Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարաբերությունների հոգեբանություն. Մի պահ շունչ քաշիր… և զիջիր

ԼԱՅՖ

Որպես կանոն՝ վեճի ժամանակ հնչած խոսքերի համար զղջում ես րոպեներ, երբեմն՝ նույնիսկ վայրկյաններ անց: Երբ զայրացած ես, լեզվին կապանքներ դնելն ու ինքնավերահսկումը բարդ է։ Սակայն միշտ էլ կա մի վայրկյան, մի պահ, երբ կարող ես կանգ առնել... բայց, չգիտես ինչու, դու դա չես անում։

Խնդիրը սկսվում է...

Սովորաբար նման վարք դրսևորող մարդիկ մանկության շրջանում սիրո պակաս են ունեցել, և նրանց կարծիքը հաճախ հաշվի չի առնվել: Սա է պատճառը, որ նրանք ձգտում են սիրո և իշխանության միաժամանակ: Այսինքն՝ խնդրի խորքում ինքնագնահատականն է. եթե լինես կայացած անձնավորություն և վստահես քո արժեքային համակարգին, անընդհատ որևէ բան ապացուցելու կարիք չի լինի...

Հիշիր, որ պատերազմը հավերժ չէ

Թեժ վեճ, մեղադրանքներ ու զայրույթի պահին հնչած խոսքեր, որոնցից հետո հարաբերությունների ջերմությունը երբեմն վերականգնել չի լինում: Cosmo-ի հոգեբան Տաթև Աղաբեկյանը խորհուրդ է տալիս մի պահ ուղղակի պատկերացնել, թե որքան դժվար է լինելու հետո «ժամանակը հետ շրջել»։ Այդ հեռանկարը գուցե կստիպի ժամանակին կանգ առնել և զերծ մնալ ավելորդ բաներ ասելուց։

Դադարիր ապացուցել

Զիջելը հեշտ չէ, մանավանդ երբ դու ցանկացած պատեհ առիթ օգտագործում ես քո ճշմարտացիությունն ապացուցելու համար: Սկսիր նրա նկատմամբ հոգատար լինելուց: Գոնե որոշ ժամանակ մի՛ փորձիր ապացուցել, որ դու «ավելի լավն» ես. չէ՞ որ նա նույնպես ունի իր անձնական տարածքը, իր հետաքրքրություններն ու մոտեցումները: Ուզում ես, չէ՞, որ նա հարգի քո տարածքը, ուրեմն դու ևս պետք է անես նույնը:

Իրավիճակ 1։ Դու մաքրասեր ու կոկիկ ես, իսկ նա ցրված ու թափթփված: Եթե նա է վերջինը դուրս գալիս սենյակից, ապա, որպես կանոն, այնտեղ քաոս է։ Ի՞նչ անել այդ դեպքում. աչք փակել այս ամենի վրա և կարգի բերել սենյակը նրա փոխարե՞ն...
Լուծում: Եթե գիտես, որ չես դիմանալու՝ նրա թափթփած գուլպաները տեսնելով, ու պոռթկալու ես, աշխատիր ուղղակի այդ պահին ինքդ քեզ որևէ բանով շեղել. զբաղվիր որևէ բանով, մի քիչ հանդարտվիր: Իսկ հետո՝ ավելի հանգիստ ժամանակ, փորձիր սիրով ու մեղմ խոսել նրա հետ (իհարկե, շա՜տ դժվար է, բայց ոչ անհնար), բացատրել, որ կցանկանայիր՝ նա փոքր-ինչ ավելի կոկիկ լինի: Իսկ երբ նա այդ ուղղությամբ քայլեր անի, պարգևատրիր գովեստով կամ գործի դիր չարաճճի երևակայությունդ...:

Իրավիճակ 2։ Նա առաջարկում է ուրբաթ երեկոն անցկացնել ոչ այն վայրում, որ դու նախատեսել ես: Դու անմիջապես չարանում ես, ընդդիմանում և պնդում գնալ քո ընտրած վայրը... 
Լուծում: Արի անկեղծ լինենք. չէ՞ որ գրեթե միշտ գնում եք այնտեղ, որտեղ դու ես ցանկանում։ Ուրեմն կարելի է զիջել նրան այս հարցում: Եվ հետո, փորձիր մտածել նրա առաջարկի շուրջ. գուցե ամեն ինչ այնքա՞ն էլ վատ չէ:

Իրավիճակ 3։ Նա նորից գնացել է հանդիպման իր «այն» ընկերների հետ, որոնց դու, մեղմ ասած, չես համակրում, և ուշանում է ժամադրությունից: Երբ նա հայտնվում է, դու սկանդալ ես սարքում ու դժգոհում նրա ընկերներից, երբեմն էլ՝ վատ արտահայտվում նրանց մասին: Արդյունքում՝ երեկոն փչանում է, ու դու ոչնչի չես հասնում:

Լուծում: Այդքան քննադատաբար մի՛ վերաբերվիր նրա ընկերներին. քիչ չեն դեպքերը, երբ դուք ընկերուհիներով ժամեր շարունակ կորչում եք խանութներում ու սպասեցնում նրան: Ուստի ավելի չեզոք դիրք բռնիր և խոսիր նրա անպարտաճանաչության և ոչ թե ընկերների մասին:

Աղբյուր`

http://www.cosmo.am/am/love-sex/relationships/521MXANV89S352V9

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք Չալաբյան