Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSՀորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ ուժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ԱՄՆ-ը դուրս գա տարածաշրջանից, Հորմուզի նեղուցը կբացվի», - նրա խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։
Աքրամինիայի համոզմամբ՝ այդ դեպքում տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ կհաստատվի հավաքական անվտանգություն, իսկ համաշխարհային տնտեսության վիճակը կբարելավվի։
«Եթե նրանք դուրս չգան, ապա մենք նրանց դուրս կմղենք», - ավելացրել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչը։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



