Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ
МЕЖДУНАРОДНОЕՀորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ ուժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ԱՄՆ-ը դուրս գա տարածաշրջանից, Հորմուզի նեղուցը կբացվի», - նրա խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։
Աքրամինիայի համոզմամբ՝ այդ դեպքում տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ կհաստատվի հավաքական անվտանգություն, իսկ համաշխարհային տնտեսության վիճակը կբարելավվի։
«Եթե նրանք դուրս չգան, ապա մենք նրանց դուրս կմղենք», - ավելացրել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչը։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
5
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?



