Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունները Հայաստանը փորձում են օտար ուժերի սպասարկման և առուծախի տարածք դարձնել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն գործընթացները, որոնք այսօր ընթանում են Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի շուրջ, պայմանավորված են գերտերությունների շահերի բախմամբ: Այս կարծիքին է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Սոչիի եռակողմ հանդիպմանը հաջորդած Վաշինգտոնի հանդիպմանը, որը տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով:

«Յուրաքանչյուր հանդիպումից հետո՝ լինի ԱՄՆ, թե ՌԴ միջնորդությամբ, բնականաբար, կողմերից որևէ մեկը փորձելու է իր տեսակետն առաջ քաշել ու հնարավորինս համոզել, ստիպել, ինչու չէ, նաև պարտադրել, որ հատկապես Հայաստանի համար հենց իր տարբերակն ընդունելի լինի: Ինչո՞ւ հատկապես Հայաստանի, որովհետև գտնվում է գերթուլացած վիճակում, ունի անվտանգային լուրջ խնդիրներ: Հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից առկա ճնշումը՝ հեշտ է լինելու Հայաստանին կանգնեցնել զիջումների այնպիսի փաթեթի առաջ, որը ցանկանում է կողմերից որևէ մեկը: Արևմուտք-ՌԴ առճակատումն այս առումով բնական է: Խնդիրն այն է նաև, որ ամերիկյան տարբերակով Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակում Արցախի կարգավիճակը մնում է հետագա լուծման: Պետք է արձանագրել, որ ռուսական տարբերակով Արցախի ապագայի մասին այս փուլում մեզ համար գոնե ձեռնտու դրույթ կա»,-ընդգծեց Գ. Դավթյանը:

Շեշտելով, որ Վաշինգտոնում խոսեցին զոհողությունների, ավելի շատ անցյալը հետևում թողնելու մասին՝ նա հավելեց. «Սա առաջին փուլում ենթադրում է Արցախի կորուստ: Ինչ վերաբերում է հետագային, ապա այս համատեքստում նախ հիշենք, որ թուրքական կողմը միշտ նշում է, որ իր և Հայաստանի հարաբերությունները պայմանավորված են միմիայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Ժամանակին ասում էին՝ նախապայմաններ, բայց «հանկարծ» հայտնվեցին նոր պահանջներ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո: Չի բացառվում, որ հետագայում՝ երկրորդ փուլում, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում մեջբերվի Ցեղասպանության հարցը: Այսինքն, այստեղ միայն Հայաստան-Ադրբեջան խնդիրը չէ»:

Խաղաղության «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ըստ փորձագետի, բացի Արցախի կորստի վտանգից, այլ խնդիրներ էլ է առաջ բերում. «Հայաստանի Հանրապետության խախտված սահմանների վերականգնման մասին այնտեղ որևէ արձանագրում չկար: Այնտեղ խոսվում էր տարածքային անկախության մասին, որն ինձ համար առնվազն անհասկանալի է: Հատկապես վերջին 30 տարում Ադրբեջանում գերակտիվ հակահայկական մթնոլորտ կա: Մեծ հաշվով, այդ խաղաղության պայմանագիր ասվածն իր ամբողջ էությամբ և բնույթով փուչիկ է և որևէ ձևով կապ չունի խաղաղության հետ: Այն ավելի շատ նման է «Նիկոլի ջարդի դարաշրջանին», քանի որ Հայաստանին սպառնացող մարտահրավերները վերացված չեն: Այս պայմաններում կուրորեն խաղաղության պայմանագրի հետևից գնալը քեզ կոտորելու հնարավորություն տալ է նշանակում: Այս մոտեցումը նաև նշանակում է իր «պատմական արդարության» համատեքստում Ադրբեջանին նոր ագրեսիայի ու Հայաստանին նոր կորուստներ պատճառելու հնարավորություն տալ»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ամեն դեպքում, «խաղաղության փաստաթղթի» հստակ ժամկետներ են նշվում, և այդ տեսանկյունից առկա հնարավորություններին՝ Գառնիկ Դավթյանը նշեց. «Այս իշխանությունների օրոք ես հնարավորություններ չեմ տեսնում, որովհետև դրանք հատկապես պատերազմից հետո որևէ կերպ չեն օգտագործվել:Կարող եմ շեշտել մասնավորապես Սփյուռքի հետ հարաբերությունները կարգավորելու և դրանից բխող հնարավորությունների մասին, որի հետ կապված աշխատանքներ չիրականացվեցին: Ադրբեջանին ճնշելու հարցում Սփյուռքի մեծ ներուժը ճիշտ չօգտագործվեց: Ադրբեջանը բազմապիսի պատերազմական հանցագործություններ է կատարել, եղել է ագրեսոր պետություն, այս ընթացքում գերիների հանդեպ ընդգծված դաժան վերաբերմունք է ցուցաբերում, նաև ունենք օկուպացված նոր տարածքներ: Ամեն տեսակ վատ իրավիճակի ու սցենարի դեպքում հայկական կողմը ոչ մի կերպ չի դիմագրավում Ադրբեջանին: Տարատեսակ պատճառաբանություններ են բերվում, խնդիրը նետում են նախկինների, Ռուսաստանի, Արևմուտքի, անգամ այլմոլորակայինների գրպանը, բայց չեն փորձում հասկանալ իրենց սխալները, թե ինչում են թերացել: Իսկ յուրաքանչյուրը, ով փորձում է հստակ փաստարկներով այս իշխանությանը պատին դեմ տալ, կա՛մ կալանավորվում է, կա՛մ ճնշումների ենթարկվում տարատեսակ այլ մեթոդներով: Իրենք, մեծ հաշվով, ոչինչ չեն անում Հայաստանի շահերն ու անվտանգությունը պահելու հարցում»:

Գառնիկ Դավթյանը շեշտեց՝ դեռ 2020-ից առաջ այնպես «բանակցեցին», որ գործընթացը պատերազմի հանգեցրեց. «Կապիտուլ յացիայից հետո եկան իշխանության՝ ևս մեկ անգամ հնարավորություն տալով թշնամուն նոր պահանջներով ու պարտադրանքներով խոսել արդեն իսկ պարտված իշխանության հետ: Բացի այդ, իրենց ամբողջ ներուժով իրենք անկարող են: Չունեն ձևավորված պետական որևէ ներուժ, որով կարող են հստակ դիմագրավել, այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիր մատնանշել: Մենք տնտեսական, անվտանգային լուրջ խնդիրներ ունենք: Արտաքին դաշտում դաշնակիցների հետ լուրջ տարաձայնություններ ևս կան: Անգամ իրանական մեսիջները ճիշտ չեն ընկալվում, ու այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք չի տարվում: Իրենց դեպքում ամբողջ թերացումները մեկ ամբողջ փաթեթով են տեսանելի»:

Գառնիկ Դավթյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: Նա օկուպացված Շուշիում խոսել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, սպառնացել ուժ կիրառել նաև այն երկրների դեմ, որոնք Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին: «Նախ՝ փաստենք, որ Սոչիի վերջին հանդիպմանն Ալիևը չկարողացավ ստանալ առավելագույնը: Մասնավորապես, այնտեղ նշվեց խաղաղապահների դրույթը, ինչը ցանկալի չէր ադրբեջանական կողմի համար, սակայն չէր կարող չլինել, որովհետև, ամեն դեպքում, ունենք խաղաղապահներ, որոնք առաքելություն են իրականացնում:

Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, մկաններ ցույց տալ: Փորձում է ցույց տալ, որ ոչ ոքից չի վախենում և պատրաստ է յուրաքանչյուր գործողության նրանց դեմ, ովքեր կփորձեն կանխել մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ձգտելու գործընթացը: Կան պետություններ, որոնք ինչ-որ ձևով Հայաստանին աջակցելու մասին են հայտարարում կամ գոնե համարվում են այդպիսիք: Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի թուլացումից և թուլությունից, փորձում է կանխել նշվածից բխող գործընթացները: Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ դրանք հօգուտ Հայաստանի չլինեն, ու մեր երկիրը մնա մենակ, որին հեշտ կլինի խժռել: Ալիևի՝ նման հայտարարությունների պատճառը նաև պատերազմից հետո հաղթանակի էյֆորիայի մեջ գտնվելու հանգամանքն է, որն Ադրբեջանին թույլ է տալիս անել այնպիսի արտահայտություններ, որոնք հիմա է անում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների վարքագծին, Գ. Դավթյանը շեշտեց. «Իրենք իրենց հայտարարություններում ու հանդիպումներում ձգտում են ոչ թե երկիրն անվտանգ դարձնել, այլ Հայաստանը դարձնել օտար ուժերի սպասարկման և առուծախի տարածք: Այդ գործընթացն ուղեկցվում է ակնհայտ հակառուսական, Հարավային Կովկասում ավանդական ներկայություն ունեցող ուժերին դուրս մղելու գործընթացներով: Ավելի շատ դեպի արևմտյան երկրներ ձգտելը կարելի է դիտարկել որպես հակազդեցության և Հայաստանի անվտանգությանը չձգտող քայլերի համատեքստում: Պատմական գեթ մեկ օրինակ չկա, երբ արևմտյան զորքերը խաղաղություն են բերել:

Մի օրինակ բերեմ. 20-րդ դարի սկզբում Շուշիում մեծամասնություն էին կազմում հայերը, և նոր ձևավորված ադրբեջանցիների հետ բախումներ կային: Հատկապես Շուշիում ճակատամարտեր էին, ուր կային նաև բրիտանական զորքեր: Հետագայում բրիտանական զորքերը քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում դուրս են գալիս տարածաշրջանից, իսկ Շուշիի բնակչությունը կոտորվում է: Սա հստակ փաստ է առ այն, որ արևմտյան զորքերը երբեք հայ ժողովրդի անվտանգության գրավականը կամ դրա ջատագովը չեն եղել: Իրենք միայն գեղեցիկ խոսքերով են փորձում տպավորություն ստեղծել, թե ցանկանում են ամեն ջանք գործադրել, մինչդեռ գետնի վրա աշխատանքն ուղղակիորեն տեսանելի չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Այս հավելվածը գումար է գողանում․ ահա, թե որն է այնԵրբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացություններըԴրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերըԻսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Նոյեմբերյանում հարգանքի տուրք՝ 1991-ի մայիսի 6-ի զոհված ոստիկանների հիշատակին․ (ֆոտոշարք)Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանԻրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ վնաuվել կամ шվերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկ Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար Դերասանուհին դատարանից խնդրում է թույլ տալ իրեն կյանքին վերջ տալՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ) Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԿոտայքում խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի թևն ամպnւտացվել էԵրեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Թուրքիայում զինվшծ hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան 15-ամյա դեռահասը հրաշքով ողջ է մնացել էլեկտրահարումից և բարձրությունից ընկնելուց հետոՀայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԳյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանՈրոշ քաղցկեղներ լուռ են գործում․ իմացիր ավելինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներ Ապարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանՎթար. 24 ժամից ավելի ջուր չի լինի Տղամարդը սպանել է 65-ամյա հորըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ին