Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որևէ փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում, նշանակում է ոչ թե խարխլել Հայկական պետության հիմքերը, այլ վերջ տալ Հայկական Երրրոդ Հանրապետության գոյությանը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 24-ին և 25-ին «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ տեղի ունեցավ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովը, որի արդյունքները ներկայացվեցին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

«Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ներկայացրեց համաժողովի համակազմակերպիչների հայտարարությունը, որի հիմնական դրույթները հինգն էին: «Առաջին՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է: Երկրորդ՝ Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելն անթույլատրելի է, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը: Երրորդ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորություններն ամենևին սպառված չեն: Չորրորդ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը, ՀՀ-ի հետ վերամիավորվելու հեռանկարով, ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտականությունն է, այն բխում է ՀՀ անկախության հռչակագրից և Սահմանադրությունից: Հինգերորդ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելությունն է, այն պետք է նոր շունչ ստանա, դուրս բերվի ներքաղաքական հակասությունների և աշխարհաքաղաքական նախընտրությունների տրամաբանությունից»,-ընդգծեց Չալաբյանը՝ հավելելով, որ իրենք վճռական են իրենց հասու բոլոր միջոցներով ՀՀ գործող իշխանություններին հետ պահելու Արցախի հարցում վարվող հակաօրինական և կործանարար քաղաքականությունից:

Հայտարարությունը ստորագրել են համաժողովի համակազմակերպիչներ «Համախմբում» շարժումը, «5165» շարժումը, «Արար» հիմնադրամը, «Գենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն հիմնադրամը, «Այլընտրանքային նախագծեր» խումբը, «Քաղաքագետների հայկական ասոցիացիան», «Կոնցեպտուալ հարթակ» նախագիծը և «Գյումրու ազգային արժեք» ակումբը:

«Գենեսիս Արմենիայի» ղեկավար Աբրահամ Գասպարյանն, անդրադառնալով հայտարարության դրույթներին, խոսեց մի քանի հիմնական շեշտադրումների մասին:

Գասպարյան ասում է՝ ցանկացած միջազգային ատյանում, քաղաքական պլատֆորմում մեր «պահանջատիրական» ասելիքը պետք է ունենա «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և Արցախը կայացած պետություն է» վերնագիրը: «Ինչ վերաբերում է հայտարարության երկրորդ կետին, պետք է նշել հետևյալը՝ չկա առանձին Արցախի խնդիր, առանձին վերցված Հայաստանի խնդիր: Մեր տարածաշրջանում գոյություն ունի հայկական լինելիության, հայկական էքսզիստենցիալ գոյության խնդիր: Համաժողովի ընթացքում բոլորս էինք ասում, որ Արցախյան հարցը Հայկական հարցի համընդհանուր շարունակականությունն է և կարևորագույն բաղադրիչը: Նոր չենք ճանաչում Ադրբեջանի ագրեսիան կամ թշնամական քաղաքականությունը»,-ընդգծում է բանախոսը:

Հաջորդիվ անդրադառնում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: «Հայաստանի գործող իշխանությունը քարոզչական տարբեր մանիպուլյացիաներով հանրությանն ասում է, որ 1991 թ.-ի դեկտեմբերին, երբ Ալմա Աթայում կնքվել է Անկախ պետությունների համագործակցության ստեղծման պայմանագիրը, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Այստեղ երկու կարևոր դիտարկում անենք: Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանը Մինսկյան միջազգայնորեն ճանաչված միակ մանդատակիր կառույցի շրջանակում բանակցել են տարբեր բանաձևերի, սկզբունքների շուրջ՝ բացառությամբ Ալմա Աթայի համաձայնագրի: Հայաստանի ոչ մի իշխանություն միջազգային կոնվենցիոնալ դաշտում այդ փաստաթուղթն առաջ չի բերել: Հայաստանի Գերագույն խորհուրդն այս համաձայնագիրը վավերացրել է մեկ հստակ վերապահումով, սակայն Հայաստանի գործող իշխանություններն անտեսում են այդ փաստը: Գերագույն խորհուրդը, 1992 թ.-ի հունիսի, նաև հուլիսի 8-ի որոշումներով ընդունել է հստակ բանաձև՝ ՀՀ-ն չի կարող կնքել որևէ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս: Սակայն այս թեզերը միտումնավոր դուրս են թողնվում դաշտից: ՀՀ իշխանությունները խոսում են Արցախի հարցը փակված լինելու մասին, հարց նրանց՝ Բերձորի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ցույց տվեք որևէ պետություն, միջկառավարական ու միջպետական որևէ կազմակերպություն, խոսքն ազդեցիկների մասին է, որոնք կոչ չեն արել Ադրբեջանին վերաբացել միջանցքը: Սա խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ, ավելին՝ նույն Բերձորի միջանցքի փակ լինելու հարցը միջազգային հանրությունը չի դիտարկում որպես Ադրբեջանի ներքին խնդիր:

Այս կետի տակ առանձնացրել ենք նաև Հայկական Սփյուռքը: Վերջին չորս տարվա ընթացքում նկատում ենք, որ Հայկական Սփյուռքի ներսում ստեղծվել են ջրբաժաններ, ժամանակակից և ավանդական Սփյուռքի ներսում առաջացել է անջրպետ, և դրա մեղավորը ՀՀ գործող իշխանության վարած քաղաքական կուրսն է: Նախկինում, անկախ ՀՀ-ում գործող իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից, կար երկու առանցքային՝ անվտանգային և արտաքին քաղաքական թեմա, որոնց շուրջ սփյուռքահայ կառույցները, կուսակցությունները, եկեղեցին՝ իր թեմերով, ունեին կոնսենսուս՝ Հայկական պահանջատիրության փաթեթ և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում»,-նշում է հիմնադրամի ղեկավարը:

«Սուտ ու կեղծիք է այն պնդումը, թե Արցախն ինքն իր գլխի ճարն առանձին է տեսնելու»,-շարունակում է Գասպարյանն՝ անդրադառնլով հայտարարության չորրորդ կետին: «ՀՀ Անկախության փաստաթղթում հստակ նշված է՝ Հայաստանի անկախ պետության իրավական պարտավորվածությունը Արցախի հարցի նկատմամբ, ինչպես նաև ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների կամ պահանջատիրական թղթածրարին տեր կանգնելու իր պարտավորությունը: Ամենևին էլ պատահական չհամարեք ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի վերջին 2-3 ամիսների ընթացքում այն ակնարկները, երբ խոսվում էր Անկախության հռչակագրի տեքստը վերախմբագրելու մասին: Որևէ փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում, նշանակում է ոչ թե խարխլել Հայկական պետության հիմքերը, այլ՝ վերջ տալ Հայկական երրորդ Հանրապետության գոյությանը»: Պատահական չէ, որ հինգերորդ կետին անդրադառնալով, Ա. Գասպարյանը կոչ ուղղեց երիտասարդներին՝ սա մեր երկիրն է, մեր պետությունը, պատասխանատվությունը մերն է, ուստի պետք է համախմբվել:

«Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց համաժողովի համակազմակերպիչների հետագա քայլերը: «Առաջին հերթին պետք է կոտրենք հանձնվողականության շղթան: Հանձնել Քարվաճառը, Ակնան, 35 հզր. զինվորի կյանք փրկելու համար, հանձնել Արցախը Հայաստանի 29,8 կմ տարածքը պահպանելու և 3 մլն մարդու կյանք փրկելու համար: Չենք կարող նման հանձնվողականությամբ գոյություն ունենալ: Մեր քարոզչությունը տանելու ենք հակառակ ուղղությամբ՝ պահպանել Արցախը հայ ժողովրդի գոյությունը երաշխավորելու համար: Մեր գործողություններն ուղղված են լինելու տարբեր հասցեատերերի, առաջին հերթին՝ երիտասարդներին: Հանդիպումներ ենք ունենալու գիտակրթական հաստատություններում՝ ուսուցիչների ու դասախոսների հետ, քանի որ նրանք ինֆորմացիայի աղբյուր են նաև երիտասարդների համար: Հանդիպումներ են կազմակերպվելու պետական կառույցների աշխատակիցների հետ: Մեր գործողությունների մինիմում ծրագիրը պետք է լինի այն, որ մարդիկ ստիպեն այս իշխանություններին հետ կանգնել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ փաստաթղթի ստորագրումից: Բոլորս այս առումով անելիք ունենք, այս հարցում պետք է մի կողմ դնել քաղաքական ու կուսակցական բոլոր անհամաձայնությունները»,-եզրափակեց Մ. Սողոմոնյանը:

Լուսինե Առաքելյան

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»