Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցը պարբերաբար հայտնվում է քննարկումների փուլում։ Ադրբեջանը չի դադարում պահանջներ ներկայացնել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվում ենք, թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս առումով։ Նշում է՝ երբ այս տարվա մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանը և Բաքուն համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» վերջին 2 կետի վերաբերյալ, պաշտոնական Բաքուն գրեթե անմիջապես հայտարարություն արեց, որից հասկացանք՝ իրենք ունեն նախապայման՝ փաստաթուղթը ստորագրելու հետ կապված։ «Նախապայմանը բաղկացած էր երկու մասից՝ Մինսկի խմբի լուծարում և սահմանադրական փոփոխություններ։ Դա տրամաբանորեն նշանակում էր, որ «Խաղաղության պայմանագիրն» ընդամենը մի փաստաթուղթ է, որը Ադրբեջանի պահանջների փաթեթներից մեկն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա պահանջներից մեկն է, կան նաև այլ պահանջներ։ Այդ պահանջներից ևս մեկն Ալիևը բարձրաձայնեց։ Խոսքն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», «Արևմտյան Ադրբեջան փախստականների վերադարձի» մասին է։ Պետք է հասկանանք մի բան։ Նախ՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իրավունք չունի թույլ տալու այն նույն սխալները, որոնք Հայաստանը թույլ տվեց 1991-ին, 1994-ին։ 1991 թվականին էլ կարող էինք ճանաչել Արցախի անկախությունը, դա չարեցինք, 1994 թվականին, երբ պարտադրվեց զինադադար, այդ ժամանակ էլ կարող էինք պարտադրել Ադրբեջանին ճանաչել Արցախը։ Մենք դա չարեցինք։ Հիմա Ադրբեջանը, իր իսկ օրինակից ելնելով, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին վերականգնվելու պատմական հնարավորություններ չտա։ Դրանով են պայմանավորված ի հայտ եկող այս նորանոր պայմանները, նախապայմանները։ Բայց պետք է հասկանանք նաև մի բան՝ Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային։ Իրենք էլ են շահագրգռված, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Հայաստանում, և եթե նույնիսկ Փաշինյանին չտան «Խաղաղության պայմանագիր», կարող են մեկ այլ փաստաթուղթ տալ։ Ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։ Շատերն, իհարկե, մոռացել են, բայց այս տարի նոյեմբերի 9-ին լրանում է 2020 թ. նոյեմբերի հայտարարության 5-րդ տարին։ Հիմա կա, մեղմ ասած, հիմնավոր կասկած, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին կարող են ինչ-որ մի փաստաթուղթ առաջարկել, որն, այսպես ձևակերպենք, կլինի մտադրությունների մասին ինչ-որ փաստաթուղթ, որտեղ կողմերը կարձանագրեն, որ նպատակ ունեն հասնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և այլն։ Բայց այդ փաստաթղթի հիմնական նպատակը լինելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական, ինստիտուցիոնալ ոչնչացումը։ Ամենամեծ խնդիրներից մեկը դա է, որովհետև եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչնչանում է, ինստիտուցիոնալ առումով ոչնչացնում ես հիմքերը, որոնցով Ռուսաստանի Դաշնությունը կարող է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, ավելի մեծ հնարավորություններ ես տալիս Ադրբեջանին և Թուրքիային՝ միասին վերջնականապես «լուծել Հայաստանի հարցը»։ Այ սա ֆունդամենտալ խնդիրներից մեկն է, որի հետ բախվելու ենք շատ մոտ ժամանակահատվածում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մաթևոսյանը։

Երբ հարցնում եմ վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ալբանիա կատարած այցի և քաղաքագետի ստացած տպավորությունների մասին, նա արձագանքում է. «Իմ տպավորությամբ, Ալբանիայում հիմնական քննարկված թեմաներից մեկը եղել է այն, ինչի մասին նշեցի քիչ առաջ. արդյոք Թուրքիան և Ադրբեջանը պատրա՞ստ են Փաշինյանին ինչ-որ մի փաստաթուղթ «տալ», որը նա կարող է սպասվելիք ընտրությունների ժամանակ օգտագործել։ Նա կասի՝ տեսեք, խոսք էի տալիս խաղաղություն, ճիշտ է, «Խաղաղության պայմանագիր» չեմ բերել, բայց բերել եմ պայմանագիր «Խաղաղության պայմանագրի» մասին, սա՝ օրինակի համար։

Քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դա է։ Փաշինյանն ինքն իրեն դրել է մի իրավիճակի մեջ, երբ իր իշխանության լեգիտիմությունը, նույնիսկ իր ընկալմամբ, պայմանավորված է նրանով, թե ինչ փաստաթուղթ կտա Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետևաբար, հիմնական քննարկման հարցը տրամաբանորեն հենց դա է։ Եվս մեկ կարևոր հարց է քննարկվել Ալբանիայում։ Հայաստանի Հանրապետությունը մտադրություն ունի գալիք տարի Եվրոպական ընտանիքի գագաթաժողովը հյուրընկալել մեր երկրում (երեկ այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարվեց-խմբ.), ինչի վերաբերյալ իր տեսակետները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ ռուսական պատվիրակությունը հայտնել է հայկական կողմին։ Տեսնենք, թե վերջնական որոշումը ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանությունների կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի մասին։ Այնպիսի մի փուլում ենք ապրում, որ օտարերկրյա ցանկացած պաշտոնյայի այցի պարագայում տողատակեր ենք փնտրում, անգամ թաքնված մեսիջներ։ Որո՞նք էին Լավրովի այցի հիմնական մեսիջները։ «Սերգեյ Լավրովի այցից կարելի է երկու բան առանձնացնել։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տարբեր ֆորմատներով հանդիպումների, զրույցների, հայտարարությունների ժամանակ Սերգեյ Լավրովը արձանագրեց այն, ինչը պետք էր երևի արձանագրել հենց Հայաստանում, այն է, որ Արցախի հարցի «լուծման» ներկայիս փաթեթը հայ հասարակությանը, հայ ժողովրդին պարտադրել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ են ասում իշխանությունները։ Եղան Ջերմուկի դեպքերը, դրա համար ստիպված էինք դա անել և այլն։ Կամ էլ ասում էին, որ օգոստոսին Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանը առաջարկ արեց, բայց Ադրբեջանը չընդունեց կարգավիճակի վերաբերյալ հարցը հետագային թողնելու առաջարկը, դրանից էլ ծնվեց Պրահայի հայտարարությունը։ Կարևոր շեշտադրումներ արվեցին Լավրովի կողմից։ Կար ջենթլմենական համաձայնություն, որ այդ հարցը թողնվելու է ապագային։ Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմն իր աղետաբերությամբ շատ ավելի ցավոտ էր մեզ համար, քան այն, ինչ տեղի ունեցավ Ջերմուկում, բայց 44-օրյայի ժամանակ հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը, դեռ մի բան էլ Արցախի կարգավիճակը թողնել ապագային, իսկ Նիկոլ Փաշինյանն օգտագործեց Ջերմուկի դեպքերը, որպեսզի «ձեռքերը լվանա» Արցախից։ Այսինքն, կար հնարավորություն այլ «լուծում» տալ այս իրավիճակին, բայց Հայաստանի իշխանություններն ընտրեցին տարբերակ, որով բավարարեցին Ադրբեջանի պահանջները։ Եվս մի կարևոր շեշտադրում, որը կարմիր թելով անցնում էր Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում։ Ուզո՞ւմ է Հայաստանը ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, ռուսները պատրաստ են այդ հարցում աջակցել, ուզո՞ւմ է Եվրամիության դիտորդական առաքելություն, լավ, Ռուսաստանը դրա հետ խնդիր չունի, ուզո՞ւմ են ռուս սահմանապահների ներկայությունը հայ-թուրքական սահմանին, ռուսները պատրաստ են դրանում աջակցել, չեն ուզում, չի լինի։ Ռուսական կողմն անդադար օգտագործում է այն ձևակերպումը, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինքնիշխան որոշումներ կարող է կայացնել։ Հիմա ինքնիշխանությունը կարող է նաև նեգատիվ բնույթ ունենալ։ Նեգատիվ բնույթն այն է, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ Ռուսական կողմի անդադար շեշտադրումները, որ դա ինքնիշխան որոշում է, դուք ինքնիշխան եք, որոշակի ուղերձ է նաև հանրությանը՝ հարգելի հայ ժողովուրդ, ճիշտ է, քեզ բարեկամ ենք համարում, բայց ունես իշխանություն, որն այս տեսակ մոտեցումներ ունի։ Եթե ուզում եք վերանայել իրողությունները, պատրաստ ենք այդ վերանայված իրողությունների հետ էլ հաշվի նստել, եթե ուզում եք վերադառնալ դաշնակցային հարաբերություններին, դրան էլ ենք պատրաստ։ Գնդակը հայ հասարակության քաղաքական դաշտի վերնախավի կիսադաշտում է։ Պետք է ինքներս հետևություններ անենք այս ամենից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ Կարապետյան