Երևան, 09.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել։ Զեղծարարները շահագործում են օգտատերերի հոգատարությունն ու պատրաստակամությունը օգնելու նրանց, ովքեր հայտնվել են վտանգի մեջ։ Միայն վերջին տարիներին իրավապահ մարմինները տվյալ սխեմայով արձանագրել են տասնյակ միլիոն դրամների հափշտակումներ։

Խաբեության մեխանիզմը հաղորդագրությունից մինչև անդառնալի կորուստ

Դեպքերը միշտ սկսվում են անսպասելի հաղորդագրությունից՝ Facebook-ում, Instagram-ում կամ մեսենջերներում՝ ծանոթի կամ հարազատի անունից։ Խաբեության իրականացման համար զեղծարարները օգտագործում են  երկու մեթոդ․ կոտրում են գոյություն ունեցող էջը կամ հարազատների իրական նկարներով կեղծ էջ են ստեղծում։

Զեղծարարները տարածում են հաղորդագրություններ կոնտակտների ցուցակով՝ խնդրելով շտապ ֆինանսական օգնություն։ Լեգենդը հիմնականում կապված է սթրեսային իրավիճակի հետ․ տրանսպորտային պատահար, մտերիմ մարդու հանկարծակի հիվանդություն կամ ամենաանհամապատասխան պահին բանկային հաշիվների բլոկավորում։ Հիմնական շեշտը դրվում է հանկարծակիության կամ հոգեբանական ճնշման վրա․ զեղծարարը միտումնավոր շտապեցնում է «զոհին»՝ ժամանակ չտալով փաստերի ստուգման համար։  

Կարևոր է հիշել մի քանի մեթոդ, որոնց միջոցով ձեզնից փորձում են գումար հափշտակել։ Զեղծարարը գրեթե միշտ ունի պատճառ, թե ինչու իրեն պետք չէ զանգել կամ հանդիպել իր հետ․ «չեմ կարող խոսել», «վատ է լսվում», «ժամանակ չկա»։ Երբեմն իրենք են խնդրում․ «մի զանգեք, որպեսզի չնյարդայնացնեք», «ոչ ոքի մի գրեք, սա գաղտնի տեղեկատվություն է»։ Այսպիսի պատճառաբանությունները վառ նշան են այն բանի, որ ձեզ հետ կապվել է զեղծարար ուրիշի անվան տակ։

Եվս մեկ «դասական» հնարք․ տվյալները «իմը չեն»։ Ձեզ կարող են ասել, որ գումարի փոխանցումը պետք է կատարել «ընկերոջ քարտին», «բժշկին», «վարորդին», «փաստաբանին»։ Սա դժվարեցնում է հետվերադարձը և խճճում է հետքերը։

Իրավաբանական ծուղակ

Օրենքի տեսանկյունից իրավիճակը բարդանում է, երբ հաճախորդը փոխանցումը կամավոր է կատարում։ Եթե գործարքը կատարվել է հաշվի սեփականատիրոջ կողմից կամ նրա կողմից հաստատվել է SMS հաղորդագրության կոդի միջոցով, բանկը սա համարում է օրինական գործողություն։ Զեղծարարների տվյալներին ուղարկված այսպիսի վճարման հետվերադարձը գրեթե անհնար է։

IDBank-ը խորհուրդ է տալիս

Զեղծարարության զոհ չդառնալու և ձեր միջոցները պահպանելու համար անհրաժեշտ է հետևել թվային գրագիտության պարզ կանոններին․

  • Երբեք մի շտապեք։ Շտապողականությունը զեղծարարների գլխավոր գործիքն է։ Դադար վերցրեք՝ իրավիճակը սթափ վերլուծելու համար։
  • Օգտագործեք կապի լրացուցիչ միջոց։ Եթե ձեզ հետ կապ են հաստատել WhatsApp-ով, զանգահարեք այդ մարդուն սովորական հեռախոսազանգով կամ գրեք նրան այլ մեսենջերով (Telegram, Viber):
  • Ստուգեք պրոֆիլը։ Նոր էջի դեպքում ուշադրություն դարձրեք դրա ստեղծման ամսաթվին, ընկերների քանակին կամ ձեր նամակագրության պատմությանը՝ կեղծ էջերի դեպքում այս բաժինները հիմնականում դատարկ են։
  • Տվեք «գաղտնի» հարց։ Հարցրեք մի դեպքի մասին, որի հետ կապված մանրամասները գիտեք միայն դուք և ձեր իրական ընկերը։ Զեղծարարը չի կարողանա այդ հարցին պատասխանել և, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի երկխոսությունը։
  • Բլոկավորեք և ներկայացրեք բողոք։ Անպայման օգտագործեք «հաղորդել սփամի մասին» կամ «բողոք ներկայացնել պրոֆիլի դեմ» ֆունկցիան, որպեսզի դադարեցնեք զեղծարարության ալիքի տարածումը։

Հիշեք․ այս սխեման հիմնվում է վստահության և հանկարծակիության վրա։ Ձեր գումարները կլինեն անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ կամավոր կերպով չփոխանցեք դրանք զեղծարարներին։ 

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՄի խումբ քաղաքացիներ հայհոյել, ապա ծեծել են իրենց դիտողություն արած երիտասարդինԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԱմիօ բանկը թողարկում և տեղաբաշխում է դրամային պարտատոմսերԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանԲոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունը«Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչըՎարդան Սարգսյանն առաջին անգամ ցույց է տվել որդուն. փոքրիկը դարձել է 1 տարեկան«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԻրանի հարավ-արևմուտքում ԱԹՍ է կործանվել․ յոթամյա աղջիկ է զոհվել Երաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Եղանակն առաջիկա օրերինԱշխատող ծնողների համար նախատեսվում է նոր արտոնություն․ օրենսդրական նոր նախագիծ Կարևորն այն է, որ հունիսի 7-ից հետո ոչ մի իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշիանա. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. Լավրով Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Կինը թաղման ժամանակ կռվել է իր հանգուցյալ ամուսնու սիրուհու հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանԻրանը մերժում է ուրանի հարստացումը սահմանափակելու պահանջները Ռաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Որդ՝ Արտֆուդի պահածոյի մեջ. քաղաքացին ահազանգում է (Photo) Ես բանտում էլ եմ եղել, գործազուրկ էլ եմ եղել․ ինձ դրանով ոչ մեկ չի զարմացնի․ Փաշինյան Ձյան տախտակ. ի՞նչ պատմություն ունի շատերի սիրելի մարզասարքը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԱՊՐԻԼԻ). Աշխարհում առաջին հրապարակային մշակութային ցուցահանդեսը, երգի առաջին ձայնագրությունը. «Փաստ»Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Հայտնաբերվել են 2011 թվականին անապատում անհետ կորած զբոսաշրջիկները