Կնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայում 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կնոջ առևանգման, բռնաբարության և հարձակման համար։ Ինչպես հայտնում է Mirror-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի գիշերը։
Նախնական տեղեկություններով՝ կինը մեքենան շփոթել է տաքսիի հետ և նստել այնտեղ։ Մեքենան ուղևորվել է Սենթ Հելենս, որտեղ, ըստ քննության վարկածի, տղամարդը բռնաբարել է կնոջը։
Դեպքից հետո իրավապահները ձերբակալել են Լոնգրիջի բնակչին և նրան մեղադրանք առաջադրել առևանգման, սեռական ոտնձգության և հարձակման համար։
Past.am-ը նշում է, որ տղամարդը կալանավորվել է, իսկ գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 28-ին։ Մեղադրանքի հանգամանքները շարունակում են քննվել։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



