, պատմել ենք նրանց հագուստների գնային քաղաքականության և ֆեյշ ինդուստիրայի մասին: Սրանով իհարկե չենք սահմանափակվելու:

Սա մեր 2015-ն էր, հոսով եմ` ձերն էլ նույնքան հաջող էր, կհանդիպենք 2016-ին էլ ավելի լավ ֆոտոպատմություններով և նախագծերով:

Հեղինակ` Սիրանուշ Գրիգորյան

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի և Կարեն Դավթյանի

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%