ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
POLITICSՍեպտեմբերի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ առկա սերտ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ընդգրկելով նոր ուղղություններ։
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։
Քննարկվել են ծառայողների վերապատրաստման, քաղաքացիական պաշտպանության, անօրինական միգրացիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ համագործակցության հարցեր։
Արփինե Սարգսյանը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի Հայաստանի գլխավոր բանակցող, Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ցուցաբերած աջակցության համար։ Նա անդրադարձել է նաև ֆրանսիական ընկերության հետ պետություն–մասնավոր գործընկերության շրջանակում Հայաստանում ներդրվող կենսաչափական համակարգին՝ նշելով, որ համակարգի գործարկումը կմեկնարկի առաջիկա օրերին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու ընդլայնել համագործակցության ուղղությունները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



