Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


COP29: greenwashing, գերիներ, մարդու իրավունքների աղաղակող խախտումներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 11-ից մինչև  նոյեմբերի 22-ը Ադրբեջանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը կամ COP29-ը:

Միջազգային այս կարևոր միջոցառման անցկացումը Բաքվում հնարավոր դարձավ, երբ 2023 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանն  իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի թեկնածությանը, իսկ Ադրբեջանն ազատ արձակեց ապօրինի պահվող հայ գերիների մի մասին: Փորձագիտական որոշ գնահատականներով՝  Հայաստանը հնարավորություն ուներ, մինչև իր համաձայնությունը տալը, պահանջել Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիների ու պատանդների, այդ թվում՝ Արցախի գործիչների ազատ արձակումը, և Ադրբեջանը ստիպված կլիներ բաց թողնել  նրանց՝ հանուն նման միջազգային խոշոր միջոցառման հյուրընկալման:  Սակայն, ցավոք,  դա տեղի չունեցավ, և հիմա միջազգային ներկայությամբ գեղեցիկ ելույթներն ու ճառերը հնչելու են  այն նույն  քաղաքում, որտեղ  մի քանի հարյուր մետր այն կողմ  պահվում ու խոշտանգվում են հայ գերիներն ու պատանդները:

Ինչո՞ւ է կարևոր COP29-ը Ադրբեջանի համար

Վերջին ամիսներին միջազգային մամուլը հեղեղված է  խնդրահարույց  ավտորիտար այդ երկրում COP29-ի անցկացման նպատակահարմարության վերաբերյալ հոդվածներով: Անգամ Ադրբեջանի կողմից միջազգային PR-ի վրա ծախսվող հսկայական գումարները չեն փրկում իրավիճակը:  Հեղինակներն ու վերլուծաբանները նկատում են, որ հյուրընկալելով այս հեղինակավոր միջոցառումը, Ադրբեջանը փորձում է «մաքրաջրել» (greenwashing)  իր իմիջը,  լեգիտիմացնել արցախահայության էթնիկ զտումը, մարդու իրավունքների աղաղակող խախտումները և ցույց տալ,  թե  իբր  համապատասխանում է այդ միջոցառումը հյուրընկալող երկրի չափանիշներին:  Շատերը հղում են անում Freedom House կազմակերպության  «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցին, որով Ադրբեջանը 100-ից ստացել է ընդամենը 7 միավոր։

Պակաս ուշագրավ չէր OCCRP-ի հետաքննությունը, որը բացահայտում  էր Ադրբեջանի նախագահի ընտանիքի մերձավոր շրջապատի և այս  գագաթնաժողովի պաշտոնական գործընկերների միջև կապերը: Ընդ որում, պարբերականը Ադրբեջանը համարում է COP-ը  երբևէ  հյուրընկալած ամենաբռնապետական երկիրը:

Ովքե՞ր չեն մասնակցում

Միջազգային մամուլի բազմաթիվ հրապարակումները, միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներն անհետևանք չեն մնացել: COP29-ին տարբեր պատճառներով իրենց մասնակցությունը չեն հաստատել աշխարհի խոշոր երկրների առաջնորդները: Կարևորագույն այս միջոցառմանը չեն մասնակցելու  G20-ի անդամներ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ֆրանսիայի,  Գերմանիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի,  Ավստրալիայի առաջնորդները,  Եվրամիության ղեկավարությունը՝ հանձինս Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի: Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցության վերաբերյալ ևս դեռևս որևէ հաստատում չկա:

Փոխարենը՝ այս առաջնորդների մի մասը հայտարարել են հաջորդ տարի Բրազիլիայում կայանալիք COP30-ին պատրաստվելու կարևորության մասին: Այսպիսով, աշխարհի առաջնորդների հավաքը Բաքվում կազմակերպելու Ադրբեջանի ակնկալիքները հեռու են  մնում իրականությունից:

Ադրբեջանի ցինիկ հայտարարությունները և COP-ի սկզբունքների խախտումները

Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, թե COP29-ը լինելու է «Խաղաղության COP», միջազգային բազմաթիվ  փորձագետներ առնվազն ցինիկ են որակում: Նրանց գնահատականներով՝  Ադրբեջանը պարզապես փորձում է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե  հակված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, մինչդեռ շարունակում է սպառնալ Հայաստանին և պայմանագրի ստորագրման համար նոր պայմաններ առաջադրել:

Փորձագետները նաև  մատնանշում  են ռեժիմի ընդդիմախոսների հետապնդումները, Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, հայ պատանդների ապօրինի կալանքն ու խոշտանգումները, կոռուպցիոն սկանդալները: Նրանք համարում են, որ  ՄԱԿ-ի այս միջոցառումը նման երկրում անցկացումը խաթարում  է հենց ՄԱԿ-ի հեղինակությունը:

Փորձագետները վստահ են, որ կլիմայի հարցերն ու մարդու իրավունքի խնդիրները փոխկապակցված են, և որքան էլ COP-ը համարվի կլիմայի համաժողով, մարդու իրավունքների հարցերը ևս առաջնային են մնում:

Խախտված է նաև COP-ի համար կարևոր՝ ինկլյուզիվության սկզբունքը, որը նշանակում է, որ գագաթնաժողովը պետք է ամբողջական ներառականություն ապահովի՝ ընդգրկելով թե՛ երկրների առաջնորդների, թե ՛խորհրդարանականների, թե՛  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե՛ գործարարների ու  ակտիվիստների: Մինչդեռ Ադրբեջանը արգելել է բազմաթիվ անձանց (օրինակ՝ ԵԽԽՎ պատգամավորների)  ու ակտիվիստների մուտքը երկիր:

Հայաստանի մասնակցությունը

Ադրբեջանը մի քանի անգամ պաշտոնական մակարդակով հայտարարել է , թե Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին՝ «մոռանալով», որ այն ՄԱԿ-ի միջոցառումն է,  և անդամ երկրներն ու կոնվենցիայի բոլոր կողմերը հրավիրված են:

Հայաստանը  մինչ այս պահը չի հստակեցրել իր  մասնակցության ձևաչափը: Մամուլում վերջերս տեղեկություն  եղավ այն մասին, թե ԱԳ նախարար Միրզոյանը ՔՊ խմբակցության փակ հանդիպման ժամանակ հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի, սակայն խոսքը ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, այլ՝ գերեվարված շարքային քաղաքացիների։

Իրավապաշտպաններն ու փորձագետները  հնարավոր են համարում ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցությունը,  ինչը քարոզչական դաշտում շահավետ կարող է լինել  առաջին հերթին Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի  իշխանությունների համար. Բաքուն մի քանի գերի կվերադարձնի՝ աշխարհին ի ցույց դնելով իր «մարդասիրությունը» և փրկելով իր դեմքը,  իսկ Հայաստանի իշխանություններն  այդպիսով կարդարացնեն իրենց Բաքու գնալը:

Կարինե Ավագյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել