Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք
BLOG«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն իր խոր վշտակցությունն է հայտնում բարեկամ իրանցի ժողովրդին՝ մայիսի 19-ի երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ուղղաթիռային վթարի հետևանքով նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռախմատիի, Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմի և ուղղաթիռում գտնվող մյուս անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Պետական և հոգևոր բարձրաստիճան այրերի կորուստը մեծ հարված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Սակայն համոզված ենք, որ հազարամյակների պետականության պատմություն ունեցող իրանցի ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի` այս դժբախտությունը հաղթահարելու և առաջ շարժվելու:
Մեկ անգամ ևս մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, զոհվածների հարազատներին, և հավաստիացնում, որ Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ և հարևան ժողովրդի կողքին ենք։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



