Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան

Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի։ Փաշինյանը հիմա ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն իր ուղերձում։

«Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում, հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամենին զոհաբերել հանուն Հայաստանի։ Մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի, հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն՝ նոր գործարաններով, 300 հազար նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով, Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր, երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության, արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։

Մենք այլևս թույլ չենք լինելու, մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում և վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները, մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում։

Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհը։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։ Մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը, ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։

Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա, փոփոխությունների ժամանակի եկել է, շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք, արդարությունը հաղթելու է»,– ասել է նա։

Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա Իլոն Մասկը գտել է կրիպտո միլիարդատիրոջ, որը կղեկավարի մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիԱնցած 30 տարիներին նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, քրիստոնեական դաստիարակության համար. Գարեգին Երկրորդ Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Եթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԹրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում էԻ՞նչ ճանապարհ է անցել մոնիտորինգային հանրահայտ Հոլթեր սարքը. «Փաստ»Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին «Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ)․ Շինարարները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարհը, Հայաստանում խոշորացվել են կոլտնտեսությունները. «Փաստ»