Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին։ Տվյալ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը փոխանցել է, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Ըստ հարազատի՝ դասարանում այդ պահին մեկ այլ անձ ևս եղել է, որը տեսանելի է նաև առկա տեսագրության մեջ։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ նորից ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ։ Դեպքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո ուսուցչուհին նրան տարել է սանհանգույց, լվացրել և վերադարձրել դասարան։

«Երբ երեխան տուն է հասել, նրա պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, իսկ աչքերը՝ ուռած։ Երեխան այնքան է լացել, որ ընտանիքը ստիպված է եղել նրան տանը պահել։ Սեպտեմբերի 30-ից հետո նա մի քանի օր դպրոց չի հաճախել»,- պատմել է երեխայի մորաքույրը։

Նրա խոսքով՝ ուսուցչուհու կողմից երեխայի նկատմամբ նախկինում ևս հարվածների դեպքեր եղել են, սակայն նման աստիճանի ֆիզիկական բռնություն առաջին անգամ է արձանագրվում։

Դեպքի մասին դպրոցի տնօրենությունը տեղեկացել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Տնօրենը երեխային և նրա մորը հրավիրել է դպրոց՝ փորձելով կարգավորել ստեղծված իրավիճակը (հարազատը դրական է գնահատել տնօրենի վերաբերմունքն ու ջանքերը)։

Սակայն, ըստ հարազատի, ուսուցչուհին հերքել է ծեծի հանգամանքը և զրույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երեխայի մոր հասցեին՝ անդրադառնալով նրա ընտանիքին և երեխաների դաստիարակությանը։

Հարազատի փոխանցմամբ՝ ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ մայրը չի ցանկանում, որպեսզի ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Փոխարենը պահանջում են, որ նա հեռացվի դպրոցից և այլևս չաշխատի երեխաների հետ։ Ընտանիքը դիմել է նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից, սակայն, պատասխանել են, որ մեկ ծնողի բողոքի հիման վրա ուսուցչին աշխատանքից ազատելն անհնար է, և անհրաժեշտ է առնվազն յոթ ծնողի բողոք։

«Չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի բողոքող ծնողների թիվը։ Եթե ուսուցչուհին մի քանի երեխայի է հարվածել, դա նորմա՞լ է, իսկ յոթերորդ երեխայի դեպքում նոր պե՞տք է պատասխանատվության ենթարկվի»,- վրդովված նշել է հարազատը։

Նա նաև հայտնել է, որ դեպքից հետո ուսուցչուհին ոչ աշխատանքային օրով՝ շաբաթ օրը, ծնողական ժողով է կազմակերպել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ իրենք որևէ բան չեն տեսել և չեն լսել։

«Այսօր իմ քրոջ բալիկն է, վաղը կարող է լինել իմ բալիկը կամ մեկ ուրիշի երեխան։ Նման դեպքերը պետք է կանխվեն»,- եզրափակել է նա՝ հավելելով, որ ընտանիքը ցանկանում է, որպեսզի դեպքը ստանա իրավասու մարմինների պատշաճ ուշադրությունը։

Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ