ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեպտեմբերի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ առկա սերտ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ընդգրկելով նոր ուղղություններ։
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։
Քննարկվել են ծառայողների վերապատրաստման, քաղաքացիական պաշտպանության, անօրինական միգրացիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ համագործակցության հարցեր։
Արփինե Սարգսյանը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի Հայաստանի գլխավոր բանակցող, Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ցուցաբերած աջակցության համար։ Նա անդրադարձել է նաև ֆրանսիական ընկերության հետ պետություն–մասնավոր գործընկերության շրջանակում Հայաստանում ներդրվող կենսաչափական համակարգին՝ նշելով, որ համակարգի գործարկումը կմեկնարկի առաջիկա օրերին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու ընդլայնել համագործակցության ուղղությունները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



