Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ ուժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ԱՄՆ-ը դուրս գա տարածաշրջանից, Հորմուզի նեղուցը կբացվի», - նրա խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։
Աքրամինիայի համոզմամբ՝ այդ դեպքում տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ կհաստատվի հավաքական անվտանգություն, իսկ համաշխարհային տնտեսության վիճակը կբարելավվի։
«Եթե նրանք դուրս չգան, ապա մենք նրանց դուրս կմղենք», - ավելացրել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



