Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիա

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում արդեն անվանում են արտաքին քաղաքական կուրսի հանրաքվե։ Երկիրը կանգնած է ընտրության առաջ՝ պահպանել ավանդական գործընկերային համակարգը, թե շարժվել դեպի եվրոպական ինտեգրում՝ իր հնարավոր ռիսկերով։

Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են․ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5,1 միլիարդ դոլարով, ինչը հարված է արտահանմանն ուղղված ոլորտներին։ Միաժամանակ աճում են գները, իսկ կրթության ոլորտում գնաճը հասել է 8,3%-ի։ Երիտասարդների գործազրկությունը կազմում է 26%, և ընտանիքների զգալի մասը հետաձգում է երեխա ունենալու որոշումը։

Օրինակ են բերվում նաև այլ երկրներ․ Մոլդովայի դեպքում՝ տնտեսական դժվարություններ, Հունգարիայի դեպքում՝ քաղաքական ճնշումներ, Վրաստանի դեպքում՝ եվրոպական գործընթացների դադարեցում ինքնիշխան որոշումներից հետո։

Առանձին մտահոգություն է առաջացնում նաև արժեքային դաշտը։ Քննադատների կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացում վտանգի տակ կարող են հայտնվել ազգային և մշակութային հիմքերը։ Մասնավորապես, նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգային ինքնության կարևոր հենասյուն, հաճախ հայտնվում է քննադատության թիրախում, իսկ հասարակության մեջ ակտիվանում են արժեքային հակասությունները։

Այսպիսով, առաջիկա ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման, այլև երկրի զարգացման ռազմավարական ուղղության ընտրության մասին են։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատում ՝ ԵՔՄ և ԵՄ գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան եկած պաշտոնյաներից ոչ ոք չայցելեց Մայր աթոռ․
«Սա առաջին դեպքն էր, երբ նման այց տեղի չունեցավ, որովհետև, ըստ էության, բոլորը ներգրավված էին Նիկոլի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն հայտարարված պայքարի մեջ։

Այո՛, այս առումով ևս՝ արժեհամակարգային տեսանկյունից, Հայաստանի համար կարող է լուրջ ցնցում լինել։ Բայց այդ հարցում ես այնքան էլ չեմ անհանգստանում։ Ինչո՞ւ։ Որովհետև գլոբալիստական ուղղության առաջնորդներից, օրինակ, Էմանուել Մակրոնը, մեծ հավանականությամբ չի վերընտրվելու։

Եթե նայում ենք Եվրամիության այն երկրներին, որտեղ ներկայումս իշխանության են ծայրահեղ գլոբալիստ ուժերը, տեսնում ենք, որ առաջիկա՝ 2027–2028 թվականների ընտրություններում նրանց վարկանիշը արդեն այն մակարդակի վրա է, որ դժվար թե վերարտրվեն։

Ես սա ասում եմ որպես Եվրոպան լավ ճանաչող մարդ․ այնտեղ աստիճանաբար ամրապնդվում են պահպանողական, ազգային արժեքները հարգող ուժերը՝ ընտանիքի, եկեղեցու և ավանդական ինստիտուտների վրա հիմնված»,-ասում է Զոհրաբյանը։։
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն՝ ինչ է լինելու Հայաստանի հետ աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձից հետո, ինչ է սպասվում մեր այն հայրենակիցներին, ովքեր հարյուր հազարներով պայմանագրեր ունեն Ռուսաստանում, և ինչ ճակատագիր են ունենալու տրանսֆերտները։

«Հայաստանի իշխանությունները նաև շատ լավ գիտեն, թե ինչ կլինի երկրի տնտեսության հետ, եթե ռուսական շուկան փակվի մեր գյուղմթերքների համար, ինչը, փաստորեն, արդեն սկսվել է։ Խոսքը վերաբերում է ձկանը, ծաղկին, ինչպես նաև առցանց վաճառքի հարթակներին՝ Ozon և այլ մարկետփլեյսներ, որտեղ հայկական ապրանքների հասանելիությունը սահմանափակվել է։ Առաջիկայում, կարծում եմ, նույնը կարող է տեղի ունենալ նաև ծիրանի դեպքում։ Մինչդեռ մարդիկ տասնյակ հազարավոր դոլարների վարկեր են վերցրել։

Մենք արդեն տեսնում ենք կոնկրետ օրինակներ․ օրինակ՝ Jermuk Group-ի մեծ խմբաքանակը՝ մոտ 400 հազար միավոր։ Եթե հանկարծ Ռուսաստանը հայտարարի, որ, ասենք, «Պռոշյանի գինու-կոնյակի կոմբինատի» արտադրանքի մեջ հայտնաբերվել են ինչ-որ վնասակար նյութեր, ի՞նչ կլինի։ Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակիորեն ծանր հարված ստանալ։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները տեղյակ են այս ամենից։ Իհարկե՝ այո։ Բայց ինչո՞ւ չեն արձագանքում։ Քանի որ, ըստ այս մոտեցման, նրանց հիմնական նպատակը վերարտադրվելն է՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական հենակետի տեսանկյունից, որն այս դեպքում Եվրոպական միությունն է»։

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ, խոսելով ԵՄ անդամակցության հեռանկարի և դրա հետևանքների մասի նշում է՝Եվրամիություն ասվածը մեր տարածաշրջանում, ըստ էության, նույնացվում է Թուրքիայի հետ․
« Եթե ընդունում ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, ապա պետք է հասկանանք նաև, որ Թուրքիայի ամենամտերիմ գործընկերը այս պահին, ցավոք, Ադրբեջանն է։ Եթե կարծում ենք, որ կարող ենք հենվել նրանց վրա, ապա եկեք դա հստակ ասենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր նման մոտեցում են առաջ քաշում, առնվազն լուրջ վերանայման կարիք ունեն։

Դարասկզբի՝ 1915 թվականի իրադարձությունների ժամանակ նույն Եվրոպան ինչպիսի՞ դիրք գրավեց։ Իսկ Արցախի կորստի և պատերազմի ընթացքում ինչպիսի՞ «չեզոքություն» ցուցաբերեց։ Այս հարցերը չեն կարող անպատասխան մնալ»։

Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, ըստ Ամալյանի՝  պետք է ընդունել, որ մենք նույնպես միշտ չէ, որ ճիշտ ենք վարվել նրանց հետ․
«Հնարավոր է՝ այդ հարաբերությունների սառեցման մեջ մեր բաժին պատասխանատվությունն էլ կա, և այսօր ստանում ենք դրա հետևանքները»,-եզրափակեց նա։


« Մենք տնտեսապես որևէ առնչություն չունենք Եվրոպայի հետ։ Մեր ամբողջ տնտեսությունը խորապես փոխկապակցված է Ռուսաստանի և ԵԱՏՄԻ շուկայի հետ։ Վերջին, Նիկոլի վերջին, հույս ունեմ, իսկապես, վերջին այցի ժամանակ։Մոսկվա նրան պարզ բացատրվեց, որ հնարավոր չի տեղավորվել 2 աթոռի վրա և ուտել 2 սեղանից։ Այսինքն՝ կամ պետք է ընտրի Եվրոպական միությունը, կամ Եվրասիական միությունը»,-մեզ հետ զրույցում նման դիտարկում է արել ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ  այս պահի դրությամբ Հայաստանը ստանում է Եվրասիական միությունից հսկայական տնտեսական օգուտներ, զրուցակիցը օրինակ է բերում՝  հայկական ծիրանի 80,6 % ավելին արտահանվում է Ռուսաստան, և ընդամենը կես տոկոսի չափով՝ Եվրամիություն։

« Բացի դրանից, Եվրոպայում տեսնում եք, որ Եվրոպան պատրաստվում է է՛լ ավելի սրել հակառուսական իր քաղաքականությունը։Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում երկակի ստանդարտներով են առաջնորդվում և այդ ամենը նշանակում է, որ մենք որևէ առնչություն Եվրոպայի հետ չունենք նաև մենթալիտետի առումով։ Այնպես որ, որևէ կապ մեր ազգային տրադիցիոնալ ուրեմն համակարգը, արժեքային համակարգը ներկայիս եվրոպականի հետ առնչություն չունի»։

Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականիցԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնում