Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք
БЛОГ«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն իր խոր վշտակցությունն է հայտնում բարեկամ իրանցի ժողովրդին՝ մայիսի 19-ի երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ուղղաթիռային վթարի հետևանքով նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռախմատիի, Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմի և ուղղաթիռում գտնվող մյուս անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Պետական և հոգևոր բարձրաստիճան այրերի կորուստը մեծ հարված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Սակայն համոզված ենք, որ հազարամյակների պետականության պատմություն ունեցող իրանցի ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի` այս դժբախտությունը հաղթահարելու և առաջ շարժվելու:
Մեկ անգամ ևս մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, զոհվածների հարազատներին, և հավաստիացնում, որ Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ և հարևան ժողովրդի կողքին ենք։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае



