Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել

ԼԱՅՖ

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը դեռևս չի վերադարձրել Ջենիֆեր Լոպեսի համերգից խնայված գումարները։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությունից հայտնում են՝ եթե ընկերությունը վճարումը չկատարի, ապա համապատասխան գործընթաց կսկսվի։

««Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն վճարումներ չի կատարել, 2026 թվականի սեպտեմբերի 25-ին համապատասխան գրությամբ ևս մեկ անգամ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին տեղեկացվել է սահմանված ժամանակահատվածում վճարումերը կատարելու կամ վճարումների համար ժամանակացույց ներկայացնելու վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել»,- հայտնում են գերատեսչությունից։

 

Միաժամանակ, տեղեկացնում են՝ եթե ընկերությունը պահանջվող տեղեկատվությունը չներկայացնի և վճարում չկատարի, նախարարության կողմից կիրականացվի «համապատասխան հետագա գործընթաց»՝ չպարզաբանելով, թե ինչպիսին է լինելու այդ գործընթացը։

Կայքը նախարարությունից հետաքրքրվել է, թե նախարարության և «Դոպինգ Սփեյս» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայնագրից ինչու է հանվել բանկային երաշխիքի գումարին վերաբերող դրույթը։ ԿԳՄՍՆ-ից նշում են, թե համաձայնագիրը կնքվել է 2025 թվականի հուլիսի 31-ին, իսկ Ջենիֆեր Լոպեսի համերգը պետք է անցկացվեր օգոստոսի 3-ին՝ համաձայնագրի կնքումից ընդամենը երկու օր անց։

«Հետևաբար, այդ փուլում բանկային երաշխիքի ներկայացման կամ դրա կիրառման անհրաժեշտությունն այլևս առկա չէր»,- հայտնում են նախարարությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն ընկերությունից պաշտոնապես պահանջում է հետ վերադարձնել ավելի քան 500 միլիոն դրամ (մոտ 1.4 միլիոն դոլար)։ Այս գումարը գոյացել է 2025 թվականի օգոստոսի 3-ին Երևանում կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգի բյուջեի մնացորդից, ուշացած հաշվետվությունների տուգանքներից և պայմանագրային այլ պարտավորություններից։

Հավելենք, որ ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել էր 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ Մամուլում լայնորեն քննարկվել է նաև այն թեման, որ «Դոպինգ սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023-ին՝ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման որոշումից մեկ ամիս առաջ, իսկ ընկերության բաժնետերերից է ՄԱՊ ընկերության հիմնադիր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։ Նրանք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուպ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառով։

Համերգի կազմակերպիչը խոստացել է, որ համերգը կկայանա, երբ երգչի ծրագրերում ազատ պատուհան լինի։

Նշենք, որ թեպետ մինչ օրս «Դոպինգ Սփեյսն» ավելի քան 500 միլիոն դրամ պարտք ունի ՀՀ ԿԳՄՍՆ-ին, սակայն դա չի խանգարել, որ կառավարությունը հենց «Դոպինգ Սփեյսի» հետ կնքի շուրջ 9 մլն դոլարի պայմանագիր՝ COP17-ի միջոցառումների համար (ընդ որում՝ մեկ անձից գնման ընթացակարգով)։

 

Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար