Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը
ՍՊՈՐՏԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության հերթական մրցումային օրը՝ հոկտեմբերի 17-ին, մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)․
- 15:00 — Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն առաջինը կսկսի Վալերիկ Մովսիսյանը, որը հանդես կգա երիտասարդների 95 կգ քաշային կարգում։
- 17:00 — Երիտասարդ կանանց 77 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը։
- 19:00 — Մրցումային օրը հայ ծանրորդների համար կեզրափակի Մարտին Պողոսյանը՝ ուժերը չափելով Մ23 տարիքային խմբի 85 կգ քաշային կարգում։
Առաջնության մրցելույթներին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այս հղմամբ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



