Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2024 թվականի մարտահրավերներն ու հավանական սպասելիքները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականը գլոբալ առումով բարդ տարի էր, լի ճգնաժամային իրադարձություններով։ Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում միջազգային հարաբերությունները դարձել են քաոսային ու կոնֆլիկտային։ Աշխարհի տարբեր մասերում հակամարտություններ են ծագում, իսկ եղածները՝ բորբոքվում։ Ընդհանուր առմամբ, առաջնային պլան են մղվել ոչ թե միջազգային իրավունքը և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, այլ ուժի գործոնն ու սանձարձակ գործողությունները։ Անցած տարվա ընթացքում էր, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ադրբեջանը կատարյալ շրջափակման մեջ պահեց Արցախը, ապա նաև ձեռնամուխ եղավ Արցախի դեմ ռազմական ագրեսիային ու հայաթափմանը։

Պարզ է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է աստիճանաբար հոշոտել հայկական պետականությունը։ Ինչքան էլ խոսվի խաղաղության պայմանագրի կնքման մասին, միևնույնն է, Ադրբեջանը տրամադրված է մինչև վերջ զիջումներ ստանալ Հայաստանից։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման դուրս չի գալիս օրակարգից։ Վերջերս էլ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ուղղակի կարող է առիթ դառնալ Հայաստանի տարածքն օկուպացնելու, հայկական պետականության հիմքերը սասանելու համար։ Նման դրամատիկ իրադարձությունների ծավալման համար նպաստավոր պայմաններ է ապահովում միջազգային ընդհանուր աշխարհաքաղաքական լանդշաֆտը, երբ փոխվում է ուժերի բալանսը։

Ռուսաստանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռազմական թատերաբեմի վրա, ուստի ռուսական կողմն իր դիրքերը մեր տարածաշրջանում զիջում է Թուրքիային ու հանդուրժում է, որ Անկարան իր ոտքն ամրացնի Հարավային Կովկասում, միայն թե չմիանա Ռուսաստանի դեմ հաստատված արևմտյան պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերություններում առաջնային պլան է մղվել հանկարծակիության գործոնը։ Օրինակ՝ դժվար էր կանխատեսել, որ անցած տարվա հոկտեմբերին «Համասը» կարող էր նման հանկարծակի հարձակում իրականացնել Իսրայելի դեմ։ Նույնպես էլ բացառված չէ նաև տարածաշրջանային բախման հավանականությունը՝ մանավանդ այն պայմաններում, երբ արաբա-իսրայելական հակամամարտությունն ինչ-որ պահի կարող է ավելի ծավալվել՝ ներառելով տարածաշրջանի այլ պետությունների։ Ադրբեջանը շահագրգռված է, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, քանի որ դրա արդյունքում Թուրքիան ու Ադրբեջանն անկաշկանդ գործելու և պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կստանան։

Մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ Բաքուն փորձում է ամեն կերպ սրել հայ-իսրայելական հարաբերություններն ու Հայաստանին ներկայացնել որպես հակասեմիտական պետություն։ Իսկ այդ ֆոնին էլ Երուսաղեմի հայկական թաղամասը պարբերաբար հարձակման է ենթարկվում։ Զուգահեռ՝ հաշվի առնելով ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների սրացումը՝ Հայաստանի համար լուրջ վտանգ կարող է լինել աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների բախման թատերաբեմում հայտնվելը։ Օրինակ՝ Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրներ կարող է ունենալ, եթե սրի Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների սրման դեպքում Երևանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տեսադաշտում։ Մեր երկրի համար լուրջ մարտահրավեր կարող է լինել ներքին անկայունությունը, քանի որ արտաքին մարտահրավերները կարող են նաև ներքաղաքական սրացումների, հանրային տարբեր շրջանակների միջև լարվածության պատճառ դառնալ։

Ուստի 2024 թվականի համար անհրաժեշտ է նախատեսել որոշակի ուղղություններով զարգացումները, որոնք էլ կկանխորոշեն Հայաստանի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։ Արտաքին դաշտում Հայաստանից պահանջվում է շատ նուրբ քաղաքականություն վարել տարբեր ուժային կենտրոնների հետ, ժամանակ շահել կորցրած ներուժը վերականգնելու համար, իսկ մյուս կողմից էլ՝ հակառակորդին թույլ չտալ զիջումներ կորզել։ Ինչ վերաբերում է ներքին իրադրությանը, ապա հարկավոր է շեշտը դնել հանրության դիմադրական ոգին ուժեղացնելու վրա և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ազգային արժանապատվության վերականգնման ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան կարող է ազատ արձակել քրդական կուսակցության հետ կապված բանտարկյալների, բացառությամբ՝ Օջալանի Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՎաղը նշվելու է Բուն Բարեկենդանը. ինչպե՞ս նշել տոնը Հայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանԲժիշկը զգուշացրել է հագուստ փորձարկելիս վարակի վտանգի մասինՄերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՈղբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները Հայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Ուրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին, «Nissan» է բախվել «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին, վիրավnր կաՎագիֆ Խաչատրյանին վիրահատել են. ինչպե՞ս է նա Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ստուգում է՝ արդյոք Ռուսաստանը լրջորեն է տրամադրված ավարտել ուկրաինական հակամարտությունը Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը ԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակովԻշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՆիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին, մեր ապագայի հաշվին․ Աշոտյան Եղանակն առաջիկա օրերինԽմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»