ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ПОЛИТИКАՍեպտեմբերի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ առկա սերտ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ընդգրկելով նոր ուղղություններ։
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։
Քննարկվել են ծառայողների վերապատրաստման, քաղաքացիական պաշտպանության, անօրինական միգրացիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ համագործակցության հարցեր։
Արփինե Սարգսյանը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի Հայաստանի գլխավոր բանակցող, Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ցուցաբերած աջակցության համար։ Նա անդրադարձել է նաև ֆրանսիական ընկերության հետ պետություն–մասնավոր գործընկերության շրջանակում Հայաստանում ներդրվող կենսաչափական համակարգին՝ նշելով, որ համակարգի գործարկումը կմեկնարկի առաջիկա օրերին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու ընդլայնել համագործակցության ուղղությունները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



