Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք
ԲԼՈԳ«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն իր խոր վշտակցությունն է հայտնում բարեկամ իրանցի ժողովրդին՝ մայիսի 19-ի երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ուղղաթիռային վթարի հետևանքով նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռախմատիի, Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմի և ուղղաթիռում գտնվող մյուս անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Պետական և հոգևոր բարձրաստիճան այրերի կորուստը մեծ հարված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Սակայն համոզված ենք, որ հազարամյակների պետականության պատմություն ունեցող իրանցի ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի` այս դժբախտությունը հաղթահարելու և առաջ շարժվելու:
Մեկ անգամ ևս մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, զոհվածների հարազատներին, և հավաստիացնում, որ Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ և հարևան ժողովրդի կողքին ենք։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



