Դեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։
Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ։
Մեր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



