Հայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն
ՍՊՈՐՏՀայկ Մարտիրոսյանը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Հայ գրոսմայստերը Superchess թիմի կազմում նվաճել է Ռումինիայի թիմային առաջնության հաղթողի տիտղոսը։
Superchess-ը հաղթանակ է տարել անցկացրած բոլոր 9 թիմային դիմակայություններում։
Հայկ Մարտիրոսյանի անհատական ցուցանիշները՝
7 հնարավորից՝ 5,5 միավոր
Վարկանիշային կատարողական՝ 2758
Մրցաշարից հետո ԷԼՕ վարկանիշ՝ 2669
Մարտիրոսյանը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում՝ կարևոր ներդրում ունենալով իր թիմի չեմպիոնության գործում։
Հայ գրոսմայստերը «Superchess»-ի կազմում նախատեսում է մասնակցել նաև Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



